Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-02-2023 10:55
Սխտորի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է ուղեղի համար։ Բացի դրանից, այն պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինից։ Ըստ սննդաբանների՝ խոլեստերինը կպչում է միայն արյունատար անոթների բորբոքված պատերին։ Հարթ մակերեսը չի լցվում։ Նրանք նշել են նաև այն համեմունքը, որն օգնում է քիչ ուտել։ Խոսքը դարչինի մասին է, որը կարող է կանխել 2-րդ տիպի շաքարախտի գերսնումը։
28-02-2023 10:45
34-ամյա երգչուհի Ադելը եւ 41-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլը նշանվել են եւ ծրագրում են ամուսնանալ այս տարի ամռանը։
28-02-2023 05:14
Լեոնարդո Դի Կապրիոն փորձում է վերականգնել հարաբերությունները Ջիջի Հադիդի հետ։ 48-ամյա դերասանին ու 27-ամյա մոդելին լուսանկարել են Միլանում՝ ռեստորանից դուրս գալիս։ Հադիդի և Դի Կապրիոյի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2022թ։ Այնուամենայնիվ, նրանք չկարողացան պահպանել հարաբերությունները. Լեոն և Ջիջին բաժանվեցին նույն տարվա վերջին: Ըստ ինսայդերների՝ երկուսն էլ ոչ մի լուրջ բան չեն ցանկացել՝ չնայած փոխադարձ մեծ համակրանքին։
28-02-2023 05:04
Երևանի մնջախաղի պետական թատրոնը ռեժիսոր և դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ և Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք «Թատրոնի մարդ» 10-րդ միջազգային փառատոնին: Երկու բեմադրությունն էլ հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնում:
28-02-2023 02:19
64-ամյա Մադոննան և 23-ամյա Էնդրյու Դարնելը բաժանվել են վեցամսյա սիրավեպից հետո։ Բաժանման պատճառը չի նշվում, սակայն խոսվում է, որ Դարնելն իր տարիքին աելի համապատասխան սեր է գտել։
27-02-2023 09:43
Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում կայացել է Էկրանային դերասանների գիլդիայի 29-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակի դափնեկիրներ են դարձել Միշել Յեոն և Բրենդան Ֆրեյզերը, ովքեր մրցանակներ են ստացել ֆիլմերում իրենց գլխավոր դերերի համար։ Ժյուրիի անդամները նշել են նաև Ջեսիկա Չեսթեյնին, Սեմ Էլիոթին, Ջերեմի Ալեն Ուայթին, Ջեյմի Լի Քերթիսին։ Ջենիֆեր Քուլիջը «Սպիտակ լոտոս» ֆիլմում իր կատարման համար արժանացել է դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի մրցանակին:
27-02-2023 09:32
Օդերևութաբանական կախվածությամբ պայմանավորված' վատթարացում է դիտվում սրտանոթային և նյարդային համակարգերի, շնչառական ուղիների, հենաշարժական համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։  Օդերեւութաբանական կախվածության հիմնական ախտանշանները գլխացավերը, թուլությունը, տհաճությունը, արյան ճնշման բարձրացումը կամ նվազումը, ապատիան են: Բժիշկներն ընդգծում են, որ եղանակի փոփոխությանը նման արձագանքը բնական է նաև քրոնիկ հիվանդություններ չունեցող մարդկանց մեծամասնության համար։
27-02-2023 09:28
«Հիմնական բնազդը» հանրահայտ ֆիլմի լեգենդար ռեժիսոր Փոլ Վերհովենն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ այսօր «ընդհանուր տեղաշարժ կա դեպի պուրիտանիզմ»։ Գրող Քիթ Հեյգենը նշում է, որ սեքսուալ տեսարաններ պատկերող լիամետրաժ ֆիլմերի տոկոսը 1960-ականներից ի վեր ամենացածր մակարդակի վրա է:
27-02-2023 07:47
Փետրվարի 25-ին Միլանի Նորաձևության շաբաթում տեղի է ունեցել Dolce & Gabbana-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել նորաձեւության աշխարհի ու ժամանցային ինդուստրիայի բազմաթիվ աստղեր, սակայն ամենաշատ աղմուկը բարձրացրել է Քիմ Քարդաշյանի տեսքը։ Հեռուստաաստղը վերջերս սերտորեն համագործակցում է իտալական ապրանքանիշի հետ, իսկ վերջերս նա նկարահանվել է Dolce & Gabbana-ի գարուն-ամառ շարքի գովազդային արշավում։
27-02-2023 01:37
Օմսկի շրջանի բնակչուհին մահացել է նրբաբլիթ ուտելու մրցույթի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին «Կոմունալնիկ» առողջարանում։ Կնոջ մահվան պատճառը կարող էր լինել այն, որ նա մրցույթի ընթացքում նրբաբլիթներ ուտելիս խեղդվել է:
24-02-2023 11:19
Նիդերլանդներում ամենահայտնի Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում տեղի կունենա հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Կինոնկարի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, բեմադրող նկարիչն Աննա Հակոբյանն է, երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ։
24-02-2023 11:15
40 տարեկանում մահացել է լիբանանահայ երգչուհի Լիզա Սվաճյանը։ Այս մասին հայտնում է «Արեւելք» լրատվականը՝ հղում անելով Լիզայի ընկերներին: Ընկերները գրառումներ են կատարել երգչուհու մասին՝ նշելով, որ անհավատալի է, որ կյանքով լեցուն երգչուհին այլեւս իրենց հետ չէ: Դրանցից մեկի համաձայն նա հանկարծամահ է եղել։
24-02-2023 11:11
Երգչուհի Սելենա Գոմեսը որոշել է դադար վերցնել սոցիալական ցանցերից։ Այս մասին նա հայտարարել է TikTok-ի ուղիղ եթերում։ Աստղի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ նա հերքել է Քայլի Ջենների հետ վեճի մասին լուրերը։ «Ես ձեռնպահ կմնամ սոցիալական ցանցերից, քանի որ դա մի փոքր հիմարություն է, եւ ես արդեն 30 տարեկան եմ: Ես չափազանց մեծ եմ դրա համար», - ասել է Սելենան:
24-02-2023 03:23
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև մարդիկ չեն ձմեռում, սակայն ցուրտ ամիսներին նրանք կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ: REM քունը, որը ուղղակիորեն կապված է ցիրկադային ռիթմերի հետ, և որի վրա ազդում են լուսավորության փոփոխությունները, ձմռանը 30 րոպե ավելի երկար է տևում, քան՝ ամռանը։
24-02-2023 01:31
Ժիզել Բունդհենը նկարահանվել է Vogue Italia-ի մարտ ամսվա համարում։ Ֆուտբոլիստ Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո սա նրա առաջին խոշոր նկարահանումն է փայլի համար:
23-02-2023 12:46
Քայլի Ջենները հայտնվել է Vanity Fair ամսագրի իտալական հրատարակության մարտի համարի երկու շապիկներին։ Դրանցից մեկի վրա նա կիսամերկ կեցվածք է ընդունել, իսկ մյուսի վրա՝ սպիտակ սմոքինգով և ցանցավոր զուգագուլպաներով է։ Քայլի Ջենները հարցազրույցներից մեկում ասել է, որ Քիմ Քարդաշյանի հետ հարաբերություններն ավելի են մտերմացել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու քույրերն էլ բաժանվել են իրենց երեխաների հայրերից և ընկերներից:
23-02-2023 12:16
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայկական գորգեր է հավաքում։ Նա հույս ունի, որ դուստրը՝ Օլիմպիան, կժառանգի գորգերը եւ կպահի դրանք։ Forbes-ին տված հարցազրույցում Օհանյանը պատմել է, թե ինչպես են իր նախնիները սպանվել թուրք զինվորների կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ընտանիքից առգրավվել են երեք գորգ, որոնք եղել են ընտանեկան ժառանգության մաս։
23-02-2023 03:58
Վերջերս Գրիգորի Լեպսին կասկածում էին նոր սիրավեպի մեջ՝ հունվարի կեսերին, Թաիլանդում արձակուրդի ժամանակ, առեղծվածային աղջիկը պատահաբար հայտնվել էր նրա լուսանկարում։ «Ես ասել եմ, որ ընկերուհի ունեմ, բայց չեմ ասել, որ նա ինձ Թաիլանդում է եղել։ Ասեմ՝ շատ լավ, գեղեցիկ կին է, ես նրան նվիրված եմ, հիանում եմ նրանով, իսկական կին է։ Նա ինձնից փոքր է՝ մոտ 30 տարով փոքր է»,- խոստովանել է երգիչը։
23-02-2023 02:19
Փերիս Հիլթոնը հայտնել է որդու անունը։ Ռեալիթի-շոուի հեռուստաաստղը, որը վերջերս դարձավ 42 տարեկան, իր փոդքաստում կիսվել է, որ որդուն անվանել է Ֆենիքս: Պարզվեց, որ ոչ ոք, նույնիսկ նրա մայրը՝ Քեթի Հիլթոնը, կամ քույրը՝ Նիկի Հիլթոն Ռոթշիլդը, չգիտեին երեխայի անունը մինչեւ նրա մեկ շաբաթական դառնալը:
23-02-2023 00:50
Ավրիլ Լավինը չեղարկել է իր նշանադրությունը ընկերոջ՝ Դերեկ Ռայան Սմիթի հետ, ով հայտնի է որպոս Mod Sun: TMZ-ն, վկայակոչելով իր աղբյուրները, պարզաբանում է, որ Լավինն ու Սմիթը ոչ թե պարզապես չեղարկել են հարսանիքը, այլ բաժանվել են։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1089 անգամ
25.08.2026
Դիտվել է 368 անգամ
27.08.2026
Դիտվել է 269 անգամ
29.08.2026
Դիտվել է 206 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster