11-10-2025 10:11 Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը բացահայտել է ճշմարտությունը Նորաձևության շաբաթվա ընթացքում իր մատանեմատի վրա նկատված մատանու մասին: On Purpose փոդքասթի ժամանակ «Հարրի Փոթերի» աստղը բացատրել է, որ 22 արծաթե թերթիկներից և ադամանդից բաղկացած մատանին մտերիմ ընկերների նվեր է: «Քսաներկու մարդ ներդրում է արել, որպեսզի նվիրեն ինձ այդ մատանին: Ես երբեք այսքան թանկարժեք բան չեմ ունեցել իմ կյանքում, քանի որ ինձ համար այն ներկայացնում է այն կյանքը, որը ես կառուցել եմ, այն կյանքը, որը ես իսկապես ցանկացել եմ, այն կյանքը, որը կառուցվել է համայնքի, իմ արմատների, հավատքի և վստահության վրա», - բացատրել է նա:
11-10-2025 02:05 Ջոնի Դեփի նախկին ընկերուհու՝ Յուլիա Վլասովայի ամուսնության մասին տեղեկություններ են հայտնվել: Super-ի տվյալներով՝ Յուլիայի ենթադրյալ ընկերոջ անունը Վիկտոր Ֆիշեր է: Նա ներկայումս բնակվում է Պրահայում, բայց նախկինում ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Գերմանիայում: Նա նաև հաճախ է մեկնում Դուբայ, որտեղ ելույթ է ունենում բիզնես համաժողովներում:
11-10-2025 01:03 Հոլիվուդյան պաշտամունքային դերասան Քլինթ Իսթվուդի դուստրը՝ Ֆրանչեսկան, երկրորդ անգամ մայր է դարձել. 32-ամյա մոդելը որդի է ունեցել։ Նա լուրը հայտնել է Ինստագրամում՝ նորածնի հետ սև-սպիտակ լուսանկարներ հրապարակելով։
10-10-2025 11:48 Մել Գիբսոնը վերջապես սկսում է իր 2004 թվականի հիթի՝ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի երկար սպասված շարունակության նկարահանումները: «Քրիստոսի հարությունը» (նախնական անվանումը) ֆիլմը կնկարահանվի Հռոմում, բայց բոլորովին նոր դերասանական կազմով, հաղորդում է Page Six-ը։ Ըստ Variety-ի, նոր ֆիլմը կբաժանվի երկու մասի, որոնք երկուսն էլ նախատեսված են թողարկել 2027 թվականին:
10-10-2025 10:54 Սեմ Մենդեսի «The Beatles» կենսագրական ֆիլմաշարում իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը կմարմնավորի Փոլ ՄաքՔարթնիի կնոջը՝ Լինդա ՄաքՔարթնիին: Փոլ Մեսքալը կխաղա հենց Փոլ ՄաքՔարթնիի դերը: Հարիս Դիքինսոնը, Ջոզեֆ Քուինը և Բարի Քեոգանը կմարմնավորեն «լիվերպուլյան քառյակի» մյուս անդամներին։ «The Beatles» կենսագրական ֆիլմաշարի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2028 թվականի ապրիլին։
10-10-2025 05:08 Բիյոնսեն համարվում է մասնավոր հավաքույթների համար ամենաթանկ արտիստներից մեկը։ 2023 թվականին նա ելույթ ունեցավ Դուբայի շքեղ Atlantis The Royal հանգստավայրի բացման արարողությանը, որի համար մեկ երեկոյի համար վաստակեց մոտ 24 միլիոն դոլար։ Նման ելույթները երգչուհու համար հազվադեպ չեն։ Ռիհաննան ևս պարբերաբար ելույթ է ունենում աշխարհի տարբեր մասնավոր միջոցառումների ժամանակ, և նրա հոնորարները մշտապես տատանվում են 1 միլիոնից մինչև 5 միլիոն դոլար մեկ երեկոյի համար։
10-10-2025 02:49 Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը քառորդ եզրափակիչում 2:6, 6:0, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 62-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի նկատմամբ։
10-10-2025 02:00 Թուրքիայի Իզմիր քաղաքի գիշերային ակումբներից մեկում մահմեդական գլխաշոր (հիջաբ) կրող մի կին է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Վերջերս սոցցանցերում լայնորեն տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե նա ինչպես է պարում գիշերային ակումբում աշխատող կանացի հագուստով ու շարժուձևով տղամարդու հետ։ Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած պարից հետո գլխաշորով կնոջ դեմ սկսվել է հետաքքնություն և նա ձերբակալվել է։
09-10-2025 09:44 Մասնագետները նշում են, որ հապալասը հիմնականում օգտակար է երիկամների հիվանդություններից տառապող մարդկանց համար՝ իր հակաբորբոքային և հակամանրէային հատկությունների շնորհիվ: Այն կարող է նաև օգնել շագանակագեղձի բորբոքման դեպքում: Բացի դրանից, հատապտուղն օգտակար է ստամոքսաբորբով՝ գաստրիտով և ցածր թթվայնությամբ մարդկանց համար: Ընդհանուր առմամբ, այս հատապտուղը օգնում է ցանկացած բորբոքման, նույնիսկ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում։
09-10-2025 09:41 Մերիմակ քոլեջի գիտնականները՝ դոկտոր Լորա Քուրձելի գլխավորությամբ, պարզել են, որ մնացյալ բոլոր պայմանների հավասար լինելու դեպքում, հիշելու գիտակցված մտադրությունն ավելի լավ է աշխատում, քան հուզական արձագանքը: Պարզել է, որ այն, ինչ գիտակցաբար որոշում ենք հիշել կամ մոռանալ, շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան տեղեկության հուզական ենթատեքստը: Մենք ավելի շատ վերահսկողություն ունենք մեր հիշողությունների նկատմամբ, քան կարծում ենք։
08-10-2025 11:36 Փորձագետները նշել են սուրճի ամենավտանգավոր երեք տեսակները: Հակառեյտինգը գլխավորում է «երեքը մեկում» սուրճի տեսակը, որը պարունակում է շատ շաքար, ինչպես նաև հիդրոգենացված բուսական ճարպեր և սինթետիկ միացություններ, որոնք կարող են ալերգիա և ստամոքս-աղիքային խնդիրներ առաջացնել։ Պակաս վնասակար են լատտեն, մակիատոն, մոկաչինոն, ինչպես նաև սերուցք և օշարակ պարունակող սուրճի մյուս տեսակները: Ցուցակը եզրափակում է ֆրապուչինոն՝ մեծ քանակությամբ շաքարով և արհեստական խտացուցիչներով։
08-10-2025 11:32 Ստամբուլի ոստիկանությունն գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել են մի քանի հայտնի անձինք: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նրանց թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին, հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի կամ խթանիչ նյութերի օգտագործման գործով սկսված հետաքննության շրջանակներում հրահանգ է տրվել ձերբակալվածներից արյան նմուշներ վերցնել:
08-10-2025 11:27 30-ամյա փոփ դիվա Դուա Լիպան բավականին շքեղ շոու է ցուցադրել Լոս Անջելեսի Kia Forum-ում՝ իր Radical Optimism շրջագայության շրջանակներում: Վերջերս ուսի վնասվածքից ապաքինված արտիստը բեմ է բարձրացել մի շարք համարձակ և աչքի ընկնող հագուստներով: Չնայած երկրպագուների մտահոգություններին իր ուսի վրա մուգ կապտուկների վերաբերյալ, աղբյուրները հայտնում են, որ բժիշկների կողմից զննումից հետո երգչուհուն թույլատրվել է շարունակել իր շրջագայությունը:
08-10-2025 10:50 Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ 79-ամյա Շերը բաժանվել է իր ընկերոջից։ Լեգենդար երգչուհին վերջին երեք տարիների ընթացքում հարաբերությունների մեջ էր Ալեքսանդր Էդվարդսի հետ։ RadarOnline-ի տվյալներով՝ երգչուհին հոգնել էր երաժշտի շքեղ ապրելակերպից։ Շերի մտերիմները երբեք չեն հավանել Ալեքսանդրին։ Նրանք հատկապես խուճապի մատնվեցին, երբ Օսկարի մրցանակակիրը, իբր, սկսել էր քայլեր ձեռնարկել իր կտակը փոխելու և դրանում Էդվարդսին ներառելու համար։ Բաժանման մասին իմանալով՝ նրա ընտանիքը թեթևացած շունչ է քաշել։
07-10-2025 11:50 Հագեցած ճարպերի, ավելացված շաքարի և աղի պարունակությամբ սննդամթերքները կարող են վտանգավոր լինել սրտի համար: Էնդոկրինոլոգների խոսքով՝ ճարպոտ սնունդը, ինչպիսիք են արագ սնունդը և ճարպոտ միսը, կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Հյութերը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները և թխվածքաբլիթները, իրենց հերթին, մեծացնում են ճարպակալման ռիսկը:
07-10-2025 11:33 35-ամյա դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը «Sunday Times Style»-ին տված հարցազրույցում խոստովանել է. «Ես օգտագործել եմ ընկերոջս վարկային քարտը մոլագար վիճակում, մեկ գիշերվա ընթացքում ծախսել 68,000 դոլար և գնել հարյուրավոր հագուստներ Chanel, YSL, Pucci, Mugler, Christian Lacroix, Alexander McQueen և Versace ապրանքանիշերից: Երբ նա լքեց ինձ, ես ստիպված էի ամեն ինչ վաճառել՝ փողը վերադարձնելու համար»:
07-10-2025 11:00 Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքն ամուսնալուծությունից ինը ամիս անց միասին ներկայացել են հանրությանը։ Նախկին ամուսինները ներկա են գտնվել Լոպեսի նոր՝ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերային, որին ներկա են եղել նաև դերասանուհու 17-ամյա երկվորյակները՝ Մաքսը և Էմման։ 2000-ականների Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը լինելով՝ նրանք չէին ամաչում հանրության ուշադրության կենտրոնում լինելուց՝ գրկախառնված լուսանկարվելով և միմյանց ժպտալով։
07-10-2025 10:54 Բժշկության կամ ֆիզիոլոգիայի 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մերի Բրունկովին, Ֆրեդ Ռամսդելին և Շիմոն Սակագուչիին՝ իմունային համակարգի ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այս մասին երկուշաբթի օրը Ստոկհոլմում հայտարարել է Նոբելյան կոմիտեն: Մրցանակը շնորհվել է այսպես կոչված պերիֆերիկ իմունային տոլերանտության ոլորտում իրականացված հետազոտությունների համար՝ մոլեկուլային-բջջային մեխանիզմի, որը կարևոր դեր ունի ավտոիմուն հիվանդությունների կանխարգելման գործում։
07-10-2025 02:40 24-ամյա ֆրանսիացի մոդել Թիլան Բլոնդոն, ում մանկության տարիներին տվել էին «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ» մականունը, իր ոճային կերպարով գրավել է բոլորի ուշադրությունը Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Miu Miu-ի ցուցադրության ժամանակ։ Ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի և հեռուստահաղորդավարուհի Վերոնիկ Լուբրիի դուստրը բազմաթիվ անգամ մեղադրվել է պլաստիկ վիրահատությունների մեջ, սակայն մոդելը կտրականապես հերքում է նման միջամտությունները։ Վերջերս նա Ինստագրամում խոստովանել է, որ հոգնել է իր արտաքինի մասին ատելության խոսքերից:
06-10-2025 10:19 Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին քիչ էր մնացել սպաներին։ Նա այս մասին հայտնել է EOnline-ում հրապարակված իր նոր ռեալիթի շոուի՝ «Քարդաշյանները» թրեյլերում։ Պարզվել է, որ նրա սպանությունը պատվիրել է մտերիմներից մեկը։ Նա չի անվանել ենթադրյալ հանցագործին։ Քիմի խոսքերով՝ մահափորձի մասին իմացել է մեկ այլ գործի համար վարձած մասնավոր քննիչների միջոցով։
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։