15-11-2024 13:08 Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: Ըստ Սողոմոնյան կղզիների մոտ մարջանը հայտնաբերող խումբի՝ գիտնականների կատարած չափումների համաձայն՝ մարջանն ունի 34 մ լայնություն, 32 մ երկարություն և 5,5 մ բարձրություն։
15-11-2024 13:00 Լեդի Գագան նկարահանվելու է Netflix Wednesday սերիալի երկրորդ եթերաշրջանում: Ըստ Variety-ի, թեև պարզ չէ, թե կոնկրետ ինչ դեր կունենա Գագան հաջորդ սեզոնում, աղբյուրները պնդում են, որ պրոդյուսերական թիմն ի սկզբանե ցանկանում էր, որ Գագան խաղա շատ ավելի մեծ դեր, բայց, ի վերջո, դա չի ստացվել:
15-11-2024 12:58 Քիմ Քարդաշյանն իր քրոջը՝ Քորթնիին ներառել է SKIMS-ի և Dolce & Gabbana-ի նոր համագործակցության մեջ։ Նոր համագործակցությունը «միաձուլում է Dolce&Gabbana-ի իտալական ապրելակերպը SKIMS-ի հատուկ հարմարավետության և լուծումների հետ»:
15-11-2024 03:27 Նոյեմբերի 14-ին Օլգա Բուզովան հավաքեց հարազատներին և ընկերներին հատուկ առիթով ՝ ի պատիվ իր մենակատար կարիերայի 8-րդ տարեդարձի: Այս օրը երգչուհին ոչ միայն երգեց իր խորհրդանշական հիթերը, այլև կիսվեց իր ամենաինտիմ իղձերով։ Բուզովան կրկին խոսեց իր մոտալուտ մայրության մասին։ Այս անգամ ամեն ինչ լուրջ է. նա մտադիր է տեսանելի ապագայում մայրանալ և պատրաստվում է կարիերան դադարեցնել, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր վիճակի վրա։
14-11-2024 11:21 Սիրուշոն ինստագրամյան էջում ազդարարել է PreGomesh-ի առաջիկա նորության մասին։ «Վիշապ»` այսպես է կոչվում երգչուհու բրենդի նորույթը, որը գովազդվում է, որպես երեկոյան հավաքածու։
14-11-2024 05:16 Շաբաթ օրը Լոս Անջելեսում կայացած «Չարը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ երգչուհի Արիանա Գրանդեն, ով հայտնի է «Sweetener» հիթով, չի թաքցրել իր հիացմունքը նոր սիրեցյալ Իթան Սլեյթերի նկատմամբ՝ կիսվելով նրա հետ կարմիր գորգի վրա հուզիչ պահը։ «Նա միշտ այնքան հմայիչ է, և նա այնքան հիանալի էր այս ֆիլմում: Նա զարմանալի մարդ է»,- ասել է երգչուհին Entertainment Tonight-ին:
14-11-2024 03:25 Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Էմիլի Ռատաժկովսկին դարձել է Intimissimi ապրանքանիշի նոր դեսպանը։ Հիշեցնենք, որ 2023 թվականից Intimissimi ապրանքանիշի դեմքը Ջենիֆեր Լոպեսը է։ Իտալական ապրանքանիշի հետ համագործակցել են նաև Հայդի Քլումը և նրա դուստրը՝ Լենին։
14-11-2024 02:11 «Միսս Բուրյաթիա» մրցույթի եզրափակիչի խորհրդավոր անհետացումը՝ յոթ ամիս և ոչ մի իրական հուշում: Այս ամբողջ ընթացքում ոչինչ հայտնի չէ Սեսեգ Բուինովայի ու նրա ուղևորի ճակատագրի մասին։ Քննարկվում են տարբեր վարկածներ՝ սպանությունից մինչև սիրեկանի հետ փախուստ։
14-11-2024 01:21 Յոգայի հայտնի գուրու Շարաթ Ջոյսը, որին գերադասում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Գվինեթ Փելթրոուն և Սթինգը, ողբերգականորեն մահացել է 53 տարեկանում՝ ԱՄՆ-ում հյուրախաղերի ժամանակ: Ըստ The Hindu-ի՝ Ջոյսը մահացել է երկուշաբթի օրը։
13-11-2024 11:27 66–ամյա Մադոննան բաժանվել է իր 28-ամյա ընկեր ֆուտբոլիստ Ակիմ Մորիսից։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ զույգը հանգիստ բաժանվել է հոկտեմբերի վերջին՝ ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ փոփ թագուհին Instagram-ի իր ողջ հաշիվը լցրել էր նրա լուսանկարներով: «Մադոննան այս սիրեկանի հետ նույն խնդիրն ուներ, ինչ բոլոր վերջին տղամարդկանց հետ: Տարիքային տարբերությունը խնդիր է դարձել»,- նշել է աղբյուրը։
13-11-2024 10:50 Հրապարակվել է 55-ամյա Ռենե Զելվեգերի մասնակցությամբ «Բրիջիթ Ջոնս. խելագարվում է այդ տղայի համար» չորրորդ ֆիլմի առաջին թրեյլերը։ Պատմության մեջ Բրիջիթ Ջոնսը, ամուսնու՝ Մարկ Դարսիի (Քոլին Ֆերթ) մահից հետո, միայնակ է մեծացնում երկու որդիներին և փորձում է սեր գտնել ծանոթությունների հավելվածներում:
13-11-2024 10:44 Ըստ մասնագետների՝ հատապտուղները բոլոր առումներով գերազանցում են մրգերին: Դրանք հարուստ են բուսական մանրաթելերով, վիտամին C- ով և ֆլավոնոիդներով, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Հատապտուղները պարունակում են ավելի շատ բուսական մանրաթել, քան ցանկացած միրգ: Օրինակ՝ մեկ բաժակ ազնվամորին կամ մոշը պարունակում են 8 գրամ մանրաթել, այսինքն՝ օրական նորմայի մեկ երրորդը: Դրա հաշվին, հատապտուղները նպաստում են մարսողությանը և կարող են օգտակար լինել նիհարելու համար:
13-11-2024 10:39 Ամերիկյան Իլինոյս նահանգի բնակչուհին դրամապանակում է թողել Lucky Day Lotto-ի վիճակախաղի տոմսը և լրիվ մոռացել դրա մասին, իսկ հետո հայտնաբերել է, որ տոմսը 1 միլիոն դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Կինը Իլինոյսի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ ուղին դեպի շահում սկսվել է, երբ ինքը մտել է մթերային խանութ՝ գնումներ անելու:
13-11-2024 10:27 Բեյլորի բժշկական քոլեջի, Սինգապուրի ազգային համալսարանի և մի քանի այլ հաստատությունների գիտնականները գենետիկական ախտորոշում են անցկացրել անհայտ հիվանդություններով 30 հիվանդների համար: Նրանց հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Genetics in Medicine հանդեսում, հնարավորություն է ընձեռել բացահայտելու հազվադեպ հիվանդությունների առաջացման գործում FLVCR1 գենի դերը։ Գիտնականները եզրակացրել են, որ FLVCR1 գենի հազվագյուտ տարբերակներն առնչվում են լուրջ խանգարումներին՝ մասնավորապես՝ զարգացման արատներին, էպիլեպսիային և ցավի նկատմամբ անզգայունությանը:
13-11-2024 02:55 Սելենա Գոմեսի զուգընկերը՝ 36-ամյա պրոդյուսեր Բեննի Բլանկոն, ում արտաքինի պատճառով դերասանուհուն անընդհատ են երկրպագուները, ընդգրկվել է People–ի ամենասեքսուալ տղամարդկանց կարճ ցուցակում, որն ամեն տարի հրապարակում է ամսագրը։
12-11-2024 09:19 Ըստ սննդաբանների՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ այն խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը: Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չի տրվում․ այն խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, ինչպիսիք են երկաթը, ցինկը, մագնեզիումը և կալցիումը: Սննդաբանները նշում են, որ սուրճի համար կատարյալ պահը սննդի ընդունման երկու հիմնական ժամանակահատվածների արանքում է:
12-11-2024 09:17 Թագուհի Եղիսաբեթ II-ի եւ արքայազն Ֆիլիպի հարսանիքի 77-ամյա «շատ հազվագյուտ» տորթի կտորը վաճառվել է 2800 դոլարով, հայտնել է Reeman Dansie աճուրդի տունը։ Տորթը, որն այլեւս ուտելի տեսք չունի, գոյատեւել է մոտ ութ տասնամյակ՝ 1947 թվականի նոյեմբերի 20-ին նրանց հարսանիքից հետո: Այն դեռ կոկիկ փաթեթավորված է մի փոքրիկ տուփի մեջ, որում գտնվում է այն ժամանակվա Արքայադուստր Եղիսաբեթի արծաթե զինանշանը, իսկ ներսում՝ զարդարված անձեռոցիկը։
12-11-2024 09:14 DailyMail.com-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ հոգեթերապեւտ եւ սեքսապաթոլոգ, դոկտոր Թամմի Նելսոնն ասել է, որ շատ երիտասարդ տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել իրենց տարիքի կանանց հետ, քանի որ նրանք «վախենում են» առցանց ծաղրի ենթարկվելուց: Երիտասարդ տղամարդիկ գիտեն, որ տարեց կանանց դեպքում նման վտանգ չկա, քանի որ նրանք ավելի քիչ հավանական է, որ օգտագործեն TikTok-ի նման հավելվածներ, ասում է նա:
12-11-2024 05:40 Նոյեմբերի 11-ին Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ 50 տարեկան։ Ի պատիվ տարեդարձի՝ դերասանը շքեղ երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսի մասնավոր նստավայրում, որտեղ հավաքել է իր ծնողներին և կինոարդյունաբերության գործընկերներին, մտերիմ ընկերներին ու մոդելների։ Հյուրերի թվում էին Բրեդ Փիթը, Փերիս Հիլթոնը, Ռոբերտ Դե Նիրոն, Կարա Դելևինը, Քեթի Փերին և Օռլանդո Բլումը, Ջեյմի Ֆոքսը, ռեփերներ Դոկտոր Դրեն և Տայգան, Մարկ Ռուֆալոն, Էդվարդ Նորթոնը, Սառա Սամպայոն և շատ ուրիշներ:
12-11-2024 04:35 38-ամյա Մեգան Ֆոքսը վիժումից հետո չորրորդ երեխային է սպասում իր 34-ամյա սիրելի Քոլսոն Բեյքերից, ով հանդես է գալիս Machine Gun Kelly կեղծանունով։ Սա զույգի առաջին համատեղ երեխան կլինի։ Դերասանուհին նախկին ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, երեք երեխա ունի:
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։