Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-06-2023 10:51
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռային տարբերությունները նպաստում են օրգանիզմի տարիքային բորբոքմանը. կանանց մոտ իմունային համակարգի աշխատանքը տարիքի հետ ավելի արագ տեմպերով է վատանում, համեմատած նույն տարիքի տղամարդկանց հետ:
15-06-2023 10:32
Հնդկաստանում զանգվածային հարսանիք են կազմակերպել աղքատների համար, որում ամուսնացել են հինդուների և մահմեդականների 2143 զույգեր։ Միջոցառումը տեւել է 6 ժամ եւ ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։
15-06-2023 10:07
Կանաչ սոխն անհրաժեշտ է օգտագործել հոգեկան սթրեսի ավելացման դեպքում, այն ամրապնդում է ուղեղի ակտիվ գործունեությունը: Ըստ բժշկների՝ սննդանյութերի պարունակությամբ կանաչ սոխը գերազանցում է գլուխ սոխին։ Բանջարեղենն ունի մեծ քանակության կալիում, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և այտուցը։
15-06-2023 09:13
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը Ջոնի Դեփից բաժանվելուց վեց ամիս անց նրան 1 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել։ Սկզբում Հերդը Դեփին պարտք է վճարեր 8 միլիոն դոլար, սակայն հետո կողմերը կարգավորեցին հարցը։ Դերասանի փաստաբաններն ասել են, որ իր համար դատարանում հաղթանակը պատվի հարց էր։ Նշվում է, որ հոլիվուդյան դերասանը խոստացել է գումարն ուղարկել բարեգործության։
15-06-2023 01:17
Աշխարհի ամենաերիտասարդ թագուհին երրորդ անգամ է կմայրանա։ Բութանի թագավոր Ջիգմե Խեսար Նամգյալ Վանգչուկը և նրա կինը՝ Ջեթսունը, սպասում են իրենց երրորդ երեխային։
14-06-2023 07:57
Նյու Յորքում կայացել է Ուես Անդերսոնի «Աստերոիդ քաղաք» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնում։ Միջոցառմանը ներկա էին Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբին, Մայա Հոքը, Էդրիեն Բրոդին ընկերոջ հետ, Հարվի Վայնշտեյնի նախկին կինը՝ Ջորջինա Չեփմենը, Թոմ Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ և այլք։
14-06-2023 05:23
Հայկական արմատներ ունեցող ամերիկաբնակ երգչուհի Սոնա Նալբանդյանն ամուսնացել է։ Թխամաշկ գեղեցկուհու կարեւոր օրվա լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են նրա ինստագրամյան էջում։ Սոնայի ընտրյալը եւս հայ է, նրա անունը Հակոբ է։
14-06-2023 03:05
Երգչուհի Սելենա Գոմեսը ներկա է եղել ֆուտբոլային հանդիպման և կատակել, որ զուգընկեր է փնտրում։ «Ես հարաբերությունների մեջ չեմ։ Պարզապես մի քիչ խստապահանջ եմ իմ նկատմամբ, բայց ես պատրաստվում եմ քեզ շատ սիրել»,- բղավել է Գոմեսը հանդիպման ժամանակ: Մարտին Սելենա Գոմեսը շշուկներ առաջացրեց Ջիջի Հադիդի նախկին ընկերոջ՝ երգիչ Զեյն Մալիկի հետ հարաբերությունների մասին։ Հայտնիներին նկատել էին ժամադրության ժամանակ՝ նրանք մտել են ռեստորան՝ ձեռք-ձեռքի բռնած, և ճաշի ժամանակ նստել նույն սեղանի շուրջ։
14-06-2023 02:18
Եվա Լոնգորիան ներկայացել է 23 կարատանոց հսկայական թանկարժեք մատանիով։ «Հուսահատ տնային տնտեսուհիների» 48-ամյա աստղը իր ռեժիսորական դեբյուտի՝ «Flamin՝ Hot»-ի պրեմիերային հայտնվել է Ռոբերտո Կավալլիի երկարաթև ժանյակավոր զգեստով, բարձր դեկոլտեով, իսկ աջ ձեռքին կրել է Chopard-ի տպավորիչ մատանին:
14-06-2023 01:01
Քանյե Ուեսթը իր ծննդյան օրվա կապակցությամբ արտասովոր խնջույք է կազմակերպել. 46-ամյա ռեփերը հավաքվածներին սուշի է հյուրասիրել, որը դրված է եղել կիսամերկ կանանց մարմինների վրա։ Նման խնջույքը, որի պատճառով արտիստին արդեն անվանել են կնատյաց, ցնցել է շատերին։
13-06-2023 10:53
Harvard Medical School-ի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ սթրեսը կարող է կենսաբանական ծերացման ժամանակավոր արագացում առաջացնել, սակայն գործընթացը հակադարձելի է: Փորձերը ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության ներքո ավելացել է նաեւ կենսաբանական տարիքը։ Վերջինս, սակայն, վերադարձել է նախկին վիճակին, երբ սթրես առաջացնող պայմանները վերացել են:
13-06-2023 10:38
Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում մտավոր ունակությունների ավելի բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ, որպես կանոն, մեծ տարիքում ավելի քիչ են անհանգստացել փողի մասին։ Ամենից քիչ վարկեր կուտակում են նրանք, ովքեր մանուկ հասակում ունեցել են բարձր կամ ցածր իմացական ունակություններ։ Միջին մակարդակի իմացական ունակություններով մարդիկ ամենից շատ պարտքերն են ունեցել։
13-06-2023 05:12
Հունիսի 11-ին Նյու Յորքում տեղի է ունեցել «Թոնի» 76-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը գնահատում է գերազանցությունը ամերիկյան թատրոնում: Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բրոդվեյում, մասնակցել են բազմաթիվ աստղեր՝ Ջոդի Քոմերը, Ջեսիկա Չեսթեյնը, Միշել Ուիլյամսը, Լեա Միշելը, Ռեյչել Բրոսնահանը, Ստեֆանի Սյուն, Աննա Վինտուրը, Արիանա ԴեԲոսը և շատ ուրիշներ։
13-06-2023 02:03
Դերասանուհի Անջելինա Ջոլին վերադարձել է շիկահերի կերպարին, որին հավատարիմ էր իննսունականներին։ 48-ամյա Ջոլին հանրությանը ներկայացել է նոր սանրվածքով։ Դերասանուհին մազերը ներկել է շիկահեր և արդուկով ուղղել մազերը։
13-06-2023 01:06
Տիտղոսակիր գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան հանգստանում է Մալդիվներում։ Մարզուհին սիրեցյալի հետ ռոմանտիկ ճամփորդություն է կատարում. Եվգենիայի ընտրյալը գեղասահորդ Դմիտրի Չիգիրյովն է, ով հանդես է գալիս զույգասահքում։
12-06-2023 08:27
Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։ Լյարդի ցիռոզը լյարդի կաթվածն ու քաղցկեղն է, որն արդեն լավ հայտնի է որպես ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետեւանք։ Բայց Օքսֆորդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ դա կարող է բարձրացնել նաեւ հոդատապի եւ կատարակտայի առաջացման հավանականությունը։
12-06-2023 05:47
Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով: Բորբոքումն ու քորը կօգնեն թեթևացնել նաև հակահիստամինները՝ լորատադին, սուպրաստին, կլարիֆեր, լոմիլան, դիազոլին, կլարոտադին: Եթե դրանք քիչ են օգնում, պետք է դիմել բժշկի։
12-06-2023 04:55
«Սպիտակ լոտոս»-ի շոուներ Մայք Ուայթը Vivid Sydney-ին ասել է, որ սերիալի նոր եթերաշրջաններից մեկը կարող է նվիրված լինել Ջենիֆեր Քուլիջի կերպարին՝ Տանյա Մաքքուիդին, ով հատկապես սիրված է հեռուստադիտողների կողմից։
12-06-2023 03:36
«Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալը 25 տարեկան է: Ֆիլմն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1998 թվականի հունիսի 6-ին։ Հոբելյանի պատվին Քերի Բրեդի (Սառա Ջեսիկա Փարքեր), Միրանդա Հոբսի (Սինթիա Նիքսոն), Շարլոտա Յորքի (Քրիստին Դեւիս) մասնակցությամբ խնջույք է կազմակերպվել։ 
12-06-2023 02:59
Նաոմի Ուոթսը սոցցանցերում խոստովանել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ Բիլի Քրադուպի հետ։ Դերասանուհին հարսանեկան արարողությունից մի քանի լուսանկար է հրապարակել և դրանք մեկ բառով մակագրել`«Օղակված»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1079 անգամ
25.08.2026
Դիտվել է 361 անգամ
27.08.2026
Դիտվել է 266 անգամ
29.08.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster