Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-12-2024 10:55
Երկուշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցավ Fashion Awards 2024-ի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման հյուրերն էին շոու բիզնեսի աստղեր և նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Մարիա Շարապովան, Ռիհաննան և A$AP Rocky-ն, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ալեքսա Չունգը, Աննա Վինտուրը, մոդել և Քեյթ Մոսի դուստր Լայլա Մոսսը, Ջուլիա Ֆոքսը, Ռիտա Օրան, Ջո Ջոնասը, արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Լեդի Քիթի Սփենսերը, Էշլի Գրեհեմը և շատ ուրիշներ:
03-12-2024 01:58
Նյու Յորքում կայացել է The Gothams Annual Film Awards 34-րդ մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգի վրա են հայտնվել Անջելինա Ջոլին, Զենդայան, Յուրա Բորիսովը, Դեմի Մուրը, Նիկոլ Քիդմանը, Զոի Կրավիցը, Էլ Ֆանինգը և այլք։
03-12-2024 01:53
75-ամյա դերասանուհի Իրինա Մուրավյովան հոսպիտալացվել է, հայտնում է Mash-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը բողոքել է աղիքների սուր ցավից։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհուն տուն են թողել միայն հիվանդանոցում բուժում անցնելուց հետո։
02-12-2024 10:55
Գիտնականները նշել են, թե ինչու չի կարելի սեղան նստել սմարթֆոնով: Դոկտոր Գարեթ Նյեն (Չեսթերի համալսարանի ֆիզիոլոգիայի դասախոս) նախազգուշացրել է, որ սմարթֆոնի վրա կարող են վնասակար միկրոբներ գտնվել, որոնք կարող են հայտնվել ճաշի սեղանին: Դրանք կարող են առաջացնել ամեն ինչ՝ սննդային թունավորումներից մինչեւ մաշկի վարակներ։
02-12-2024 10:03
Անջելինա Ջոլին կցանկանար կրկին խաղալ Մալեֆիսենտայի դերը Դիսնեյի համանուն ֆիլմերում: Նա նշել է, որ ցանկացած պահի պատրաստ է վերադառնալ դերին։ Deadline-ին տված հարցազրույցում դերասանուհին ընդգծեց, որ իր կարիերայի ընթացքում հաճախ ստիպված է եղել էկրանին պատկերել դժվարին ճակատագրով կերպարներ՝ հաճախ տառապելով հոգեկան խանգարումներով։
02-12-2024 09:58
Բելգիացի սեքսուալ աշխատողները ստացել են հիվանդության պատճառով արձակուրդ, հղիության նպաստ և կենսաթոշակ ստանալու իրավունքներ՝ աշխարհում նմանատիպ առաջին օրենքի համաձայն, գրում է The Guardian-ը։ Օրենքը, որն ուժի մեջ է մտել կիրակի օրը, սեքսուալ աշխատողների համար երաշխավորում է աշխատանքային պայմանագրերի կնքում և իրավական պաշտպանություն։
02-12-2024 09:01
Երբ էլեկտրոնային գլանակով մի շունչ եք քաշում, արյան հոսքը ձեր մարմին և ուղեղին կարող է անմիջապես դանդաղել: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեյփինգը, ինչպես նիկոտինով, այնպես էլ առանց դրա, արագ և վնասարար ազդեցություն է ունենում անոթների աշխատանքի վրա:
02-12-2024 01:08
60-ամյա Մոնիկա Բելուչին և նրա սիրելին՝ 66-ամյա ռեժիսոր Թիմ Բերթոնը կրկին հայտնվել են Մարոկկոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգի վրա։ Այս անգամ զույգը ներկա է գտնվել Շոն Փենին և կինոյում նրա ներդրմանը նվիրված միջոցառմանը։
29-11-2024 11:42
Փորձագետները նշել են առավել վտանգավոր մթերքները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Այսպիսով, աղիների և ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծացնում է կարմիր վերամշակված միսը: Արտադրողները փորձում են երկարաձգել ապրանքի պահպանման ժամկետը և փոխում են համային որակները նիտրատների և նիտրիտների օգնությամբ, որոնք քաղցկեղածին են: Օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը 18 տոկոսով: Չարորակ ուռուցքների գոյացման մեկ այլ գործոն է շաքարավազի օգտագործումը:
29-11-2024 11:27
Ֆրանսիացին երիտասարդները հրաժարվում են սեքսից, հայտարարել է «Էմանուել» նոր ֆիլմի ռեժիսոր Օդրի Դիվանը։ Նա նշել է, որ նոր «Էմանուելը» ֆիլմ է զգացմունքներով փորձ ձեռք բերելու մասին: «Պետք չէ սպասել, որ սա կկրկնի հին «Էմանուել»-ը։ Ֆիլմն առաջարկում է ոչ թե արագ հաճույք, այլ փորձ՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջանում հաճույքը: Որտեղ են նրա հիմքերը: Ինչո՞ւ ենք երբեմն կորցնում հաճույք ստանալու ունակությունը: Ինչո՞ւ ենք այդքան տանջվում մտքից, որ այլևս հաճույք չկա, թեև պետք է լիներ:
29-11-2024 03:58
64-ամյա Անտոնիո Բանդերասը դարձել է Մադրիդում Elle ամսագրի երեկույթի հրավիրված աստղերից մեկը։ Դերասանի հետ է եղել նրա 43-ամյա հարսնացուն՝ Նիդեռլանդներից՝ Նիկոլ Քիմփելը։
29-11-2024 03:01
Առողջական վիճակը կրկին թույլ չի տվել թագուհի Կամիլային՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կնոջը, մասնակցել պլանավորված Royal Charity Variety Show-ին, որը ցուցադրվում է բրիտանական հեռուստատեսությամբ: Թագուհու բացակայության մասին հայտնի է դարձել միջոցառման մեկնարկից ընդամենը չորս ժամ առաջ։ Բուքինգհեմյան պալատը դա բացատրել է բժիշկների խորհուրդներով. նրանք կարծում են, որ նոյեմբերի սկզբին Կամիլայի տարած հիվանդությունը սպասվածից ավելի լուրջ է։
29-11-2024 01:52
Քիմ Քարդաշյանի դուստրերը՝ Նորթը և Չիկագոն նկարահանվել են իրենց հոր՝ Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում։ Bomb երգի տեսահոլովակում 11-ամյա Նորթը և վեցամյա Չիկագոն կիբերբեռնատարներ են վարում ապոկալիպտիկ անապատային լանդշաֆտների ֆոնի վրա՝ շրջանցելով մրցարշավային կարթերով ատամնավոր հրեշներին: Համացանցը նկատել է, որ տեսանյութում աղջիկների դեմքի արտահայտությունները անբնական են թվում և ենթադրել, որ Նորթը և Չիկագոն կարող էին չմասնակցել նկարահանումներին, և նրանց պատկերները ստեղծվել են նեյրոնային ցանցի միջոցով:
28-11-2024 13:55
Փայլուն բեժ (կամ մարմնագույն) անդրադարձնող էֆեկտով զուգագուլպաները 2000-ականների ամենահակասական միտումներից են, որոնք այսօր վերադառնում են անսպասելի հաղթանակով: Աստղերի նորաձևության փորձերի շնորհիվ, և ոչ թե պատահական, այլ ամենահայտնի (խոսքը Թեյլոր Սվիֆթի և Սաբրինա Քարփենթերի մասին է), այս աքսեսուարը կրկին թրենդների մեջ է հայտնվել։
28-11-2024 13:20
Քիմ Քարդաշյանը ցնցել է վերջերս 30000 դոլար արժողությամբ Tesla ռոբոտի հետ իր տարօրինակ ֆոտոշարքով։ Աստղի ներկայացուցիչը պարզաբանել է, թե արդյոք Իլոն Մասկը վճարել է նրան դրոիդի հետ նկարվելու համար։ Քիմի ներկայացուցիչը The New York Times-ին ասել է, որ Քիմը ֆինանսական փոխհատուցում չի ստացել լուսանկարների համար։ Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ Քիմը նախկինում տուգանվել է 1,26 միլիոն դոլարով՝ թաքցնելու համար, որ իրեն վճարել են 250,000 դոլար՝ Instagram-ում կրիպտոարժույթը գովազդելու համար։
28-11-2024 06:59
36-ամյա Քրիստինա Ասմուսը մասնակցել է «Առաջին համար» սերիալի պրեմիերային։ Դերասանուհին առաջին անգամ կարմիր գորգի վրա է հայտնվել իր նոր ընկերոջ հետ։ Ընտրյալը պրոդյուսեր Իլյա Բուրեցն է։
28-11-2024 04:52
Ինսայդերը մեկնաբանել է Լեոնարդո Դի Կապրիոյի՝ իտալական Victoria's Secret-ի մոդել Վիտորիա Սերետիի հետ նշանադրության մասին լուրերը։ Այս մասին հայտնում է PageSix-ը։ Որպես հոլիվուդյան դերասանի ընկեր նկարավացված աղբյուրը հայտնել է, որ ասեկոսեները, որոնք հայտնվել են DeuxMoi բամբասանքային կայքում, իրականության հետ կապ չունեն։
28-11-2024 03:47
«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգին մեղադրել են ռասիզմի մեջ և պահանջել նրան զրկել տիտղոսից։ Պատճառը TikTok-ի տեսահոլովակն է, որտեղ 21-ամյա մոդելը Empire State Building-ի տանիքին համաժամանակացնում է Jay-Z-ի Empire State of Mind երգի հետ։ Երգը պարունակում է բառեր, որոնք, երբ «հնչեցնում են սպիտակամորթները», համացանցում համարում են ռասիստական:
27-11-2024 14:10
Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում:
27-11-2024 13:54
Նստակյաց կենցաղը կարող է մոլորակի 1.4 միլիարդ բնակչի առողջությունը լրջորեն վտանգել, այս եզրակացության են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետները: Ֆիզիկապես պասիվ մարդիկ կարող են սրտանոթային խնդիրներ ունենալ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալ, գրում է The Lancet Global Health պարբերականը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 851 անգամ
21.08.2026
Դիտվել է 402 անգամ
22.08.2026
Դիտվել է 336 անգամ
25.08.2026
Դիտվել է 214 անգամ
27.08.2026
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster