Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-10-2025 08:33
Դալասի Թեքսասի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թվացյալ բուժված երիկամների վնասվածքները կարող են մուտացիաներ առաջացնել երիկամային բջիջների միտոքոնդրիալ ԴՆԹ-ում: Այս փոփոխություններն օրգանը դարձնում են նվազ դիմացկուն ապագա սթրեսի նկատմամբ և ժամանակի ընթացքում նվազեցնում են դրա գործառույթը: 
17-10-2025 07:04
74 տարեկան հասակում մահացել է Փոլ Դանիել «Էյս» Ֆրեյլին` Kiss ռոք խմբի հիմնադիր անդամներից մեկը և գլխավոր կիթառահարը: Այս մասին հաղորդում է Variety-ն՝ հղում անելով երաժշտի ընտանիքի հայտարարությանը:
17-10-2025 03:09
63-ամյա Թոմ Քրուզը և 37-ամյա Անա դե Արմասը բաժանվել են միասին մեկ տարուց էլ քիչ ժամանակ անցկացնելուց հետո։ Այս մասին հայտնել է The Sun-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դերասանները հասկացել են, որ ավելի լավ է ընկերներ մնան։
15-10-2025 11:16
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության մասնագետները համոզված են, որ նախաճաշին կրուասան ուտելը վնասակար չէ առողջության համար, այլ, ընդհակառակը, օգտակար է։ Ըստ նրանց՝ կրուասաններն անարդարացիորեն են ներառվել ոչ օգտակար սննդամթերքների ցանկում։ Թխվածքի օգտին փաստարկն այն է, որ այն օգտակար է աղիքներում բնակվող մանրէների համար․ խոսքը խմորիչով պատրաստված և դանդաղ թխվող շերտավոր խմորի մասին է:
15-10-2025 11:13
Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմը 5 լավագույնների շարքում է: Կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է 36 թիմ:
15-10-2025 11:04
Journal of Sex & Marital Therapy-ի հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են մոտենում սեքսին՝ կախված իրենց հուզական կարիքներից և հարաբերությունների ռազմավարություններից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են անձնական բավարարվածության և նորույթի վրա, մինչդեռ կանայք շեշտը դնում են հուզական կապի և հարաբերությունների պահպանման վրա։
15-10-2025 10:35
Դեմքի դիմակներից մինչև կեղծ պտուկներով կրծկալներ, Քիմ Քարդաշյանը չի վախենում փորձարկումներից: Սակայն իր վերջին Skims արտադրանքի թողարկմամբ նա, հնարավոր է, չափազանց հեռու է գնացել: Երեքշաբթի առավոտյան Skims-ը հայտարարել է անսովոր հատվածում՝ «merkins» (սեռական հատվածում արհեստական մազեր) նոր հավաքածուի թողարկման մասին՝ «The Ultimate Bush» գրավիչ անվան տակ: Հավաքածուն ներառում է գրեթե անտեսանելի սթրինգներ՝ սեռական հատվածում մազերի բազմազան հյուսվածքներով և երանգներով:
15-10-2025 01:30
Կին գործարար Քայլի Ջենները բանտում կեցվածք է ընդունել իր Kylie Cosmetics ապրանքանիշի գովազդի համար։ Ջենները ներկայացել է սև կաշվե վերնաշապիկով և կարճ շորտերով։ Նրա ձեռքերը ձեռնաշղթաներով են, իսկ նրան ուղեկցում են երկու բանտապահներ։
14-10-2025 12:04
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն արդարացրել է Լեհաստանում կայացած համերգի ժամանակ իր զգեստի հետ կատարված միջադեպը՝ ասելով. «Ես ուրախ եմ, որ տակից ներքնազգեստ էի հագել»։  Շոուի ժամանակ միջադեպի վրա ուշադրություն է հրավիրել People ամսագիրը։ Հայտնի է, որ հուլիսին  դերասանուհին բեմում ելույթ էր ունեցել փայլուն կրծկալով և կարճ կիսաշրջազգեստով, որոնք անսպասելիորեն ընկել էին նրա վրայից։ Աստղի խոսքով՝ միջադեպը շոուի մաս չէր կազմում։
14-10-2025 11:55
Բժիկները հինգ խորհուրդ են շեշտել լավ քնել համար: Առաջին հերթին, պետք է քնելուց առնվազն մեկ ժամ առաջ խուսափել սմարթֆոններից և այլ գաջեթներից: Որպես երկրորդ խորհուրդ առաջարկվում է ընթերցանությունը, շնչառական վարժությունները և տաք ցնցուղը: Բժիշկները նաև կոչ են անում մշտապես քնել և արթնանալ նույն ժամերին՝ թե՛ աշխատանքային, թե՛ հանգստյան օրերին: Ինչ վերաբերում է սննդին, ապա խորհուրդ է տրվում խուսափել ծանր ընթրիքներից, հեղուկի՝ չափից շատ օգտագործումից և երեկոյան ալկոհոլային խմիչքներից:
14-10-2025 11:53
Հոլիվուդյան դերասանուհի Դակոտա Ջոնսոնը մեկնարկում է իր ռեժիսորական կարիերան: Դերասանուհու առաջին աշխատանքը կլինի «Ծառը կապույտ է» դրաման: Այս մասին տեղեկանում ենք WorldOfReel պորտալից: Ֆիլմը աուտիզմ ունեցող մի կնոջ մասին է, ով կարողանում է ազատվել իր չափազանց վերահսկող մոր ճիրաններից: Դակոտան ասել է, որ պատմությունը խորապես անձնական է իր համար։ Ֆիլմի սցենարը կգրի Վանեսա Բուրգհարդտը: Վերջինս և Դակոտա Ջոնսոնը կնկարահանվեն «Ծառը կապույտ է» ֆիլմում։
14-10-2025 11:31
Մեգան Մարքլը կրկին ուշադրության կենտրոնում է, և այս անգամ՝ ոչ իր հագուստի պատճառով: Balenciaga-ի գլխավոր դիզայներ Պիերպաոլո Պիչոլին բացահայտել է, որ Սասեքսի դքսուհին ինքն է հրավեր խնդրել ցուցադրության համար, ինչը Մեգանն ավելի վաղ հայտարարել էր, որ միջոցառմանը իր մասնակցությունը դիզայների հետ «երկարատև բարեկամության գագաթնակետն» էր: Սակայն The Cut ամսագրին տված հարցազրույցում Պիչոլին ակնարկել է, որ իրենց հարաբերությունները շատ ավելի քիչ մտերիմ են:նշանավորել է նրա բարձրակարգ դեբյուտը Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությունում: 
14-10-2025 04:12
Քեթի Փերին լռությունը խախտել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր սիրավեպի մասին, այն բանից հետո, երբ զույգին բռնացրեցին համբուրվելիս։ 40-ամյա երգչուհին երեկ Լոնդոնի O2 Arena-ում իր ելույթի ժամանակ հումորով մեկնաբանեց իր անձնական կյանքը։ «Լոնդոն, Անգլիա, այսպիսի՞ն է քո տեսքը երկուշաբթի երեկոյան։ Զարմանալի չէ, որ ես սիրահարվում էի անգլիացիներին… Բայց այլևս ոչ», - բեմից դիմել է Փերին երկրպագուներին՝ ակնհայտորեն նկատի ունենալով իր նախկին հարաբերությունները կատակերգու Ռասել Բրենդի և դերասան Օռլանդո Բլումի հետ, որոնք երկուսն էլ բրիտանացիներ էին։
13-10-2025 09:58
79 տարեկան հասակում մահացել է hոլիվուդյան դերասանուհի Դայան Քիթոնը: Այս մասին հայտնել է People-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը: Աստղի մտերիմները չեն բացահայտել նրա մահվան պատճառը՝ խնդրելով լրագրողներին հարգել իրենց անձնական կյանքը: Սակայն հայտնի է, որ Քիթոնի մոտ նախկինում մաշկի քաղցկեղ էր ախտորոշվել: Դերասանուհին նկարահանվել է բազմաթիվ ճանաչված ֆիլմերում («Կնքահայրը», «Առաջին կանանց ակումբը», «Հարսնացուի հայրը»): 1977 թվականին նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի «Էննի Հոլ» ֆիլմում դերի համար:
13-10-2025 09:54
Չիչխանով և կոճապղպեղով թեյը հակացուցված է ծանր հիպերտոնիա ունեցող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց համար: Ըստ սննդաբանների՝ չիչխանով և կոճապղպեղով թեյը կարող է գրգռել ստամոքս-աղիքային տրակտը: Այն կարող է խթանել լեղապարկի քարերի տեղաշարժը և առաջացնել լեղուղիների խոցի նոպա: Հակակոագուլյանտներ (վարֆարին, ասպիրին) ընդունող հիվանդների մոտ կոճապղպեղի թեյը կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը: Հղիության ընթացքում կոճապղպեղը ընդունելի է փոքր չափաբաժիններով, բայց այն չպետք է չարաշահել: 
13-10-2025 09:51
Disney ընկերությունը վերսկսել է 2010թ. «Ռապունցել. խճճված պատմություն» մուլտֆիլմի խաղարկային ռիմեյքի աշխատանքները: Այս մասին հաղորդում է Deadline-ը: Հաղորդվում է, որ Սքարլեթ Յոհանսոնին առաջարկվել է գլխավոր անտագոնիստի՝ Գոթել մայրիկի դերը։ Մայքլ Գրեյսին («Մեծագույն շոումեն») կնկարահանի ֆիլմը, իսկ սցենարը կադապտացնի Ջենիֆեր Քեյթին Ռոբինսոնը:
13-10-2025 09:48
«Մեծ սաղավարի» մրցաշարերի կրկնակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կարիո Գաուֆը նվաճեց Չինաստանի Վուհան քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում նա պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային՝ 6:4, 7:5։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։ 21-ամյա Կորի Գաուֆը նվաճեց 11-րդ տիտղոսը կարիերայում՝ 2025թ․ «Ռոլան Գարոսի» տիտղոսից հետո առաջինը։
13-10-2025 02:45
Բաթումիում (Վրաստան) անցկացվող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Հունգարիայի թիմին։ Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, կես միավոր վաստակել Լիլիթ Մկրտչյանը։ Պարտություն է կրել Էլինա Դանիելյանը։ Հայաստանի թիմը 9 միավորով ընթացիկ 6-րդ տեղում է։ Առաջնությունում կանցկացվի 9 տուր։
11-10-2025 11:19
Մեքսիկայում փոքրիկ տղան մահացու վնասվածք էր ստացել։ Սարսափելի վթարից հետո նրա գլուխը անջատվել էր մարմնից, բայց վիրաբույժներին հաջողվեց այն կրկին կցել և երեխային երկրորդ հնարավորություն տալ։ Ժամանակակից բժշկության հրաշքների մասին պատմությունները երբեմն հնչում են այնպես, կարծես գիտաֆանտաստիկ վեպից լինեն։ Սակայն Օլիվեր Շտաուբ անունով 2-ամյա գերմանացի տղայի ճակատագիրը դարձավ իրականություն՝ ցնցելով բժիշկներին և հույս տալով աշխարհի հազարավոր ընտանիքների։
11-10-2025 10:51
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Harper’s ամսագրին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել վերջին 20 տարիների ընթացքում իր անձնական փորձառության մասին: Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարել է, որ հոգնել է այն լուրերից, համաձայն որոնց դերասանուհին կարիերան ընտրել է մայրության փոխարեն։ Դերասանուհին խոստովանել է, որ 20 տարի փորձել է հղիանալ։ 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 811 անգամ
21.08.2026
Դիտվել է 394 անգամ
20.08.2026
Դիտվել է 339 անգամ
22.08.2026
Դիտվել է 317 անգամ
25.08.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster