Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2023 09:45
Կանադան որոշում է ընդունել կոսմետիկան կենդանիների վրա փորձարկելն արգելելու մասին՝ միանալով մի շարք երկրների և ամերիկյան այն նահանգներին, որոնք այս գործունեությունը օրենքից դուրս են հայտարարել:
01-07-2023 10:59
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ աղքատ կյանքը կարող է վնասել երեխայի ուղեղի կառուցվածքային կապերին: 
01-07-2023 04:08
Հիալուրոնաթթվի վրա հիմնված ֆիլլերն օգնում են ոչ միայն կնճիռների դեմ պայքարում եւ շուրթերի մեծացմանը։ Պարզվում է, որ նման ֆիլլերների օգնությամբ կարելի է մեծացնել տղամարդու արժանապատվությունը։ Մասնագետները The Post-ին ասել են, որ առնանդամի մեծացման պրոցեդուրաները սկսվել են 2016 թվականից, սակայն դրանց ժողովրդականությունը կտրուկ աճում է 2023 թվականին:
30-06-2023 11:27
Մայոնեզը պատրաստվում է բուսական յուղերի հիման վրա, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։ Ուստի, չնայած յուղայնության բարձր պարունակությանը, այն առողջարար մթերք է։ Սննդաբանները նշում են 2-3 թեյի գդալ մայոնեզը կօգնի օրգանիզմին բավարար քանակությամբ առողջ ճարպեր ստանալ։
30-06-2023 06:17
MSCHF մանրադիտակային պայուսակը վաճառքի է հանվել ավելի քան 60,000 դոլարով: Այն OnTheGo от Louis Vuitton պայուսակի փոքրիկ տարբերակն է: Այն աներեւակայելի փոքր է՝ ընդամենը 657 x 222 x 700 միկրոմետր:
30-06-2023 01:36
48-ամյա Եվա Լոնգորիան հայտնվել է The Hollywood Reporter ամսագրի շապիկին ու նոր հարցազրույց տվել։ Դերասանուհին պատմել է իր ծնողների քննադատության և սերիալային աստղից մինչև սոցիալական նշանակության ֆիլմերի ռեժիսոր անցած ճանապարհի մասին։
30-06-2023 01:15
Ծնվել է Նաոմի Քեմփբելի երկրորդ երեխան։ 53-ամյա սուպերմոդելը հայտարարել է, որ տղա է ունեցել։ «Սիրելի՛ս, իմացիր, որ դու անչափ փայփայված ես եւ շրջապատված ես սիրով այն պահից, երբ դու մեզ պարգեւեցիր քո ներկայությամբ»,- գրել է նա Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար, որում նա օրորում է երեխային:
30-06-2023 00:33
Մադոննան շտապ հոսպիտալացումից հետո վերադարձել է տուն. երգչուհին մեկ շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ լուրջ բակտերիալ վարակի պատճառով։ Մադոննային տեղափոխել են հիվանդանոց՝ նրան անգիտակից վիճակում գտնելով։
29-06-2023 09:46
Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը» նկարը վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,7 միլիոն դոլար): Սա Եվրոպայում արվեստի գործի և նկարչի աշխատանքների աճուրդի նոր ռեկորդ է: Կտավը նաև դարձել է երկրորդ ամենաթանկը՝ աճուրդում երբևէ վաճառված դիմանկարների մեջ:
29-06-2023 07:50
Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլի եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 162-րդ ռակետ, ավստրալացի Սթորմ Հանթերի հետ եւ պարտություն կրեց 6:7 (1:7), 6:7 (2:7) հաշվով: Ուիմբլդոնի մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի հուլիսի 3-ին։։ 
29-06-2023 07:28
Pussycat Dolls-ի նախկին մենակատար, 44-ամյա Նիկոլ Շերզինգերը ամուսնության առաջին առաջարկն է ստացել ընկերոջից՝ 38-ամյա Թոմ Էվանսից։ Հայտնի է, որ զույգը հանդիպում է մոտ երեք տարի։
29-06-2023 07:25
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին հակընդդեմ հայց է ներկայացրել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ, որն ավելի վաղ դատարան էր դիմել՝ մեղադրելով նրան բռնաբարության և զրպարտության մեջ։
29-06-2023 02:23
Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Շաբաթը մեկնարկել է Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին, Երեւանի Ազատության հրապարակում։
28-06-2023 10:37
Նյու Յորքի հանրային գրադարանում տեղի է ունեցել Մարկ Ջեյքոբսի 2023 թվականի աշնանային նոր հավաքածուի ցուցադրությունը, որը տևել է երեք րոպեից պակաս: Նորաձևության ցուցադրության նկարագրությունը ստեղծվել է Chat GPT արհեստական ինտելեկտի միջոցով: Ցուցադրությանը ներկայացված էին 29 կերպարներ, որոնք մոդելները ցուցադրեցին արագ վազքով հետ ու առաջ: Շոուի ունկնդիրները նշել են, որ այն տևել է երեք րոպեից պակաս և հիանալի տեղավորվում է մեկ tiktok տեսանյութում:
28-06-2023 10:33
Քենդալ Ջեներին և Ջիջի Հադիդին երկուշաբթի երեկոյան նկատել են Փարիզի Siena ռեստորանից դուրս գալիս։ Մոդելները ժամանել են Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Նորաձևության շաբաթվա շրջանակում Jacquemus-ի ցուցադրությանը մասնակցելու համար։
28-06-2023 10:01
Հնդկաստանի Կառնատակա նահանգի բնակչուհին կասկածվում է իր նախկին սիրեցյալի առեւանգման եւ նրանից գումար շորթելու մեջ: Աղջկա ընտանիքն իմացել է մեկուկես տարի տեւած հարաբերությունների մասին, իսկ հայրը հարսանիք է ծրագրել, սակայն մի քանի շաբաթ առաջ երիտասարդները բաժանվել են։
28-06-2023 02:26
Երգչուհի Մայլի Սայրուսի կրտսեր քույրը՝ 23-ամյա Նոա Սայրուսը, իր սոցցանցում հայտարարել է գերմանացի մոդելավորող Պինկուսի հետ նշանադրության մասին։
28-06-2023 02:11
Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 288-րդ ռակետ, մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0 հաշվով։
27-06-2023 10:06
Մրսածության ժամանակ ինքնաբուժման ժողովրդական մեթոդները կարող են զգալիորեն վնասել օրգանիզմին և մեծացնել վերականգնման ժամանակը: Ըստ մասնագետների՝ մրսածության դեպքում իրականում անօգուտ են կիտրոնը, կոճապղպեղը, մեղրը և ազնվամորու մուրաբան, որոնք ավանդաբար համարվում են բուժիչ մթերքներ։
27-06-2023 09:51
Իսպանացի Քրիստիան Ռոբերտո Լոպես Ռոդրիգեսը 7 սմ բարձրակրունկ կոշիկներով 100 մետրը վազել է 12,82 վայրկյանում եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1078 անգամ
25.08.2026
Դիտվել է 361 անգամ
27.08.2026
Դիտվել է 265 անգամ
29.08.2026
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster