04-11-2025 04:31 Atomic Kitten խմբի երգչուհի Լիզ Մաքքլարնոնը 44 տարեկանում մայր է դարձել։ Նա լուրը երկրպագուներին հայտնել է իր անձնական բլոգում՝ սոցիալական ցանցերում սելֆի հրապարակելով այն հիվանդասենյակից, որտեղ ծնվել է որդին։
03-11-2025 09:54 Դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդը միացել է «Behemoth!» ֆիլմի նկարահանումներին, որտեղ գլխավոր դերը կատարելու է Պեդրո Պասկալը: Ներքին աղբյուրները ֆիլմը նկարագրում են որպես «սիրո ուղերձ երաժշտությանը և այն ստեղծողներին»։ «Behemoth!»-ը կնկարահանի Թոնի Գիլրոյը։ Նախագծում կնկարահանվեն նաև Դեյվիդ Հարբորը և Եվա Վիկտորը։
03-11-2025 09:45 Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը հայտնել է, որ իր ռոմանտիկ հարաբերությունները 25-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ ավարտվել են։ «Մենք այլեւս միասին չենք։ Ես նրան չեմ դավաճանել։ Խնդիրն այդ չէ։ Մենք պարզապես հրաժեշտ տվեցինք իրար եւ վերջ։ Լրատվամիջոցների գրածները ոչ մի ընդհանուր բան չունեն մեր հարաբերությունների հետ»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
03-11-2025 09:43 Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աղջիկների 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունով նվաճեց բրոնզե մեդալ, հրում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի (98+130):
03-11-2025 07:51 Քիլիան Մըրֆիի և նրա կնոջ՝ Իվոն ՄաքԳինեսի 18-ամյա որդին՝ Արան Մըրֆին, կնկարահանվի HBO-ի և Sky-ի առաջիկա «Պատերազմ» սերիալում՝ Դոմինիկ Ուեսթի և Սիենա Միլլերի հետ միասին։ Չնայած լոնդոնյան սերիալը դեռահասի առաջին հեռուստատեսային նախագիծը կլինի, նա նախկինում նկարահանվել է 2022 թվականի իռլանդական «Լոլա» ֆիլմում և ավարտել է Թայկա Վայթիթիի «Կլարան և արևը» ֆիլմի ադապտացիայի նկարահանումները՝ Էմի Ադամսի, Ջեննա Օրտեգայի և Սթիվ Բուշեմիի հետ միասին։
03-11-2025 02:59 Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանում տեղի է ունեցել LACMA Art + Film Gala-ը՝ որտեղ նշվում են կինոյի, նորաձևության և ժամանակակից արվեստի նվաճումները: Այս տարի երեկոյի հերոսներն են եղել նկարչուհի Մերի Քորսը և ռեժիսոր Ռայան Քուգլերը («Սև հովազ», «Մեղավորները»):
01-11-2025 11:54 ZipHealth-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքից առաջ սեքսով զբաղվող ամերիկացիները ցուցաբերում են արտադրողականության (71%), առաջադրանքների կատարման (70%), կենտրոնացման (58%), մոտիվացիայի (57%) և աշխատանքից բավարարվածության (54%) ամենաբարձր ցուցանիշներ: Ավելին, առավոտյան սեքսը դրական ազդեցություն ունի աշխատավարձի և կարիերայի վրա. հարցվածների գրեթե մեկ հինգերորդը (19%) նշել է, որ անցյալ տարվա ընթացքում ստացել է պաշտոնի բարձրացում, իսկ կեսից ավելին (51%) ստացել է աշխատավարձի բարձրացում, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են երեկոյան սեքսը։
01-11-2025 11:50 Չինացի հետազոտողները պարզել են, որ կանայք կարող են տղամարդկանցից կրկնակի պակաս ֆիզիկական վարժություններ անել: Ըստ նրանց՝ ֆիզիկական վարժությունները կանանց համար ավելի օգտակար են, քան տղամարդկանց: Շաբաթական մոտ չորս ժամ ֆիզիկական վարժություններ կատարող կանայք կարող են միջինում մեկ երրորդով նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն տղամարդիկ կարիք ունեն կրկնակի ավելի ֆիզիկական ակտիվության՝ շաբաթական գրեթե ինը ժամ:
01-11-2025 11:37 Քեթի Փերին որոշել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր նոր սիրավեպին մոտենալ ամենայն լրջությամբ։ Ըստ Daily Mail-ի, երգչուհին օգտագործում է ընկերների և նույնիսկ էքստրասենսի խորհուրդները՝ «իր կյանքի սիրո» հետ հարաբերություններ կառուցելու համար։ Երգչուհին վաղուց է հետաքրքրված էզոտերիկայով. աստղագուշակությունը, թվաբանությունը, թարո քարտերը, հրեշտակային թվերը և անցյալ կյանքի ուսումնասիրությունները նրա պրակտիկաներից միայն մի քանիսն են։
01-11-2025 02:02 Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները: Մասնագետները նշել են, որ այս մթերքները արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում են ոսկորների փխրունության։ Օրինակ՝ շաքարը օրգանիզմում ստեղծում է թթվային միջավայր, որի չեզոքացման համար օրքանիզմը ստիպված է օգտագործել ոսկորների կալցիումը:
01-11-2025 01:06 Դեմի Մուրը Լոս Անջելեսում ներկա է գտնվել «Landman» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային: 62-ամյա դերասանուհին կարմիր գորգով անցել է մոխրագույն զգեստով և բեժ կոշիկներով: Նա լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Անջելինա Ջոլիի 70-ամյա նախկին ամուսնու՝ Բիլլի Բոբ Թորնթոնի հետ, ով գլխավոր դերն է խաղացել շոուում:
31-10-2025 11:36 Տարվա ամենաանսպասելի հակամարտություններից մեկում Քիմ Քարդաշյանը «տիեզերական վեճի» մեջ է մտել ՆԱՍԱ-ի հետ։ Այն բանից հետո, երբ 45-ամյա ռեալիթի շոուի աստղը «Քարդաշյանները» հաղորդման նոր թողարկման ժամանակ հայտարարեց, որ 1969 թվականի Լուսնի վրա վայրէջքը «կեղծ էր», տիեզերական գործակալությունը որոշել է միջամտել։ ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին X-ում գրել է. «Այո, մենք եղել ենք Լուսնի վրա... վեց անգամ!»՝ «թեգ» անելով Քիմին։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. Դոնալդ Թրամփը անսպասելիորեն միջամտել է քննարկմանը՝ պնդելով, որ իր «ղեկավարության» շնորհիվ է, որ ՆԱՍԱ-ն կրկին պատրաստվում է վերադառնալ Լուսին։
31-10-2025 11:35 Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։
31-10-2025 10:49 Շուկայական տեսքը պահպանելու համար մանդարինները և մյուս ցիտրուսային մրգերը մշակվում են քիմիական նյութերով, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար: Սննդաբանները զգուշացրել են որ իմազալիլը և թիաբենդազոլը, որոնցով պատում են ցիտրուսային մրգերը, ազդում են լյարդի և էնդոկրին համակարգի վրա: Քիմիական նյութերը կարող են այլ տհաճ ախտանիշներ ևս առաջացնել, ինչպիսիք են մաշկի գրգռումը և նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումները։ Առողջությունը պաշտպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել մանրակրկիտ լվանալ մրգերը նախքան օգտագործելը:
31-10-2025 10:39 Բիլլի Այլիշը չի ամաչում իր կարծիքը հայտնելուց, նույնիսկ երբ դահլիճում նստած են աշխարհի ամենահարուստ մարդիկ։ WSJ ամսագրի նորարար մրցանակաբաշխության ժամանակ 23-ամյա երգչուհին ստացել է «Տարվա երաժշտական նորարար» մրցանակը և հուզիչ ելույթ ունեցել։ «Աշխարհն այժմ շատ մութ և դժվարին վիճակում է։ Մարդիկ ավելի շատ կարեկցանքի և օգնության կարիք ունեն, քան երբևէ։ Եթե փող ունեք, օգտագործեք այն բարօրության համար, տվեք այն նրանց, որոնք իսկապես դրա կարիքն ունեն», - բեմից ասել է Բիլլին։
31-10-2025 05:44 Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր սիրեցյալի՝ Սաթոն Ֆոսթերի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 57-ամյա Հյու Ջեքմանը և 50-ամյա Սաթոն Ֆոսթերը ներկա են գտնվել «Երգը տխուր է հնչում» ֆիլմի պրեմիերային, որտեղ դերասանը խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, AFI կինոփառատոնի ժամանակ։
30-10-2025 10:42 Սառա Փոլսոնը մեծ իրարանցում է առաջացրել «All’s Fair» նոր սերիալի ցուցադրության ժամանակ՝ տեսախցիկների առջև խաղային կերպով հարվածելով Քիմ Քարդաշյանի հետույքին։ Դերասանուհիները հավաքվել էին Նյու Յորքի Whitby հյուրանոցում՝ նշելու Ռայան Մերֆիի իրավական դրամայի առաջիկա թողարկումը։ Նախագծի մյուս աստղերը՝ Նաոմի Ուոթսը և Նիսի Նեշը, նույնպես ներկա էին երեկույթին։
30-10-2025 09:50 Նոր ուսումնասիրությունը, ցույց է տվել, որ վիրահատության ընթացքում երաժշտական թերապիան զգալիորեն նվազեցնում է պրոպոֆոլի և ֆենտանիլի քանակը, որոնք անհրաժեշտ են ընդհանուր անզգայացման տակ կատարվող լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի համար։ Երաժշտություն լսած պացիենտների մոտ արթնանալն ավելի հեշտ է եղել, իսկ ֆիզիոլոգիական սթրեսը ցածր է եղել, ինչի մասին վկայում է պերիօպերացիոն շրջանում կորտիզոլի մակարդակի իջեցումը։
30-10-2025 09:02 Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը 214 կգ արդյունքով գրավել է առաջինն տեղը։
30-10-2025 01:10 Չորեքշաբթի Բևեռլի Հիլզում տեղի է ունեցել Variety ամսագրի ամենամյա «Կանանց ուժը 2025» գալա-երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել Եվա Լոնգորիան, Շերոն Սթոունը, Սիդնի Սուինին, Քեյթ Հադսոնը, Ջեյն Ֆոնդան, Նիկոլ Շերզինգերը և այլք։
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։