Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-02-2023 03:16
Սառա Ջեսիկա Փարքերի և Ջոն Քորբեթի (Քերի Բրեդշոու և Էյդան Շոու) կերպարները, ամենայն հավանականությամբ, կվերամիավորվեն «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության՝ Just Like That-ի նոր եթերաշրջանում: Հանդիսատեսին սպասվում է նախկին սիրահարների առնվազն համբույրին։
10-02-2023 11:03
Նիդեռլանդների Թիլբուրգի համալսարանի հոգեբանները արձանագրել են, որ ագահ մարդիկ ավելի շատ փող ունեն, բայց նրանք ավելի քիչ են գոհ իրենց կյանքից: Նրանք ավելի բարձր եկամուտներ ունեն, ավելի մեծ թվով սեռական զուգընկերներ: Աագահներն ավելի քիչ երեխաներ ունեն, եւ ռոմանտիկ հարաբերություններն ավելի կարճ են: 
10-02-2023 10:57
Կիպրոսի Եվրոպական համալսարանի գիտնականները պարզել են, որ երիտասարդ տղամարդիկ իրենց IQ-ն ավելի բարձր են գնահատում, քան կանայք: Բացի այդ, ֆիզիկական գրավչության, առողջության եւ կրոնականության գնահատականները դրականորեն կապված են այն բանի հետ, թե ինչպես են մարդիկ գնահատում իրենց IQ-ն:
10-02-2023 07:20
Սննդամթերքի նկատմամբ հանկարծակի ցանկությունը, երբ դուք ուզում եք կոնկրետ ինչ-որ բան ուտել, բավականին տարածված է: Պարզվում է, որ մարմինն այսպես է մեզ որոշակի ազդանշաններ տալիս։ Հատկապես կարևոր է նրան լսել, եթե սուր ցանկություն կա կծու ուտելիքների նկատմամբ։ Ըստ սննդաբանների՝ կծու ուտելիքի նկատմամբ թուլությունը վկայում է շնչառական համակարգի հետ կապված խնդիրների մասին։
10-02-2023 02:13
Ճիշտ այն ժամանակ, երբ համացանցի օգտատերերը դադարեցին քննարկել Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Լոպեսի ամուսնալուծության հարցը, ուշադրության կենտրոնում հայտվեց մեկ այլ հոլիվուդյան զույգ՝ Մեգան Ֆոքսը և Քոլսոն Բեյքերը, ով ավելի հայտնի է որպես Machine Gun Kelly: Դերասանուհու և երաժշտի միջև հարաբերությունների խզման մասին լուրերի հերթական ալիքը հրահրել են ինսայդերները, որոնց համաձայն՝ Machine Gun Kelly-ն հրապարակայնորեն վիճել է իր սիրելիի հետ Grammy-ի հետընտրական երեկույթի ժամանակ: Շահարկումներին նպաստում է այն փաստը, որ զույգը մեկ տարուց ավելի է հետաձգում է հարսանիքը:
10-02-2023 01:28
Բրիթնի Սփիրսի մտերիմները, ինչպես նաև երգչուհու երկրպագուները մտահոգված են նրա վիճակով։ Նրանք կարծում են, որ Բրիթնին չարաշահում է հոգեակտիվ նյութերը, ինչի պատճառով նրա վիճակը «անվերահսկելի է» և չի խմում նշանակված դեղամիջոցները, որոնք կարող են կայունացնել իրեն։
09-02-2023 10:42
Տորոնտոյի և Պադուայի համալսարանների գիտնականները պարզել են սուրճի օգտագործման և երիկամների հիվանդությունների առաջացման ռիսկի միջև կապը։ Պարզվել է, որ դա կախված է կոնկրետ մարդու օրգանիզմի գեների տատանումներից։ Կարևոր է նաև օգտագործվող կոֆեինի քանակը: Երիկամների հիվանդության վտանգի տակ գտնվող միակ մարդիկ այն մարդիկ են եղել, ովքեր օրական երեք կամ ավելի բաժակ սուրճ են խմել կամ օրական մոտ 300 միլիգրամ կոֆեին:
09-02-2023 10:23
Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տունը պաշտոնապես հայտարարվել է Երեխաների ազգային դաշինքի (NCA) գործընկեր։ Ծրագրի շրջանակներում Balenciaga-ի աջակցությունը NCA-ին թույլ կտա վերապատրաստել մանկապղծության ենթարկված երեխաների հետ աշխատող շուրջ 2000 մասնագետների եւ մասնագիտացված հոգեբանական աջակցություն ցուցաբերել մոտ 55000 երեխայի:
09-02-2023 07:58
Քիմ Քարդաշյանին վճարել են մոտ 1 մլն դոլար՝ iConnections Global Alts կոնֆերանսին ելույթ ունենալու համար, որն անցկացվել է Miami Hedge Fund Week-ի ժամանակ։
09-02-2023 05:01
Microsoft-ի հիմնադիր 67-ամյա Բիլ Գեյթսը հանդիպում է Oracle-ի գործադիր տնօրեն Մարկ Հերդի այրու՝ 60-ամյա Փոլա Հերդի հետ: «Նրանք անբաժան են,- պատմել է զույգի ընկերը:- Նրանք միասին են մեկ տարուց ավելի, և նրան միշտ անվանում են «առեղծվածային կին», բայց նրանց մերձավոր շրջապատի համար գաղտնիք չէ, որ նրանք ունեն ռոմանտիկ հարաբերություններ»:
09-02-2023 02:53
Իրինա Շեյքը և Քենդալ Ջենները նկարահանվել են Marc Jacobs SS23-ի նոր գովազդում: Կադրում մոդելները կեցվածք են ընդունել տարբեր կերպարներով՝ մինի զգեստներ, մինի կիսաշրջազգեստներ և բարձրակրունկներ։
08-02-2023 10:41
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, գործարար Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ խոսել է ամուսնու` Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների մասին։ Օրեր շարունակ խոսակցություններից հետո, որ զույգը կռվի և բաժանման եզրին է, Լոպեսը խախտել է լռությունը՝ հրապարակելով տեսանութ «Գրեմմիի» ետնաբեմից և մակագրելով այն. «Լավագույն ժամանակը իմ սիրո հետ, ամուսնուս հետ»: Պատմությունը սկսվել է նրանից, որ «Գրեմմիի» արարողությունից հետո օպերատորներից մեկը նկարահանել է զույգի վիճաբանությունը։ Երկրպագուները ենթադրել են, որ հոլիվուդյան աստղերը բաժանման եզրին են:
08-02-2023 10:34
Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։ 
08-02-2023 10:30
Ամերիկահայ ոսկերիչ Ալեքս Մոսը թողարկել է «Cathedral of Dreams» զարդերի նոր հավաքածուն։ Այն ոգեշնչված է քրիստոնեական եւ գոթական կերպարներով: Առկա են ադամանդներով պարուրված թագի, խաչերի, խաչելության, հրեշտակների եւ Հիսուսի դեմքի կերպարներ։ Հայազգի ոսկերիչը նախկինում աշխատել է այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Դրեյքը, ASAP Rocky-ն, Tyler The Creator-ը, Chief Keef-ը: 
08-02-2023 03:52
Մեգան Մարքլի ավագ քույրը՝ 56-ամյա Սամանտան, դատի է տվել նրան` պահանջելով  60 հազար ֆունտ ստեռլինգ՝ որպես բարոյական վնաս։ Կինը պնդում է, որ իր հեղինակությունը խաթարվել է այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը «չարամիտ ստեր» է տարածել։ Սամանտան Սասեքսոնիայի դուքսին կոչ է արել երդման տակ մասնակցել Մեգանի դեմ  ցուցմունք տալու գործընթացին։
08-02-2023 02:47
Երգչուհի Իրու Խեչանովան, ով պետք է ներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում, մեղադրվում է The Voice նախագծի եզրափակչում ձայների կեղծման մեջ։ The Voice միջազգային նախագծի վրացական տարբերակի սեզոնի սկզբում հայտարարվել էր, որ հաղթողը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ»-ում։ Եզրափակչում Իրու Խեչանովան ստացել է հանդիսատեսի ձայների մեծամասնությունը՝ 21,88%: Սակայն վրացի հանդիսատեսի և արվեստագետների շրջանում սկսվել են մեկնաբանություններ հայտնվել, թե իբր Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։
07-02-2023 10:02
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ դարձել է պատմության մեջ ամենաշատ «Գրեմմի» մրցանակների արժանացած արտիստը: Բեյոնսեի «Break My Soul» ձայնագրությունը դարձել է լավագույնը էլեկտրոնային և պարային անվանակարգում և կատարողին բերել իր հավաքածուի 32-րդ «Գրեմմին»։ Նախկինում ռեկորդը պատկանում էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Սոլտին, ով ուներ 31 «Գրեմմի»:
07-02-2023 09:41
6 պատճառ կարմիր գինի խմելու համար' գիտական տեսանկյունից. օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է հիշողությունը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, լավ է սրտի համար, նպաստում է աչքերի առողջությանը, լավ է ատամների առողջության համար:
07-02-2023 05:47
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի գեղեցկության բանաձեւը. «Շատերը կարող են զարմանալ կամ չհավատալ, բայց իմ խնամքի հիմնական պարագան միայն ջուրն է: Պարզապես, ամեն առավոտ եւ գիշեր՝ քնելուց առաջ, երբ մաքրում եմ դիմահարդարումս, վերջում անպայման մաքուր ջրով լվանում եմ դեմքս։ Շպարվելուց առաջ եւս գերադասում եմ միայն ջրով մաքրել դեմքս, հետո անել դիմահարդարումս։ Իսկ պրոֆեսիոնալ խնամքը վստահում եմ միայն մասնագետներին»։
07-02-2023 02:58
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական Sudestival փառատոնին ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1091 անգամ
25.08.2026
Դիտվել է 370 անգամ
27.08.2026
Դիտվել է 270 անգամ
29.08.2026
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster