Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-10-2025 09:56
Սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Սև մոգություն» (La Magie Noire) կտավը, որն ավելի քան 90 տարի պահվել է մասնավոր հավաքածուում, այս ամիս կվաճառվի Փարիզի Sotheby’s աճուրդում, գրում է The Guardian-ը։ Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 17-ից 23-ը, իսկ աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Sotheby’s-ը կտավը գնահատում է 5-7 միլիոն եվրո, սակայն ակնկալում է, որ գինը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։
06-10-2025 05:13
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է Maison Margiela-ի նոր գարուն/ամառ հավաքածուն։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջենները, Օլգա Կարպուտը և Քսենիա Չիլինգարովան։ 44-ամյա Քիմ Քարդաշյանը լուսանկարիչներին ներկայացել է անսովոր կերպարով. հեռուստաաստղը որոշել է ի ցույց դնել իր կարճ սանրվածքը։
06-10-2025 03:24
36-ամյա Էմմա Սթոունը հայտնվեց ուշադրության կենտրոնում Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Louis Vuitton-ի ցուցադրությանը մասնակցելուց հետո: Միջոցառման լուսանկարներն անմիջապես տարածվեցին համացանցում՝ առաջացնելով մեկնաբանությունների ալիք, որոնցում նշվում էր, որ դերասանուհին անճանաչելի է դարձել: Շատ օգտատերեր կասկածում են, որ աստղը պլաստիկ վիրահատություն է կատարել:
06-10-2025 02:09
«Բարվիխա Luxury Village» համերգասրահում տեղի 1 ունեցel «Միսս Ռուսաստան» մրցույթի եզրափակիչը: Այս տարվա հաղթողը 22-ամյա Անաստասիա Վենզան էր Մոսկվայի մարզից: Անաստասիան սովորում է Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական համալսարանում: Նա սիրում է ձիավարություն և վոլեյբոլ, ու ոգեշնչվում է հաջողակ կանանցով:
04-10-2025 13:27
Ամալ և Ջորջ Քլունիներն ապացուցեցին, որ մնում են Հոլիվուդի ամենաոճային զույգերից մեկը։ 11-ամյա ամուսնության տարեդարձը նշելուց ընդամենը մի քանի օր անց զույգը Լոնդոնում մասնակցեց «Քլունի հիմնադրամի» կողմից կազմակերպված «Ալբի» մրցանակաբաշխությանը։ Այս տարի «Ալբի» մրցանակաբաշխությունը նշանավորեց արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում ունեցած ներդրումը։ Դափնեկիրների թվում են գամբիացի ակտիվիստ Ֆատու Բալդեն, գվատեմալացի լրագրող Խոսե Ռուբեն Սամորան, ամերիկացի լրագրող Մարտի Բարոնը և բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը։
04-10-2025 04:34
Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի կին. նախկին տնտեսական անվտանգության նախարար Սանաե Տակաիտին, որը հաղթել է ընտրություններում՝ գլխավորելով իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։
04-10-2025 03:30
Շարլիզ Թերոնը ցնցող պահեր է առաջացրել Փարիզում կայացած Givenchy-ի գարուն/ամառ 2026 ցուցադրության ժամանակ։ Աստղը ընտրել էր մեծ չափսի սպիտակ կոստյում՝ երկար բաճկոն և լայն տաբատ, սակայն գլխավոր շեշտը հազիվ երևացող տոպն էր, որը պատրաստված էր թափանցիկ բյուրեղներով և արծաթե ամրակներով։ Փայլուն շղթաների տակ դերասանուհին կրում էր միայն սև կրծկալ։
04-10-2025 02:46
55-ամյա ռեփեր Փի Դիդին դատապարտվել է չորս տարի և երկու ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության համար մարդկանց տեղափոխելու երկու դրվագով, հաղորդում է New York Post-ը:
04-10-2025 01:43
Վիկտորիա Բեքհեմի նոր` գարուն/ամառ հավաքածուն երեկ ցուցադրվել է Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում։ 51-ամյա Վիկտորիային եկել էին աջակցելու գրեթե բոլոր մտերիմները՝ ամուսինը՝ Դեյվիդը, կրտսեր երեխաները և ընկերուհին՝ Եվա Լոնգորիան։
03-10-2025 11:55
Երևանում կայացել է Եկատերինա Վառնավայի Drama Queen կաբարե շոուն: Միջոցառումը լիքը դահլիճ էր հավաքել, այդ թվում՝ դերասանուհու Ռուսաստանից ժամանած ընկերները՝ Դմիտրի Վիկուլինը և նրա կինը՝ Քրիստինան, Ալեքսեյ Ժիդկովսկին, բլոգեր Սերգեյ Կալյուժնին, Դարինա Ալեքսեևան և ուրիշներ: 40-ամյա Եկատերինա Վառնավան, ում հաճախ քննադատում են իր նիհարության համար, Drama Queen կաբարեի շոուն հիմնադրել է Արսեն Գրիգորյանի հետ համատեղ: Արտիստները հիմնականում ելույթներ են ունենում Կիպրոսում, բայց երբեմն նաև շրջագայում են այլ երկրներում:
03-10-2025 11:29
Nutrients բժշկագիտական հանդեսում հրապարակված վերջին հետազոտությունը պարզել է, որ կարմիր մսի չափավոր օգտագործումը հաշվեկշռված օրաբաժն շրջանակում ի վիճակի է օգնել բարելավելու ուղեղի առողջությունը խթանող սննդարար նյութերի, մասնավորապես՝ B12 վիտամինի և ցինկի, մակարդակը՝ առանց բացասաբար ազդելու աղիքային միկրոբիոմի կամ հոգեկան առողջության վրա։
03-10-2025 11:21
Թեքսասի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները պարզել են, որ ջրազրկումը կարող է դժվարացնել քուն մտնելը և արթնանալուց հետո ուժեղացնել հոգնածության զգացումը: Հիդրատացումը բացասաբար է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության, այլև քնի որակի վրա։ Հեղինակների բնորոշմամբ՝ թեթև ջրազրկումը տարածված է առօրյա կյանքում, հատկապես շոգ եղանակին կամ քիչ հեղուկի ընդունման դեպքում։
03-10-2025 01:50
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցել Mortal Kombat XL մարտական խաղերի մրցաշար։ Հաղթել է Legi0n մականունով էլեկտրոնային սպորտի խաղացողը։ Նա ասպարեզ է մտել և կարողացել անցնել մրցաշարի փուլը՝ դստերը ծննդաբերելուց և կեսարյան հատումից ընդամենը հինգ օր անց, հաղորդում է Dexerto-ն։ Կիսաեզրափակիչ խաղը, որտեղ Legi0n-ը մրցել և հաղթել է իր ամուսնուն, հատուկ ուշադրության է արժանացել։ Եզրափակչում նա շահել է գլխավոր մրցանակը՝ 28 դոլար և DreamHack Atlanta հեղինակավոր մրցաշարին մասնակցելու ուղեգիր, ինչպես նաև արժանացքել համայնքի ճանաչմանը։
03-10-2025 00:02
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն նկարահանվել է Սաուդյան Արաբիայի Laverne օծանելիքի ապրանքանիշի գովազդում՝ հղիության մասին լուրերի ֆոնին: 31-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը տեսանյութը հրապարակել է իր Ինստագրամում:
02-10-2025 12:07
Փարիզում տեղի ունեցավ ցուցադրություն, որը նշանավորեց Dior տան պատմության մեջ նոր գլխի սկիզբը: Ջոնաթան Անդերսոնի կանացի հագուստի դեբյուտային հավաքածուի ցուցադրությունը տեղի ունեցավ ապրանքանիշի համար զգալի հեռավորության վրա՝  Մոնտեն պողոտա 30 հասցեում գտնվող պատմական խանութից 1.3 կմ հեռավորության վրա, որտեղ Քրիստիան Դիորը 1947 թվականին անցկացրել է իր առաջին ցուցադրությունը: Այս հատուկ վայրի ձևավորման պատասխանատուները ռեժիսոր Լուկա Գուադանինոն և նկարիչ Ստեֆանո Բաիզին էին ՝ ցուցադրությունը վերածելով իսկապես թատերական ներկայացման:
02-10-2025 11:57
Սննդաբանները զգուշացրել են, որ սուրճի սիրահարների մոտ վիտամինային անբավարարության ռիսկը չափազանց մեծ է: Եթե սուրճը խմեք երկաթով հարուստ սննդամթերքների հետ, այս միկրոէլեմենտի կլանումը կնվազի 30-40 տոկոսով։ Սուրճը նաև մեծացնում է օրգանիզմից C և B վիտամինների, կալցիումի և մագնեզիումի արտազատումը։ Այնուամենայնիվ, վիտամինների անբավարարությունից կարելի է խուսափել․ համար արժե սուրճ խմել ուտելուց առնվազն մեկ ժամ առաջ կամ հետո և սահմանափակել սուրճի օգտագործումը օրական երեք բաժակով:
02-10-2025 11:49
67-ամյա Մադոննան կրկին զարմացրել է իր երկրպագուներին՝ հայտարարելով նոր դերի մասին: Այժմ նա որոշել է փորձել իր ուժերը Կաբալա դասավանդելու գործում և հրավիրել է երկրպագուներին միանալ իր «հոգևոր ճանապարհորդությանը»՝ առցանց դասընթացի տեսքով։ Իր ինստագրամյան էջում աստղը տեսանյութ է հրապարակել, որում նա բացատրում է ծրագիրը հայտնի Կաբալայի կենտրոնի խոսնակ Էյթան Յարդենիի հետ միասին: Դասընթացն արժե ամսական 30 դոլար:
02-10-2025 11:45
58-ամյա Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ «Babygirl» էրոտիկ դրամայի նկարահանումների ժամանակ հազիվ է հաղթահարել ինտիմ տեսարանների առատությունը։ Դերասանուհու խոսքով՝ նա այնքան ուժասպառ էր, որ բառացիորեն այլևս չէր կարողանում դիմանալ դիպչելուն։ Նրա խոսքերը նոր արձագանք են ստացել Քիթ Ուրբանից ամուսնալուծության լուրից հետո, որի հետ նա ամուսնացած էր 19 տարի։ Ըստ Daily Mail-ի՝ լուրեր էին շրջանառվում, որ երաժիշտը դժգոհ է իրենց հարաբերություններում մտերմության բացակայությունից, և Նիկոլն ինքը ցնցված էր նրա՝ ամուսնալուծության դիմում ներկայացնելու որոշումից։
02-10-2025 01:13
36 տարի առաջ Բարնաուլի մի մոլագար սպանեց առաջին աղջկան, բայց միայն հիմա բանտարկվեց։
Վիտալի Մանիշինն ունի առնվազն 11 զոհ։ Նա ցմահ ազատազրկման չի դատապարտվել միայն այն պատճառով, որ դա այլևս հնարավոր չէր վաղեմության ժամկետի պատճառով։
01-10-2025 11:18
64-ամյա Ջորջ Քլունին վստահ է, որ իրենց ընտանիքի հետևում կանգնած է իր կինը՝ մարդու իրավունքների հարցերով հայտնի իրավաբան Ամալ Քլունին։ «Նրա կողքին ես միշտ ինձ գյուղական հիմար եմ զգում», - կատակել է դերասանը Նյու Յորքի կինոփառատոնում իր նոր «Ջեյ Քելլի» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Ջորջը կարմիր գորգին հայտնվել է Ամալի հետ, ով կրկին բոլորին տպավորել է իր նրբագեղությամբ, նշում է Page Six-ը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 812 անգամ
21.08.2026
Դիտվել է 394 անգամ
20.08.2026
Դիտվել է 339 անգամ
22.08.2026
Դիտվել է 317 անգամ
25.08.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster