20-12-2024 01:23 60-ամյա Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացրել իր 51-ամյա սիրելիին՝ Ալեքսանդրա Գրանտին։ Զույգը փայլել է Լոս Անջելեսում կայացած «Երազահան 3-ը կինոյում» ֆիլմի պրեմիերային։
20-12-2024 00:29 Ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Քենդալ Ջենները կիսամերկ լուսանկարվել է Calvin Klein նորաձեւության ապրանքանիշի գովազդում։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է ապրանքանիշի սոցիալական ցանցերում։
20-12-2024 00:03 Օրերս հայտնի դարձավ, որ ռուս մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Սավիցկայան մահացել է Փարիզում մեքենայի անիվների տակ։ Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Աղջիկը պարզապես քայլում էր փողոցով, երբ ճանապարհին վթարային իրավիճակ է ստեղծվել՝ բախումից խուսափելու համար վարորդներից մեկը կտրուկ շրջադարձ է արել և հարվածել Սվետլանային։
19-12-2024 17:33 Forbes-ը ներկայացրել է 2024 թվականին աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ 20 մարզուհիների ցուցակը։ Առաջին հնգյակում են Կոկո Գաուֆը (թենիս)' 34,4միլիոն դոլար (9,4միլիոն դոլար սպորտում + 25 միլիոն դոլար սպորտից դուրս), Իգա Շվյոնտեկը (թենիս)՝ 23,8 միլիոն դոլար (8,8 + 15), Էյլին Գուն (ֆրիսթայլ)՝ 22,1 միլիոն դոլար (0,1 + 22), Չժեն Ցինվենը (թենիս)՝ 20,6 միլիոն դոլար (5,6 + 15), Արինա Սաբալենկան (թենիս)՝ 18,7 միլիոն դոլար (9,7 + 9)։
19-12-2024 07:44 Ադելը մեղադրվում է իր 2015 թվականի «Million Years ago» երգի գրագողության մեջ։ Բրազիլացի դատավոր Վիկտոր Տորեսը որոշել է, որ Ադելի «25» ալբոմի թրեքը պետք է ամբողջ երկրում արգելվի սթրիմինգային ծառայություններից և այլ համաշխարհային հարթակներից, հայտնում է Agence France-Presse-ը։ Նա պնդում է, որ Ադելի երգը, որը նա գրել է երաժշտական պրոդյուսեր Գրեգ Կուրստինի հետ, փոխառված է Մարտինյո դա Վիլայի սամբայի «Mulheres» դասական ստեղծագործությունից:
18-12-2024 13:08 Մոսկվայի հյուրանոցներից մեկում մահացած են գտել 42-ամյա Աննա Սեդոկովայի նախկին ամուսնուն՝ բասկետբոլիստ Յանիս Տիմմային, ումից երգչուհին վերջերս պաշտոնապես բաժանվել է։ Այս մասին հայտնում է Mash հեռագրային ալիքը։ Նա 32 տարեկան էր։ Ինչպես պարզաբանում է «112» հեռագրային ալիքը, մոտակայքում հայտնաբերվել է Թիմմայի հեռախոսը, որտեղ էկրանին եղել է երգչուհու համարը և իրեն զանգահարելու խնդրանքը։ Նախօրեին Թիմման շնորհավորել էր Սեդոկովային ծննդյան օրվա առթիվ՝ չնայած ամուսնալուծությանը։
18-12-2024 13:03 Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խռմփացնող մարդկանց մոտ գանգը սովորականից 1.23 միլիմետրով ավելի բարակ է։ Ինչպես նշում են մասնագետները, գանգրոսկրերի էրոզիան ողնուղեղային հեղուկի (ողնուղեղային հեղուկը պաշտպանում է ուղեղն ու ողնաշարը) արտահոսք է առաջացնում, ինչն էլ կարող է ծերունական թուլամտության, ինսուլտի և անգամ վաղաժամ մահվան պատճառ դառնալ։
18-12-2024 12:32 Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխության շորթ ցուցակները 10 անվանակարգերում: «Էմիլիա Պերեսը» ստացել է վեց անվանակարգ, այդ թվում՝ դիմահարդարում, ձայն, օրիգինալ երաժշտություն, միջազգային ֆիլմ և երկուսը օրիգինալ երգի համար («El Mal» և «Mi Camino»)։ Մյուզիքլին հաջորդել է մեկ այլ նորեկ՝ Universal Pictures-ի «Wicked»-ը, որը ստացել է չորս անվանակարգ, հաղորդում է Variety-ն։
18-12-2024 03:13 54-ամյա Նաոմի Քեմփբելը մի քանի ամիս հանդիպելուց հետո բաժանվել է գերմանացի դիջեյ Ռամպայից (Գրեգոր Սյութերլին): Մոդելն իր սիրելիին սոցցանցերում unfollow է արել։ Աղբյուրը The Sun-ին հայտնել է, որ զույգի հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում «անհնարավոր են եղել»:
18-12-2024 01:16 Անիծված տունը, որտեղ 2009 թվականին մահացավ դերասանուհի Բրիտանի Մերֆին, իսկ երգչուհի Բրիթնի Սփիրսը հանդիպել էր «չար ոգիների», վաճառքի է հանվել գրեթե 18 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Փոփ-աստղի խոսքով՝ առանձնատունը բնակեցված է եղել ոգիներով, ինչը վախեցրել է իրեն, որից հետո նա դուրս է եկել տնից և այն վաճառել Մերֆիին։
17-12-2024 01:04 Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է' ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի: «2009 թվականից մինչ օրս կանանց ծանրամարտում աշխարհի առաջնությունում մեդալ չէինք ունեցել և ոչ միայն ես էի ուրախ մեդալ նվաճելու համար, այլ բոլորը: Հույս ունեմ, որ սա հաջողությունների միայն սկիզբն է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանդրա Գրիգորյանը:
17-12-2024 00:56 Տորոնտոյի համալսարանը, Ռաշ համալսարանի Ալցհեյմերի հիվանդության հետազոտական կենտրոնը և Փարիզ Դիդրո համալսարանի կոգնիտիվ նևրոլոգիայի կենտրոնի աշխատակիցները պարզել են, որ ուղեղն ամենալավը աշխատում է ամռան վերջին և վաղ աշնանը, ամենից վատ' ձմռանն ու գարնանը: Եթե կոգնիտիվ կարողությունների նվազումը նույնացնենք ծերացման գործընթացի հետ, ապա սա լրացուցիչ հինգ տարի է: Բացի այդ, ցուրտ եղանակին «դեմենցիա» կամ «չափավոր ճանաչողական խանգարում» ախտորոշման հավանականությունը 31% -ից բարձր է, քան տաք ժամանակ:
17-12-2024 00:12 «Միսս Ֆրանսիա 2025» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 34-ամյա Անժելիկ Անգարնի-Ֆիլոպոնը. նա մրցույթի պատմության ամենատարեց գեղեցկուհին է։
17-12-2024 00:10 Евросоюз внес в санкционный список певицу Ларису Долину и продюсера телеканала ТНТ Тину Канделаки. Сообщение об этом появилось на официальном сайте Евросоюза.
16-12-2024 10:56 Մեծ Բրիտանիայի Կիիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, նաև փոքրացնում վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Մասնագետներն ընդգծում են, որ այս ամենի պատճառը կարող է լինել այն, որ ամուսնացածներն իրենց մոտ առողջական խնդիրներն ավելի վաղ են հայտնաբերում և դիմում բժշկի։ Դրանից բացի՝ ամուսնացածներն ավելի ամուր սոցիալական կապեր ունեն ու ավելի ապահովված են:
16-12-2024 10:50 Բրեդ Փիթը մտադիր չէ ընդունել բազմամիլիոնանոց առաջարկը՝ էկրանին վերամիավորվելու իր նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ, դերասանին մոտ կանգնած մարդիկ այն անվանել են «հրապարակային հնարք», գրում է Daily Mail-ը։ Պրոդյուսեր Դենի Ռոսները ցանկանում է նախկին ամուսիններին հրավիրել սիրահարների դեր խաղալու իր նոր ֆիլմում, որը հիմնված է հյուրանոցատեր Էմանուել Մարտինեսի իրական կյանքի վրա։ Նա կարծում է, որ զույգը կարող է «մի կողմ դնել իրենց տարաձայնությունները» հանուն իր 20-ամյա նախագծի:
16-12-2024 05:08 Ջոնի Դեփն առնվազն 500 հազար դոլար է ներդրել ոսկերչական բիզնեսում, որը նրա «ռուս ընկերուհի» Յուլիա Վլասովան, ինչպես նրան անվանում են մամուլում, մտադիր է բացել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Mash-ը։
16-12-2024 02:59 Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
16-12-2024 00:04 Օրերս Երևանի պետական կամերային թատրոնում բեմ բարձրացավ բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների հիման վրա Լուսինե Երնջակյանի բերմադրած «Ես անուն չունեմ» մոնոներկայացումը՝ սիրված դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ. պիեսը գրել է դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը։ Այս անգամ ևս կամերային թատրոնը որոշել էր սովորական ձևաչափից մի քիչ «շեղվել»՝ հանդիսատեսը ոչ թե դահլիճում էր, այլ ուղիղ բեմի վրա՝ դերասանուհու հետ միասին՝ նստած սեղանների շուրջ։
14-12-2024 10:01 Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն փոխել է ազգանունը՝ ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի (իսկական անունը՝ Շոն Քորի Քարթեր) հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո։ Այս մասին հայտնում է Peopletalk-ը։ Jay-Z-ի սկանդալին հաջորդած Forbes-ի հոդվածում 43-ամյա Բեյոնսեն, ում հրատարակությունը նշել է որպես տարվա ամենաազդեցիկ կանանցից մեկը, իր պաշտոնական անվան փոխարեն՝ Բեյոնսե Նոուլս-Քարթեր, ստորագրվել է որպես Բեյոնսե Նոուլզ:
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։