25-12-2024 14:10 Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07 Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01 Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59 New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
24-12-2024 12:02 Ծնվել է աշխարհում առաջին երեխան՝ մարմնից դուրս ձվաբջջի հասունացման տեխնոլոգիայի կիրառմամբ, տեղեկացրել է Gameto ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Սանտա-Իսաբել կլինիկայում (Պերու)։ Fertilo տեխնոլոգիայի համար օգտագործվում են ձվարանների երիտասարդ բջիջները՝ ձվաբջջի հասունացման բնական պրոցեսի վերստեղծման համար լաբորատոր պայմաններում։
24-12-2024 12:01 Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, թե ում հետ է անցկացնելու Սուրբ Ծնունդն այս տարի. Instagram-ի իր Stories-ում երգչուհին և դերասանուհին նշել է, որ լինելու է իր քրոջ՝ Լինդա Լոպեսի, պրոդյուսեր Էլեյն Գոլդսմիթ-Թոմասի, ընկերուհի Միշել Կիարավալի և նրանց երեխաների հետ։
23-12-2024 10:34 Լրատվամիջոցները, վկայակոչելով ինսայդերներին, հայտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ 49-ամյա Էսմա ալ Ասադը, ամուսնալուծության հայց է ներկայացրել և ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, որտեղ նրանք այժմ գտնվում են։ Պատճառն իբր արյան քաղցկեղի բուժումը շարունակելու որոշումն է, որը նրա մոտ ախտորոշվել էր այս տարվա մայիսին, Մեծ Բրիտանիայում։ Էսմա Ասադը ծնվել է այնտեղ, մեծացել և ունի այս երկրի քաղաքացիություն։
23-12-2024 10:30 Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մոտ 30 րոպե տևող վարժությունները կարող են խթանել ճանաչողական ունակությունները: Պարզվել է նաև, որ ակտիվ վարժություններն ամենաարդյունավետն են հիշողությունը և ուշադրությունը խթանելու համար:
23-12-2024 10:28 Սիրուշոն իր զարդերի PreGomesh բրենդը համալրել է նորույթով։ Երգչուհին Ամանորին ընդառաջ ներկայացրել է նոր զարդեր, որոնք պատրաստված են արծաթի ու փայլուն քարերի համադրությամբ։ Նորույթը ցուցադրելու համար Սիրուշոն նոր ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով երկու գույնի փայլեր՝ շագանակագույն եւ սպիտակ։ Զարդերը ծաղկի տեսքով են։ Դրանք ներառում են չոկեր, ականջօղեր, ապարանջան եւ մատանի։
23-12-2024 10:25 Սուպերմարկետում գնված ձուն նվիրաբերվել է բրիտանական բարեգործական կազմակերպությանը և աճուրդում վաճառվել 250 դոլարով՝ շնորհիվ իր անսովոր՝ «գրեթե կատարյալ գնդաձև» լինելու հատկանիշի, գրում է UPI-ն։
23-12-2024 07:27 Երգչուհի Աննա Խաչատրյանն ուրախացրել ու անակնկալի է բերել թե երկրպագուներին, թե գործընկերներին։ Երգչուհին հրապարակել է իր եւ երաժիշտ Արման Փահլեւանյանի սիրառատ լուսանկարները՝ այդկերպ հայտնելով իրենց՝ միասին լինելու մասին։ Աննան ոչինչ չի մեկնաբանել հրապարակմանը կից՝ սահմանափակվելով միայն «կարմիր սրտի» էմոջիով:
23-12-2024 03:37 Բլեյք Լայվլին դատական հայց է ներկայացրել 40-ամյա Ջասթին Բալդոնիի դեմ, ում հետ նա նկարահանվել է «Դա ավարտվում է մեզ հետ» ֆիլմում, որը պատմում է դաժան հարաբերությունների մեջ ընկած կնոջ մասին: 37-ամյա դերասանուհին գործընկերոջը մեղադրել է ոտնձգությունների, նկարահանման հրապարակում ոչ պատշաճ պահվածքի և իր անունն արատավորելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
22-12-2024 12:27 Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
22-12-2024 11:30 Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նշանադրության մատանին, որը, ենթադրաբար, արժե մոտ 1 միլիոն դոլար։ Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի ապագա կինը Լոս Անջելեսի իր առանձնատան հետնաբակում գտնվող լողավազանի մոտ ցուցադրել է իր մատանին։ «Ես ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին»,- մակագրել է նա լուսանկարը։
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28 Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14 Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
20-12-2024 04:16 Քիմ Քարդաշյանը մեծ մասշտաբի նվերներ է անում. Միլիարդատերը իր լավագույն ընկերուհուն՝ Թրեյսի Ռոմուլուսին, ծննդյան օրվա առթիվ 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել։ Ռոմուլուսի Instagram Stories-ում հրապարակված տեսանյութում Քիմը խնդրում է նրան դուրս նայել։ «Ի՞նչ! Դու լո՞ւրջ ես ասում: Դու գժվե՞լ ես։ Դու խելքդ թռցրե՞լ ես», - այսպես է Թրեյսին ոգեւորված արձագանքել նվերին:
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։
27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։