| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
08-01-2025 01:06 Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Պատինսոնն ու երգչուհի Սյուկի Ուոթերհաուսն ամուսնացել են։ Այս մասին հայտնում է DeuxMoi աստղերի կյանքի մասին բլոգը։ 38-ամյա Ռոբերտ Պատինսոնը և 33-ամյա Սուկի Ուոթերհաուսը հարսանեկան արարողությունը կազմակերպել են Կարիբյան ծովի հանգստավայրերից մեկում։ Տոնակատարությանը ներկա են եղել հայտնիների ընտանիքները։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ սիրահարների դուստրը։
|  |
|
|
07-01-2025 09:41 Իտալացի գիտնականները հայտարարել են, որ իտալական պաստան առողջարար է՝ նշելով, որ ճիշտ համեմունքներ օգտագործելու դեպքում այն կարող է կանխել ճարպակալումը: Այս ֆենոմենալ բացահայտումը գիտնականները բացատրել են նրանով, որ շատ հաճախ մարդիկ խուսափում են մակարոն ուտելուց և փոխարենը ուտում են ավելի վատ ու գիրացնող սնունդ՝ միս, երշիկ կամ շատ շաքար պարունակող ուտելիք: Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել որակյալ իտալական պաստան թեթև սոուսի համադրությամբ:
|  |
|
|
07-01-2025 09:38 Amazon Prime-ը ստացել է Մելանիա Թրամփի մասին վավերագրական ֆիլմն ամբողջ աշխարհում տարածելու բացառիկ արտոնագիր, որը հեռուստադիտողներին «աննախադեպ կուլիսային հայացք» կտա առաջին տիկնոջ կյանքին, հայտնում է Fox News Digital-ը։
|  |
|
|
07-01-2025 08:03 Սելենա Գոմեսը հանրությանը ներկայացել է իր փեսացուի՝ Բենի Բլանկոյի հետ. զույգը միասին ներկա էր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ հավաքվել էր ողջ Հոլիվուդը՝ Անջելինա Ջոլիից, Նիկոլ Քիդմանից և Դեմի Մուրից մինչև Մայլի Սայրուս ու Արիանա Գրանդե:
|  |
|
|
07-01-2025 07:59 Օրերս հայտնի դարձավ, որ 47 տարեկանում մահացել է «Սպիտակ լոտոս» սերիալի աստղ Օբրի Պլազայի ամուսինը՝ ռեժիսոր Ջեֆ Բաենան։ Ողբերգական իրադարձությունը շարունակում է ակտիվորեն քննարկվել առցանց, և դրա շուրջ արդեն ձևավորվել են դավադրության տեսություններ՝ կապված 40-ամյա Օբրիի «մութ ուժերի» հմայվածության հետ։ Լոս Անջելեսի դատաբժշկական փորձագետը հայտնել է, որ Ջեֆի մահվան պատճառը խեղդամահ լինելն է. նա կախվել է Լոս Ֆելիզում գտնվող իր և կնոջ տանը:
|  |
|
|
07-01-2025 02:10 Այն բանից հետո, երբ Զենդայան «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը հայտնվեց մատնեմատին մատանի, համացանցում անմիջապես լուրեր հայտնվեցին դերասանուհու՝ Թոմ Հոլանդի հետ նշանադրության մասին։ Ավելի ուշ ինսայդերները TMZ-ին հայտնել են, որ Զենդայան և Թոմն իսկապես նշանվել են: Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2024 թվականի վերջին տոներին։
|  |
|
|
06-01-2025 11:57 «Ոսկե գլոբուս» 82-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը մեկնարկեց մրցանակաբաշխությունների սեզոնը։ Զոի Սալդանան արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին՝ «Էմիլիա Պերես»-ում դերի համար, որը ստացել է առաջատար 10 անվանակարգ։ Դեմի Մուրն իր առաջին «Ոսկե գլոբուսն» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Նյութ» ֆիլմի համար:
|  |
|
|
06-01-2025 11:53 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման առաջին աղյուսակն այս տարի։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 1 աստիճան եւ 44-րդն է։ Լավագույն եռյակում են Արինա Սաբալենկան (Բելառուս)՝ 9656, Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)՝ 8120, Կոկո Գաուֆը (ԱՄՆ)՝ 6888։
|  |
|
|
31-12-2024 10:51 43-ամյա Բեյոնսեի շրջապատը դրդում է նրան ամուսնալուծվել 55-ամյա Ջեյ Զիից այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրում են 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։ Հրապարակման համաձայն՝ չնայած երգչուհին հրապարակայնորեն աջակցել է ամուսնուն, սակայն «փակ դռների հետևում» նրանց ամուսնական կյանքում լուրջ խնդիրներ են հասունանում։
|  |
|
|
31-12-2024 10:43 Ինչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը: Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։ Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո:
|  |
|
|
31-12-2024 10:41 Կարմրահեր կանայք բավարարվածությունն ու ցավն այլ կերպ են զգում, քան ուրիշները, հավաստիացնում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Այրին Թրեյսին։ «Հաճախ կարելի է լսել, որ կարմրահեր կանայք տարբեր գենետիկական ծագում ունեն՝ մյուսների համեմատ, կապված իրենց ցավային շեմի մակարդակի հետ»,- ասել է Թրեյսին Daily Mail-ին։ Նրանք նաեւ ավելի քիչ ցավ են զգում, երբ ասեղը ծակում է նրանց, տեղեկացվել է Օսլոյի համալսարանի հետազոտությունում։ Գիտնականները խոստովանել են, որ կարմրահերներն այլ կերպ են բավարարվածություն զգում։
|  |
|
|
31-12-2024 10:36 Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
|  |
|
|
31-12-2024 09:48 54-ամյա Կլաուդիա Շիֆերը Hello!-ին տված նոր հարցազրույցում պատմել է, թե ինչպես են փոխվել իր առաջնահերթությունները ամուսնությունից և երեխաների ծնվելուց հետո։ Շատ առումներով սուպերմոդելը ստիպված է եղել զոհաբերել իր կարիերան հանուն ընտանիքի, սակայն նա չի ափսոսում դրա համար։
|  |
|
|
30-12-2024 10:36 Եղիսաբեթ II-ի եղբորորդին' Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրի տղամարդուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։
|  |
|
|
30-12-2024 10:31 ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, որը ներխուժել է անծանոթ կնոջ տուն, մտել նրա անկողինը, գրկել ու հարցուփորձ արել անձնական կյանքի մասին: Խեսուս Լոպես Լորեդոն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու մեջ, ինչն առաջին աստիճանի հանցագործություն է:
|  |
|
|
27-12-2024 12:07 Դիքսոն Հենդշոուն իր կյանքի մեծ մասը իրեն մինուճար զավակ էր համարում։ Բայց որդեգրվելուց տասնամյակներ անց 75-ամյա տղամարդն իմացավ, որ մի քանի քույր ու եղբայր ունի, որոնց հետ ծանոթացել է հենց տոների ժամանակ: Հենդշոուն հանդիպել է իր ավելի քան 50 հարազատների հետ, որոնց գոյության մասին մինչև այս տարվա սկիզբը չգիտեր, պատմել է նա CNN-ին: Հանդիպումը զարմիկների և նրանց երեխաների հետ հաճելի անակնկալ էր Հանդշոուի համար, որն իր որդեգրողների միակ զավակն էր և սեփական երեխաներ չունի:
|  |
|
|
27-12-2024 11:50 Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդի առթիվ քույր Քլոե Քարդաշյանից շլացուցիչ սկուտեր է ստացել։ Քլոեն նրան գլամուրային սկուտեր է նվիրել՝ զարդարված rhinestones-ով։ Քիմը Instagram Stories-ում հրապարակել է իր նվերի տեսանյութը։
|  |
|
|
27-12-2024 10:43 29-ամյա Դուա Լիպան Սուրբ Ծննդյան օրն ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիից՝ դերասան Կալում Թերներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի շրջապատին։ Սոցցանցերում երգչուհու նոր լուսանկարներում նրանք նկատել են նաև մեծ քարով մատանի, որը համարվում էր այժմ արդեն փեսայի նվերը։
|  |
|
|
27-12-2024 03:07 42–ամյա Սվետլանա Ուստինովան առաջին անգամ մայր է դարձել։ Սովորաբար դերասանուհին իր անձնական կյանքը հեռու է պահում հետաքրքրասեր հայացքներից։ Հետևաբար, երեխայի ծննդյան մասին լուրը հաճելի ցնցում էր աստղի բաժանորդների համար: Ուստինովայի ամուսինը՝ պրոդյուսեր Իլյա Ստյուարտը, նույնպես չի թաքցրել իր երջանկությունը։
|  |
|
|
26-12-2024 14:11 Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
|  |
|
|