ՄԵԿ ՏՈՂՈՎ 14-03-2023 02:22 Մարտի 12-ին Հորդանանի արքայադուստր Իման բինթ Աբդուլլահ II-ը՝ Աբդալլահ II թագավորի և թագուհի Ռանիայի ավագ դուստրն ու երկրորդ զավակը, ամուսնացել է կարակասցի գործարար Ջամիլ Ալեքսանդր Տերմիոտիսի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ամմանի Բեյթ Ալ-Ուրդոն պալատում։ Տոնակատարությունը ուղիղ հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ։ Տոնը տեւել է մեկ շաբաթ։
13-03-2023 10:36 Լոս Անջելեսի Dolby Theatre-ում ամփոփվել են «Օսկար» կինոմրցանակի արդյունքները: Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ը, լավագույն դերասանուհի՝ Միշեյ Յեոն («Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»), լավագույն դերասան՝ Բրենդան Ֆրեյզերը («Կետը»)։
13-03-2023 08:56 25-ամյա արգենտինացի բլոգեր Սոֆի Մաուրեն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս չի կարողանում ամուսնացած կարգավիճակում լինել:
13-03-2023 07:02 Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը պատմել է, որ լացել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատության պատճառով, որը փոխվել է գայլախտի բուժման ընթացքում։ «Ես ստում էի։ Նոր լուսանկարներ էի հրապարակում ու ասում. «Չեմ պատրաստվում քննադատությանը լուրջ վերաբերվել»։ Ասում էի, որ դա ինձ չի անհանգստացնում: Որովհետև շատ էի ուզում, որ մեկ ուրիշը կարողանար ավելի հանգիստ վերաբերվել նման մեկնաբանություններին», - կիսվել է Գոմեսը:
13-03-2023 05:06 Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզրուկովն ամուսնացել է ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ։ Այս մասին նա հայտնել է իր անձնական բլոգում եւ ցույց տվել նկարներ հաղորդությունից։
13-03-2023 02:50 ԱՄՆ Մինեսոտա նահանգի բնակչ 27-ամյա Լեւի Աքսթելին մեղադրանք է առաջադրվել մանկական սեռական ոտնձգությունների համար նախկինում դատապարտված 77-ամյա Լոուրենս Սքալիին մահացու ծեծի ենթարկելու համար, ով, տղամարդու կարծիքով, նախկինում անհանգստացրել է իր փոքրիկ դստերը։
10-03-2023 08:22 Ամերիկյան Չիկագո քաղաքի 47-ամյա բնակչուհին՝ Քեշա անունով, մանկուց սկսել է զուգարանի թուղթ ուտել և չի կարողանում կանգ առնել։ Քեշան սկսել է զուգարանի թուղթ ուտել 6-րդ դասարանում այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է եղել տեղափոխվել տատիկի և մորաքրոջ մոտ։ Դա հոգեբանական տրավմայի է ենթարկել աղջկան, և հանգստանալու համար նա սկսել է զուգարանի թուղթ ուտել։ Այդ ժամանակվանից Քեշան ամեն օր ուտում է զուգարանի թղթի մոտ 75 թերթ։
10-03-2023 08:12 Եթե դուք անընդհատ ուտում եք միևնույն մթերքները, ապա կարող եք զգալ սննդանյութերի պակաս օրգանիզմում։ Ըստ դիետոլոգների՝ սննդակարգը պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ։ Պետք է ամեն օր փոխել սննդամթերքը․ այսօր մենք մի բան ենք ուտում, վաղը՝ մեկ այլ բան։ Եթե առավոտյան արդեն կերել ենք, ապա երեկոյան այլ բան ենք օգտագործում։
10-03-2023 08:03 Չինացի գիտնականներն ապացուցել են, որ ավելի մեծ տարիքում ընկերների հետ կանոնավոր հանդիպումները մեծացնում են կյանքի տեւողությունը։ 80 տարեկանից բարձր մարդկանց համար ամենօրյա շփումը կրկնակի անգամ նվազեցնում է մահվան ռիսկը:
10-03-2023 05:05 Ճապոնիայի ոստիկանությունը կալանավորել է երեք մարդու, ովքեր կասկածվում են սուշի ահաբեկչության մեջ:Բոլոր 3 կալանավորվածենրը պատկանում են սուշի ռեստորանների այցելուների նույն թիմին։ Նրանք կասկածվում են հիգիենայի եւ հասարակական կարգի կանոնները խախտելու մեջ՝ կապված սոցիալական ցանցերում վերջերս տեղի ունեցած ֆլեշմոբի հետ, որի ժամանակ օգտատերերը գալիս են կոնվեյերային սուշի ռեստորաններ եւ փչացնում ուրիշի ուտելիքը։
10-03-2023 01:26 20-ամյա ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան, ով հայտնի է դարձել «Չորեքշաբթի» սերիալի գլխավոր դերի շնորհիվ, դարձել է Elle USA-ի շապիկի հերոսուհին։
09-03-2023 09:27 Քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. հազ, գլխացավ, ցավ, հոգնածություն:
09-03-2023 09:23 Ընդհանրապես ընդունված է, որ ոսկին ամենահազվագյուտ եւ ամենաթանկարժեք մետաղներից է։ Դա, անշուշտ, այդպես է, բայց մեկ այլ մետաղ՝ ռոդիումը, ակնհայտորեն ավելի բարձր տեղ է զբաղեցնում երկու կատեգորիաներում: Այն հազվագյուտ մետաղ է պլատինի ընտանիքից, որը չի փոխազդում թթվածնի հետ։ Արդյունքում, այն դիմացկուն է կոռոզիայի եւ օքսիդացման հանդեմ:
09-03-2023 07:49 «Գահերի խաղի» սագայի գլխավոր դերերից մեկի 41-ամյա դերակատար Նատալի Դորմերը գաղտնի հարսանիք է կազմակերպել։ Դերասանուհու ընտրյալը 39-ամյա դերասան Դեյվիդ Օուքսն է, ով առավել հայտնի է «Վիկինգները․ Վալհալա» ֆիլմով։
09-03-2023 02:37 Սուպերմոդել Կարա Դելևինն ավելի քան չորս ամիս է, ինչ անցնում է կախվածությունից բուժման12 քայլից բաղկացած ծրագիր: Այս մասին նա խոսել է Vogue ամսագրին տված հարցազրույցում, որը կհրապարակվի ապրիլյան համարում։ Ինչպես խոստովանել է մոդելը, իրեն սթափ ապրելակերպի են մղել անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված՝ պապարացիների կադրերը, որտեղ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահում Լոս Անջելեսի օդանավակայանում։
09-03-2023 01:43 Արքայազն Հարին և Մեգան Մարքլը իրենց դստերը` Լիլիբեթին, կնքել են գաղտնի արարողության ժամանակ Մոնտեչիտոյում։ Բացի այդ հաղորդվում է, որ մկրտության արարողությանը՝ զույգի ներկայացուցիչը Լիլիբեթին առաջին անգամ արքայադուստր է անվանել։
07-03-2023 10:26 Հոգեբաններն ապացուցել են, որ մութ եռյակի անհատականության գծերը կապված են հարաբերություններում մանիպուլյացիաների օգտագործման հետ: Մութ եռյակը բնորոշվում է բացասական գծերով՝ նարցիսիզմ, մաքիավելիզմ եւ փսիխոպատիա։ Նարցիսիզմը կապված է մեծամտության, ինքնասիրահարվածության եւ էմպատիայի բացակայության հետ։ Մաքիավելիզմը ներառում է մանիպուլյատիվություն եւ ուրիշներին շահագործելու ցանկություն, ինչպես նաեւ բարոյականության եւ խաբեության ցինիկ անտեսում: Փսիխոպատիայի հիմնական հատկանիշներն են հակասոցիալական վարքագիծը, իմպուլսիվությունը, եսասիրությունը եւ անսրտությունը:
07-03-2023 07:59 Երկուշաբթի Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Stella McCartney - ի աշուն-ձմեռ հավաքածուն, որին մասնակցել են Թինա Կունակին, Ջեսիկա Ալբան, Ավրիլ Լավինը, Նոա Սայրուսը, ճապոնական Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Դելո Ռուսոն, մոդել Սառա Սամպայոն և այլ հայտնիներ:
07-03-2023 07:42 Հրաժարվելով մսից՝ մարդիկ հաճախ հանդիպում են սննդակարգում սննդանյութերի պակասի։ Սա նշանակում է, որ մկանները կարող են թուլանալ, իսկ իմունային համակարգը՝ վատթարանալ։ Բայց ամենատարածված խնդիրը արյունաստեղծության խախտումն է և, որպես հետևանք, արյան կարմիր բջիջների և հեմոգլոբինի մակարդակի նվազում։ Դրա պատճառով զարգանում է անեմիա՝ հատուկ պայման, երբ հյուսվածքներն ավելի քիչ թթվածին են ստանում:
07-03-2023 02:50 Քորթնի Քարդաշյանը կտրուկ փոխել է մազերի գույնը և ներկել դրանք շիկահեր։ Դատելով համացանցի մեկնաբանություններից՝ երկրպագուները լիովին հիացած են կերպարի նման փոփոխությամբ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18 Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել: 29-08-2026 10:56 Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։ 29-08-2026 10:15 Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։ 29-08-2026 02:11 Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից: 27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026 Դիտվել է 1088 անգամ 25.08.2026 Դիտվել է 367 անգամ 27.08.2026 Դիտվել է 268 անգամ 29.08.2026 Դիտվել է 204 անգամ