11-11-2024 12:34 Թեյլոր Սվիֆթը դարձել է MTV EMA մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը. նա նաեւ հարգանքի տուրք է մատուցել Լիամ Փեյնին։ Սվիֆթը հաղթել է «Fortnight» երգի (feat. Post Malone) համար «լավագույն տեսահոլովակ», «լավագույն կատարող», «լավագույն կենդանի կատարում» և «լավագույն ամերիկացի կատարող» անվանակարգերում։ Նրան հաջորդել է Tyla-ն՝ «Լավագույն աֆրոբիթ», «Լավագույն R&B» և «Լավագույն աֆրիկյան ակտ» անվանակարգերում:
11-11-2024 09:41 Ամերիկացի 52-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուն պատմել է, որ երիտասարդ տեսքը պահպանելու համար քնում է 60 հազար դոլար արժողությամբ ներքնակի վրա։ Միաժամանակ աստղն ընդգծել է, որ շուտ է ընթրում ու գնում քնելու։ «Ժամը 19:30-ին կամ 20:00-ին ես սկսում եմ քնելու պատրասվելու իմ արարողակարգը», - ասել է նա: Բացի այդ, ըստ Փելթրոուի, ինքը քնում է բերանը կպչուն ժապավենով փակած, որպեսզի կարողանա շնչել բացառապես քթով և ստանալ անհրաժեշտ քանակությամբ թթվածին, ինչպես նաև ականջակալներով։
11-11-2024 09:22 Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառման: Նա նոյեմբերի 9-ին թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Royal Albert Hall-ում ներկա է գտնվել Առաջին համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացիների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը ավանդաբար կարևոր է թագավորական ընտանիքի համար։ Ինչպես նկատում է Daily Mail-ը, սևազգեստ Միդլթոնը առողջ և ուրախ տեսք է ունեցել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի կողքին:
11-11-2024 09:03 Ամստերդամի կարմիր լույսերի թաղամասում խանութի ցուցափեղկի հետևում կնոջ հոլոգրամ կա։ Նա նայում է անցորդներին, հետո թվում է, թե թակում է պատուհանը և շնչում ապակու վրա: Թվում է, թե ապակին քրտնում է, և դրա վրա հայտնվում է «օգնություն» բառը: Այս հոլոգրամը հիմնված է 19-ամյա հունգարացի սեքս-աշխատող Բերնադետ «Բետի» Սաբոի կերպարով, ով սպանվել է 2009 թվականին Նիդեռլանդների մայրաքաղաքում: Այժմ, նրա մահից ավելի քան 15 տարի անց, ոստիկանությունը հույս ունի նոր տեղեկություններ բացահայտել նրա սպանության մասին:
11-11-2024 02:09 Հունգարիայում մի քանի օր անհետ կորած 31-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ կինը սպանվել է, իսկ նրա սպանության մեջ կասկածվողը՝ ձերբակալվել, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բուժքույր Մաքենզի Միխալսկիի ձայնը վերջին անգամ լսել են երեքշաբթի վաղ առավոտյան, երբ նա գտնվում էր Բուդապեշտում, հայտնել են նրա ընկերները որոնք լուր էին տարածել նրա անհետացման մասին:
09-11-2024 11:15 Հայտնի են դարձել 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերը։ Առաջատարը Բեյոնսեն է, ով այս տարի 11 անվանակարգով և իր ողջ կարիերայի ընթացքում 99 անվանակարգով դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատ առաջադրված արտիստը։ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում ներառված են Ռոանն ու Քարփենթերը, ինչպես նաև Բենսոն Բունը, Դոեչին, Խրուանգբինը, Ռեյը, Շաբուսին և Թեդի Սվիմսը:
09-11-2024 10:58 Ըստ ամերիկացի և կանադացի գիտնականների ուսումնասիրության՝ երեխայի ծնվելուց առաջ մոր՝ քիչ շաքար օգտագործելը և երեխաների՝ կյանքի առաջին երկու տարում շաքարի օգտագործումը սահմանափակելը նվազեցնում է հասուն տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։
09-11-2024 02:24 Բրիտանացի սուպերմոդել Ջորջինա Կուպերը ողբերգականորեն մահացել է 46 տարեկան հասակում հունական կղզում ամուսնությունից ընդամենը ամիսներ անց։ Ջորջինան մահացել է հիվանդանոցում՝ ամուսնու հետ Կոս ուղևորության ժամանակ։
09-11-2024 02:11 Ջենիֆեր Լոպեսը շարունակում է մամուլի շրջագայությունը իր նոր՝ «Անսանձը» ֆիլմի համար, որի պրոդյուսերը նախկին ամուսին Բեն Աֆլեքն է։ Հինգշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցած ֆոտոքոլի ժամանակ 55-ամյա աստղը ներկայացել է Christian Dior-ի տոտալ մոնոխրոմ տեսքով։ Դերասանուհին և երգչուհին կարմիր գորգի վրա հայտնվել է 4700 դոլար արժողությամբ սպիտակ 60-ականների ոճով կրկնակի վերարկուով, սև լայնեզր գլխարկով և գլադիատորական երկարաճիտ կոշիկներով:
07-11-2024 10:32 Հետեւանքները վաղահաս երեխաների համար զգացվում են ողջ կյանքի ընթացքում: Կանադայում հետազոտողները հայտնաբերել են, որ վաղաժամ ծննդաբերությունները եւ դրանց հետ կապված հետեւանքները կոգնիտիվ ֆունկցիաների, զարգացման եւ ֆիզիկական առողջության համար կապված են ավելի ցածր եկամտի, զբաղվածության եւ համալսարան ընդունվելու ցածր ցուցանիշների հետ։
07-11-2024 10:25 Բրիտանացի դերասանուհի Էմիլի Ատակը հարբած սեքսը բռնաբարություն է համարում։ Inbetweeners-ի 34-ամյա աստղը գլխավորում է «հաստատական համաձայնության» արշավը, որը ձգտում է փոխել օրենքն այնպես, որպեսզի «սեռական ակտի մասնակից երկու կողմերն էլ հաստատեն, որ ցանկանում են շարունակել այն»։ Ջեյմի Լանգի «Great Company» փոդքաստում քննարկման ժամանակ նա բացատրել է, որ կարող է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե երբ է վայելել սեքսը, և որ շատ դեպքեր են եղել, երբ չի հիշում, որ ինչ-որ մեկի հետ քնել է:
07-11-2024 08:59 Սուպերմոդել Հայդի Քլումի 80-ամյա մայրը՝ Էռնան, դստեր և 20-ամյա թոռնուհու՝ Լենի Քլումի հետ նկարահանվել է Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում։ Կադրերում նրանք կեցվածք են ընդունել երկարաթև տոպերով. մոդելի մայրը ներքնազգեստով կեցվածք չի ընդունել։
07-11-2024 05:50 «Միսս Ռուսաստան 2015» տիտղոսի դափնեկիր և աշխարհի առաջին փոխմիսս Սոֆյա Նիկիչուկին ձերբակալել են Վնուկովո օդանավակայանում, հայտնում է «112» հեռագրային ալիքը։ Մոդելը կասկածվում է զարդերի մաքսանենգության մեջ։ 31-ամյա Նիկիչուկը Ստամբուլով տարանցիկ ճանապարհով Նիսից Մոսկվա էր թռչում։
07-11-2024 02:53 Գրիգորի Լեպսը պատմել է այն խնդիրների մասին, որոնց ստիպված է եղել բախվել իր երիտասարդ սիրեցյալ Ավրորա Կիբայի պատճառով։ 62-ամյա արտիստի ոչ ընկերները, ոչ էլ առաջին ընտանիքը չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ նա հանդիպում է 18-ամյա աղջկա հետ։ 62-ամյա Լեպսն ասել է, որ երեխաներ է ուզում իր 18-ամյա ընկերուհուց՝ Ավրորա Կիբայից։
06-11-2024 10:55 44-ամյա Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում LACMA գալա-ին ներկայացել է Gucci-ի ոճային զգեստով՝ խորը դեկոլտեով, որը լրացրել է Garrard-ի խաչաձև կախազարդով չոկերով։ Ոսկուց, արծաթից, ադամանդից և ամեթիստից պատրաստված զարդերը ստեղծվել են 20-րդ դարի սկզբին, իսկ դրանով հանրության մեջ առաջին անգամ հայտնվել է արքայադուստր Դիանան՝ 1987 թվականին։ 2023 թվականի հունվարին կախազարդը վաճառվել է Sotheby's աճուրդում։ Քարդաշյանը դրա համար վճարել է 163.000 ֆունտ ստեռլինգ։
06-11-2024 10:23 Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ WTA ամփոփիչ մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը 3:6, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին եւ զրկվեց այս տարի համաշխարհային դասակարգման առաջին տեղ վերադառնալու հնարավորությունից։
06-11-2024 10:09 Երեխաների ընթերցանության մակարդակն իջել է վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենացածր մակարդակին, և միայն յուրաքանչյուր երրորդ դեռահասն է ասում, որ հաճույք է ստանում ազատ ժամանակ ընթերցելուց, ասվում է The Guardian-ի նոր հետազոտության մեջ: Ութից մինչև 18 տարեկան երիտասարդների 20,5%-ն ասում է, որ ամեն օր կարդում է ազատ ժամանակ՝ նախորդ տարվա 28%-ի դիմաց:
06-11-2024 05:50 Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը, ով 2024 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել կանանց մրցումներում, տղամարդ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է Le Correspondant պորտալը, որը տեղեկատվություն է հրապարակել 25-ամյա Խելիֆին իբր պատկանող բժշկական գրքույկից։ Ստացված տվյալները նպատակ ունեն հաստատել ենթադրությունները, որ մարզուհին կենսաբանական տղամարդ է:
06-11-2024 02:47 Թագուհի Կամիլայի մոտ շնչուղիների վարակ է ախտորոշվել։ Մեծ Բրիտանիայի թագավորի կինը ստիպված է ընդմիջում վերցնել իր պարտականությունների կատարումից։ Բժիշկները 77-ամյա թագուհուն խստորեն խորհուրդ են տվել հանգստանալ, ուստի նրա մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։
05-11-2024 09:41 Կալիֆորնիայի REMspace ստարտափը հայտարարել է քնած մարդկանց միջև հաղորդակցության տեխնոլոգիայի մոտալուտ ցուցադրության նախապատրաստման մասին: Առաջին բարեհաջող փորձն իրականացվել է սեպտեմբերին, հաղորդում է «Տեխկուլտ»- ը։ Ադ ժամանակ երկու հոգի կարողացել են հաղորդագրություններ փոխանակել սերվերի միջոցով՝ առանց արթնանալու և առանց անմիջական շփման։
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։