21-11-2024 13:50 36-ամյա երգչուհի Ադելը կարող է ավարտել կարիերան ծանր հիվանդության պատճառով՝ նա տառապում է ականջի ինֆեկցիայից, որը կարող է հանգեցնել ռեցիդիվի և ամբողջությամբ զրկել նրան ձայնից։ Այս մասին հայտնում է RadarOnline.com-ը՝ ինսայդերներին հղումով։
21-11-2024 13:37 Comedy Club-ի աստղ 53-ամյա Մարինա Ֆեդունկովն առաջին անգամ մայր է դարձել։ Այս մասին հայտնում է StarHit-ը՝ իր աղբյուրներին հղումով։ Երեխայի հայրը Ֆեդունկովայի ամուսին Ստեֆանո Մեգին է, ով նրանից փոքր է 12 տարով։
21-11-2024 13:23 Երգչուհի Օլգա Բուզովան պատմել է, որ ինքը սիրահարված է Օլեգ Մայամիին, եւ այն էմոցիաները, որոնք նա ցուցաբերում է իր զուգընկերոջ հանդեպ, ամենեւին էլ շինծու չեն։ Այս մասին նա հայտնել է Love Radio-ի եթերում։ Երգչուհու խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել իրենց միջեւ համատեղ տեսահոլովակի նկարահանման հրապարակում, «իրական» է եղել:
21-11-2024 10:41 55-ամյա Ջենիֆեր Լոպեսը, ով մի քանի ամիս առաջ ամուսնալուծվել է 52-ամյա Բեն Աֆլեքից, կասկածվում է նոր սիրավեպ ունենալու մեջ։ Ինչպես հայտնում են Daily Mail-ի ինսայդերները, երգչուհին սկսել է հետաքրքրվել իր անվտանգության աշխատակիցով։ «Նրան գրավում է այս տղան, բայց գլխավորն այն է, որ նա վստահ է, որ դա կխենթացնի Բեն Աֆլեքին։ Դերասանուհին չէր ցանկանում բաժանվել, բայց Բենը միշտ եղել է նրանցից, ով փախել է իր խնդիրներից։ Ջենիֆերը կարծում է, որ ֆլիրտը կբարելավի իր իմիջը»,- ասում է RadarOnline-ի աղբյուրը:
21-11-2024 09:46 Բրիթնի Սփիրսը կրկին փոխել է իր անունը սոցիալական ցանցերում. Instagram-ի նրա պրոֆիլում այժմ գրված է Xila Maria River Red: Բրիթնին River Red անունը վերցրեց Սեմ Ասգարիից ամուսնալուծվելուց անմիջապես հետո. սրանով նա հերթական անգամ վախեցրել է իր երկրպագուներին, որոնք անհանգստացած են նրա անկայուն հոգեվիճակով և տարօրինակ պահվածքով։
20-11-2024 10:34 Լոնդոնում կայացել է «GQ Men Of The Year» 27-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակով ավանդաբար պարգևատրում են դերասաններին, ռեժիսորներին, մարզիկներին, լրագրողներին, երաժիշտներին, արվեստագետներին և գրողներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ոլորտի զարգացման գործում: Կարմիր գորգով անցել են Նիկոլ Քիդմանը, Ալիսիա Վիկանդերը, Ջուդ Լոուն և այլք։
20-11-2024 10:06 Հինգ երեխաների վշտահար մայրը պատմել է, որ իրեն սպառնում է ոտնաթաթի անդամահատություն այն բանից հետո, երբ դաջվածքը, որն արել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ, վարակ է առաջացրել, հաղորդում է Mirror-ը: 34-ամյա Քիրսթի Գրիֆիթսը հոկտեմբերի 25-ին եկել էր Թուրքիայի Մարմարիս քաղաք, որպեսզի մեկ շաբաթ արևի տակ անցկացնի ընտանիքի հետ:
20-11-2024 08:37 «Փոքրիկ կանայք»-ի աստղ Ֆլորենս Պյուգը հայտնել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS) և էնդոմետրիոզ, ինչը նրան ստիպել է սառեցնել ձվաբջիջները:
20-11-2024 02:13 Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կիսվել է ընտանիքում տեղի ունեցած դժբախտության լուրով։ Նա կապ է հաստատել իր բլոգում և հայտնել, որ հայրը՝ Սմբատ Ավետիսյանը, շտապ հոսպիտալացվել է կաթվածի կասկածանքով։ Իմանալով կատարվածի մասին, Գոհարն անմիջապես գնացել է հիվանդանոց և ամբողջ գիշեր անցկացրել շտապօգնության բաժանմունքում։
20-11-2024 02:10 Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր նոր՝ լյուքս դասի շքեղ խաղալիքը։ Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, SKIMS բրենդի հիմնադիրը տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում, որտեղ ցուցադրել է իր նոր Tesla ռոբոտը։
19-11-2024 10:22 Նիկոլ Քիդմանը GQ-ին տված հարցազրույցում խոսել է իր նոր ֆիլմի՝ «Վատ աղջիկը» էրոտիկ թրիլլերի բաց տեսարանների մասին, որից կադրերը հրապարակվել են համացանցում: «Սարսափելի էր, - ասել է 57-ամյա օսկարակիր դերասանուհին ֆիլմում իր 28-ամյա զուգընկերոջ հետ ունեցած էրոտիկ տեսարանների մասին։–Ես դրան գնացել եմ, քանի որ դրա կարիքն ունեի: Ես երբեք չեմ խուսափել սեքսուալությունից էկրանին։ Ռեժիսորը ցանկանում էր ֆիլմ նկարահանել ազատության և կանացի հաճույքի մասին։ Եվ ես ուզում էի դա անել»:
19-11-2024 10:17 Համացանցում բուռն քննարկում են 49-ամյա ռեժիսոր Մարկ Գորոբեցի և 18-ամյա սկսնակ դերասանուհի Ալեքսանդրինա Օլեքսյուկի նշանադրությունը՝ 30-ամյա տարիքային տարբերության ու այն պատճառով, որ Գորոբեցն ամուսնության առաջարկ արել է, երբ իր ընկերուհին դեռ 17 տարեկան էր:
19-11-2024 10:14 «Չարը․ հեքիաթ կախարդուհու մասին» ֆիլմի գովազդային շրջագայությունը շարունակվում է, նախագծի թիմը ֆիլմը ներկայացրել է Լոնդոնում։ «Կարմիր» գորգի վրա, որն այս անգամ, ելնելով ֆիլմի թեմայից, կանաչ էր, դուրս են եկել Արիանա Գրանդեն, Սինտիա Էրիվոն, Ջեֆ Գոլդբլումը, Միշել Յեոն և այլ հայտնիներ։
19-11-2024 05:39 Դերասանուհի Լիզա Մորյակը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, սոցիալական ցանցերում հայտարարել են ընտանիքում ապագա համալրման մասին։ Զույգը լուսանկար է հրապարակել ընտանեկան ֆոտոշարքից՝ 40-ամյա ռեժիսորը թիկունքից քնքշորեն գրկել է կնոջը։ 29-ամյա Լիզան կեցվածք է ընդունել կիպ զգեստով, որն ընդգծում է նրա կլորացած փորիկը։
19-11-2024 01:42 Քեյթ Միդլթոնին և արքայազն Ուիլյամին կողոպտել են. Վինձորի ամրոցի տարածքից գողացել են պիկապ և կադդրոցիկլ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
18-11-2024 09:54 Նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում զգուշացնում է, որ օրվա ընթացքում մարդու նստած, կիսապառկած կամ պառկած վիճակում անցկացված ժամանակը կարող է մեծացնել սրտային հիվանդությունների և վաղաժամ մահվան հավանականությունը:
18-11-2024 09:52 Խորտակվող «Տիտանիկից» ավելի քան 700 ուղևորի փրկած նավապետին ընծայված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,56 մլն ֆունտ ստեռլինգով, հայտնում է The Guardian-ը։ Ըստ Henry Aldridge & Son из Devizes աճուրդի կազմակերպիչների, «Տիտանիկի» հետ կապված հուշանվերների համար երբևէ վճարված ամենաբարձր գինը վճարել է ԱՄՆ մասնավոր կոլեկցիոները:
18-11-2024 02:57 Միրանդա Քերը «Not Alone» փոդքաստում հայտնել է, որ վիժել է Օռլանդո Բլումից իր ավագ որդուն՝ Ֆլինին, ծննդաբերելուց հետո: 41-ամյա մոդելի խոսքով, որն այժմ ունի չորս երեխա, ինքը երեխան տղա է եղել։ Նա նշել է, որ առաջին հղիության ժամանակ «միամիտ» է եղել, բայց ամեն հաջորդ ծննդաբերության հետ ավելի «տեղեկացված» է դարձել։
18-11-2024 02:30 ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, չի պատրաստվում ապրել Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Առաջին տիկնոջ որոշումը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով։ Մելանիան ցանկանում է իր ժամանակի մեծ մասն անցկացնել Նյու Յորքի և Փալմ Բիչի միջև, որպեսզի գտնվի իր որդու՝ Բարոնի մոտ, ով շարունակում է իր ուսումը Նյու Յորքի համալսարանում։
15-11-2024 13:23 56-ամյա Սելին Դիոնը դարձել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացած Elie Saab շոուի հրավիրյալ արտիստը։ Սա աստղի առաջին համերգն էր 2024 թվականի հուլիսին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում ելույթից հետո։
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։