ՄԵԿ ՏՈՂՈՎ 07-03-2023 02:34 Hermes-ի ստեղծագործական տնօրեն Նադեժ Վանխի-Ցիբուլսկին հասարակ, բայց հզոր աշնանային նորաձեւ հայտարարություն է արել` ստեղծելով միաերանգ կերպար: «Ինչպես ծառի մակերեսի տակ կա երկրորդ մաշկ՝ նման կեղեւանման գործվածքի, այնպես էլ մշտական երկխոսություն կա նյութերի, գույների, դետալների միջեւ»,-հայտարարել է նորաձևության տունը։
06-03-2023 10:30 15-ամյա ռուսաստանցի Ադելյա Պետրոսյանը նվաճել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի Մեծ մրցանակի եզրափակիչի հաղթողի կոչումը։ Երկու ծրագրերի արդյունքում նա վաստակեց 255,01 միավոր։
06-03-2023 10:25 Տղամարդը, ով բռնաբարության մեղադրանքով ավելի քան 16 տարի անցկացրել է ճաղերի հետեւում՝ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել անարդարացիորեն ազատազրկման համար: Քրիստոֆեր Միլլերի եւ Քլիվլենդ Հայթսի միջեւ համաձայնագիրը հրապարակվել է այս շաբաթ: 2002 թվականին Միլլերը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Քլիվլենդ Հայթսի բնակչուհուն բռնաբարելու մեղադրանքով։
04-03-2023 10:56 Հհնդկացորենի շիլայում կա մագնեզիումի, կալիումի, բորի, պղնձի, ցինկի բարձր պարունակություն, ինչն ապահովում է օրգանիզմի կողմից հորմոնների ճիշտ կարգավորումը, ազդում հենաշարժական համակարգի և սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, եղունգների և մաշկի վիճակի բարելավմանը՝ շնորհիվ այս շիլայում A, B, C, D, E վիտամինների, ինչպես նաև օգտակար սպիտակուցների պարունակության:
04-03-2023 10:45 Պատճառը, թե ինչու է զուգընկերը շփվում այլ աղջիկների հետ, կարող է տարբեր լինել․ տղամարդը կարող է սիրուհի փնտրել, ինքնահաստատվել, ճգնաժամային տարիքում լինել կամ հավատալ ընկերությանը։ Ըստ հոգեբանների՝ այս բոլոր պատճառները կապված են նրա հետ, որ տղամարդը հարաբերություններում ինչ-որ բանի պակաս է զգում։
04-03-2023 10:35 ԵՄ-ի կողմից որոշ միջատներ ուտելու թույլտվությունից հետո Գերմանիայի սրճարաններից մեկն իր հաճախորդներին ծղրիդների համով պաղպաղակ է առաջարկել՝ վրան չորացած ծղրիդներով:
04-03-2023 01:15 Փարիզում ցուցադրվել է իսպանական Loewe նորաձեւության տան աշուն-ձմեռ հավաքածուն, որի առաջին շարքը համալրվել է հայտնիներով։ Նրանցից շատերը եկել են բրենդի կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնի իրենց սիրելի ստեղծագործություններով՝ անցյալ հավաքածուներից։
04-03-2023 00:29 Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մոտ 400 հազար ռուբլի է պարտք բնակարանային և կոմունալ ծառայությունների համար։ Վոլոչկովայի բնակելի տարածքների և կոմունալ ծառայությունների պահպանման համար վճարելու պարտքի չափը կազմում է 399,503 ռուբլի 76 կոպեկ:
03-03-2023 10:46 Եկամտի ցածր մակարդակը կարող է կապված լինել վաղաժամ մահվան ռիսկի հետ: Նման եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի ամերիկացի փորձագետները։
03-03-2023 10:42 Մա րտի 2-ին, լույս աշխարհ է եկել դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել։
02-03-2023 10:20 Գիտնականները պարզել են, որ ոչ բարձրահասակ մարդիկ, բարձրահասակների համեմատ, ավելի երկար են ապրում: Կարծիք կա, որ յուրաքանչյուր յոթ տարին մեկ մեր մարմիններում տեղի է ունենում «ռեւիզիա»՝ թարմացված բջիջներով։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ բարձրահասակ մարդիկ ստիպված են այդ ռեակցիաների վրա ավելի շատ էներգիա ծախսել։ Մինչդեռ ցածրահասակները պահպանում են ուժերի մի մասն ավելի երկար կյանքի համար։
02-03-2023 07:32 Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ նախաճաշը բաց թողնելը ուղեղում ռեակցիա է առաջացնում, որը հանգեցնում է իմունային ֆունկցիայի նվազմանը:
02-03-2023 06:51 Ընդամենը մի քանի օր է անցել այն պահից, երբ ցանցում հայտնվեց տեղեկություն, որ 64-ամյա փոփ թագուհի Մադոննան բաժանվել է 23-ամյա մոդելավորող Էնդրյու Դարնելից։ Պարզվում է՝ երգչուհին գրեթե անմիջապես մխիթարություն է գտել մեկ այլ երիտասարդի գրկում։ Աստղն այժմ հանդիպում է բռնցքամարտիկ Ջոշ Պոպերի հետ: Նա 35 տարեկան է և ղեկավարում է Մանհեթենի Bredwinners մարզասրահը։
02-03-2023 05:28 Լոնդոնի Christie`s աճուրդների տունը փետրվարի 28-ին, վաճառքի է հանել գերմանացի գեղանկարիչ եւ քանդակագործ Գեորգ Բազելիցի երկու գործերը։ Լոտերից մեկը «Էլկե I»-ն է (1975թ.), որտեղ նկարիչը պատկերել է իր կնոջը։ Շրջված կոմպոզիցիան Բազելիցի ֆիրմային ոճի նմուշ է։ Կտավն աճուրդում վաճառվել է 2,5 մլն ֆունտ սթեռլինգով (ավելի քան 2,8 մլն եվրո)։
02-03-2023 02:44 Մեգան Մարքլը հայտնվել է Clevr Blends էթիկական ապրանքանիշի նոր տեսահոլովակում, որը վաճառում է մաչայի, թեյի և սուրճի համով լատտե փոշի։ «Մենք շատ բանով ենք պարտական Մեգանին: Երեք տարի առաջ ամեն ինչ փոխվեց։ Նույն ինքը՝ Սասեքսոնիայի դքսուհի Մեգանը, սկսեց խմել մեր լատտեն: Նա ոչ միայն սիրում էր մեր արտադրանքը, այլև հետաքրքրվում էր կանանց բիզնեսի և արտադրության կայունության թեմաներով: Արդյունքում նա դարձավ ոչ միայն ներդրող, այլեւ ընկերության խորհրդական»,- ասում է ընկերության հիմնադիր Հաննա Մենդոզան։
01-03-2023 10:17 Կան որոշակի հիվանդություններ կամ բժշկական իրավիճակներ, որոնց դեպքում կինը չի կարող կրել հղիություն և ծննդաբերել։ Նման դեպքերում զույգն օգտվում է փոխնակ մոր ծառայությունից։ Փոխնակ մայր կարող են լինել 20-35 տարեկան կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ երեխա, չունեն այնպիսի առողջական խնդիրներ, որոնց հետեւանքով հղիությունն ու ծննդաբերությունը հակացուցված են։
01-03-2023 10:15 Քիմ Քարդաշյանը 48,7 միլիոն դոլարի հիփոթեք է վերցրել՝ Մալիբուում 70,4 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնելու համար։
01-03-2023 10:00 Վահանաձև գեղձի և այլ էնդոկրին համակարգի հիվանդությունները հաճախ սկսում են աննկատ զարգանալ: Հետևյալ նշանների դեպքում պետք է շտապ դիմել էնդոկրինոլոգի․ կոկորդում խեղդոցի կամ քորի զգացում, անկայուն հուզական ֆոն, քաշի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, մաշկի ցան, անքնություն, ուժեղ այտուցվածություն։
01-03-2023 05:37 Երգչուհի Շակիրան խոսել է իր սիրելիից՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանության մասին։ Երգչուհու խոսքով՝ 35-ամյա Պիկեի հետ բաժանվելուց հետո նա ավելի ուժեղ է դարձել՝ դադարել է կախված լինել տղամարդուց, ինչպես որ եղել է իր ողջ կյանքի ընթացքում։ «Ես տարված էի այն պատմությամբ, որ կնոջը պետք է տղամարդ, որպեսզի լիարժեք լինի: Ես նաև երազում էի մի ընտանիքի մասին, որտեղ մայրիկն ու հայրիկը ապրում են երեխաների համար մեկ հարկի տակ», - ասել է 45-ամյա Շակիրան: Նա նշել է, որ թեև նախկինում «էմոցիոնալ կախվածության մեջ էր տղամարդկանցից», սակայն այժմ ինքնաբավ է դարձել։
01-03-2023 02:45 Նիկոլա Պելցի և Բրուքլին Բեքհեմի հարսանիքի մոտալուտ տարեդարձի ֆոնին հայտնի է դարձել, որ զույգը պատրաստվում է կրկնակի ամուսնության արարողություն կազմակերպել։ Նիկոլայի հարսանեկան փորձը փչացել էր Պելց ընտանիքի և տոնի կազմակերպիչների միջև բազմաթիվ դատական գործընթացներով, ուղեկցվող սկանդալներով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18 Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել: 29-08-2026 10:56 Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։ 29-08-2026 10:15 Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։ 29-08-2026 02:11 Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից: 27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026 Դիտվել է 1089 անգամ 25.08.2026 Դիտվել է 368 անգամ 27.08.2026 Դիտվել է 269 անգամ 29.08.2026 Դիտվել է 206 անգամ