Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2022 10:02
«Մատանիների տիրակալը. իշխանության մատանիներ» ֆիլմի երկար սպասված թողարկումից անցել է մեկ ամիս, եւ այժմ Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկեն հայտարարել է, որ սերիալն ընդհանուր առմամբ արդեն 100 միլիոն դիտող ունի։
10-10-2022 05:45
Ոստրեներն ու փաթեթավորված պատրաստի աղցանները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, գտնում են ամերիկացի գաստրոէնտերոլոգները։ Ոստրե ուտելը կարող է վերածվել սննդային թունավորման, քանի որ դրանք «կենդանի ֆիլտր» են և «իրենց մեջ հավաքում են ամեն ինչ», այդ թվում՝ բակտերիաներ: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս դադարեցնել չեփած կոտլետներով, սուշիով և բողբոջած հացահատիկով բուրգերներ ուտելը։
10-10-2022 02:40
Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը, որտեղ մեր ընտրանին խոշոր՝ 3:0 հաշվով հաղթել է մրցակցին: Հոկտեմբերի 10-ին մեր հավաքականը որակավորման փուլի վերջին հանդիպմանը ուժերը կչափի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։
10-10-2022 01:52
Քանյե Ուեսթի Instagram-ի էջի վրա սահմանափակումներ են մտցվել՝ սոցցանցում նրա բազմաթիվ ոչ պատշաճ արտահայտությունների պատճառով։ Ռեփերը վերադարձել է Twitter, սակայն այնտեղ նույնպես գրաքննության է ենթարկվել։
09-10-2022 10:00
5 մթերք, որոնք բարելավում են արյան շրջանառությունը եւ բարձրացնում լիբիդոն. ոստրեներ, միս, Սաղմոն, ընկուզեղեն եւ արեւածաղիկ, խնձոր:
09-10-2022 09:56
Williamson Pink Star հազվագյուտ ադամանդը Հոնկոնգի Sotheby's աճուրդում 57,7 միլիոն դոլարով է վաճառվել: Ադամանդի քաշն ինքնին 11,15 կարատ է, այն պատված է ավելի փոքր չափի ադամանդներով եւ գտնվում է վարդագույն ու սպիտակ ոսկուց օղակի մեջ։
08-10-2022 15:08
Ֆրանսիացի գրող Էննի Էռնոն արժանացել է գրականության 2022 թվականի Նոբելյան մրցանակի։ Էռնոն մրցանակը ստացել է «իր խիզախության և կլինիկական ճշգրտության համար, որով նա բացահայտում է օտարման ակունքները և անձնական հիշողության հավաքական սահմանափակումները»։
08-10-2022 15:02
Լրատվամիջոցներում ենթադրություններ են եղել Դանիայի թագավորական ընտանիքի անդամների միջեւ լարվածության մասին։ 53-ամյա արքայազն Յոահիմը սիրահարված է իր եղբոր՝ 54-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկին կնոջը։ Անցյալ շաբաթ Դանիայի թագուհի Մարգրեթը հայտարարեց իր թոռներին թագավորական կոչումներից զրկելու որոշման մասին, խոսքը Յոահիմի երեխաների մասին է։
08-10-2022 10:28
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կկայանա մայիսին Լիվերպուլում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Եվրատեսիլը Մեծ Բրիտանիայում կանցկացվի արդեն 9-րդ անգամ։
08-10-2022 07:32
Նռան տերեւի էքստրակտ ու նռան հյութ խմելը կարող է մեծացնել հագեցվածության եւ բավարարվածության զգացումը, ինչ իր հերթին նվազեցնում է ուտելու ցանկությունը'նպաստելով քաշի կորստի։
07-10-2022 10:28
Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:
07-10-2022 10:11
ԱՄՆ-ում հայտնի են դարձել BET Hip Hop Awards 2022-ի հաղթողները: Տարվա արտիստ է ճանաչվել ռեփեր Քենդրիկ Լամարը։ Կատարողը հաղթել է հինգ այլ անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ», «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ», «Լավագույն կատարում», «Տարվա երգ» եւ «Տարվա ռեժիսոր»: Տարվա խումբ ճանաչվել է EarthGang-ը:
07-10-2022 07:35
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն առաջարկ է ստացել գրել ֆիլմի երաժշտություն, որում հնարավոր է խաղան Կատրին Դենյովն ու Սկարլետ Յոհանսոնը։
07-10-2022 02:16
Քանյե Ուեսթը Քարդաշյանների ընտանիքին մեղադրել է իր դստերը՝ Չիկագոյին ծննդյան օրվա ժամանակ «փախցնելու» մեջ, իսկ Քլոե Քարդաշյանը որոշել է պաշտպանել քրոջը՝ Քիմ Քարդաշյանին եւ ռեփերին հորդորել է «դադարել քանդել նրա հոգեկանը»։ Նա նաեւ խնդրել է, որ Քիմին ու իր երեխաներին հանգիստ թողնի, որպեսզի նրանք ապրեն երջանիկ եւ խաղաղ։
07-10-2022 01:41
Բրեդ Փիթի խոսնակը հայտարարություն է տարածել Անջելինա Ջոլիի մեղադրանքների վերաբերյալ։ Խոսքը 2016 թվականին մասնավոր ինքնաթիռում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին է։ Ջոլին պնդում է, որ երբ ինքը և Փիթն ամբողջ ընտանիքով Ֆրանսիայից թռել են ԱՄՆ, դերասանը ֆիզիկական բռնություն է կիրառել իր և երեխաների նկատմամբ։ Փիթի խոսնակը մեղադրանքները կեղծ է անվանել:
06-10-2022 11:13
Սեքսուալությունը յուրաքանչյուր մարդու տրված է բնությունից, և դա կախված չէ արտաքինից, նշում են հոգեբանները։ Ըստ նրանց՝ սեքսուալ կանայք միշտ չէ, որ ստանդարտ գեղեցիկ են։ Սեքսուալությունն ու սեռական խառնվածքը, որը տրված է բոլորին ի ծնե, սեռական կարիքների այն սահմաններն են, որոնք մարդը չի կարող փոխել: Տղամարդիկ համարում են սեքսուալ այն կնոջը, ով չի վախենում նայել դիմացինի աչքերի մեջ, ունի հեշտ ու գեղեցիկ քայլք, մեղմ ժեստեր, հաճելի ժպիտ, հոտ ու ձայնի տեմբր:
06-10-2022 11:03
Անգլիայից մի տղամարդ ընկերուհի գտնելու համար գովազդային վահանակ է վարձել։ Ինչպես բացատրել է բրիտանացին, ծանոթությունների կայքերն ու հավելվածներն իրեն չեն օգնել։ Լիդսից 23-ամյա Էդ Չեմփեյնն ասել է, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ մինչ այժմ չի կարողանում ընկերուհի գտնել։
06-10-2022 10:50
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը վիճել են Netflix կինոստուդիայի հետ՝ թագավորական ընտանիքի կյանքին նվիրված վավերագրական սերիալի նկարահանումների պատճառով։ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո զույգը որոշել է փոփոխություններ կատարել նախագծում: Ըստ նրանց, ավելի վաղ ստեղծված նյութերը կարող են բացահայտող տեղեկություններ պարունակել Չարլզ III թագավորի, թագուհի Կոնսորտ Կամիլայի, ինչպես նաեւ Ուելսի արքայազն եւ արքայադուստր՝ Ուիլյամի ու Քեյթի մասին:։
06-10-2022 07:21
90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երգչուհի Լորետա Լինը, որը կատարում էր քանթրի-երաժշտություն: Նրա ժողովրդականության բարձրակետը 1960-1980-ական թվականներն Էին: Երգչուհին նշվել է մի քանի «Գրեմմի» մրցանակներով:
06-10-2022 01:25
SpaceX-ը տիեզերանավ է արձակել: Տիեզերամավումէ նաև ռուս Աննա Կիկինան է։ Կիկինան դարձավ առաջին ռուս տիեզերագնացը վերջին 20 տարում, ով ամերիկյան նավով մեկնել է տիեզերք: 38-ամյա Աննա Կիկինան Ռոսկոսմոսի տիեզերագնացների կորպուսի միակ կինն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1100 անգամ
25.08.2026
Դիտվել է 381 անգամ
27.08.2026
Դիտվել է 287 անգամ
29.08.2026
Դիտվել է 222 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster