Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2023 05:47
Chanel-ը Լոնդոնում ներկայացրել է բարձրակարգ զարդերի հավաքածու։ CHANEL Fine Jewellery Creation Studio-ի տնօրեն Պատրիս Լեգերոն որոշել է չշեղվել նորաձեւության տան ակունքներից՝ TWEED DE CHANEL բարձր ոսկերչական նոր հավաքածուն ստեղծելիս։
26-06-2023 08:49
Պաղպաղակը կարող է բարդություններ առաջացնել կոկորդի ցավով մարդկանց մոտ։ Պաղպաղակը սառեցնում է նշագեղձերի բորբոքված հյուսվածքը, նվազեցնում է կոկորդի այտուցը և ցավը։ Բայց միաժամանակ կարող է առաջանալ արյան հոսքի խախտում, ինչը կմեծացնի բորբոքման նոր օջախի վտանգը:
26-06-2023 08:36
Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումն իր հինգերորդ հղիության մասին խոսակցություններ է հրահրել: Ներկայումս 50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը եւ նրա ամուսինը՝ 33-ամյա Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցը, վայելում են իրենց հանգիստը Վենետիկում։
26-06-2023 07:58
Ռիհաննան լքել է ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գործադիր տնօրենի պաշտոնը։ Աստղը հինգ տարի առաջ իր հիմնադրած ընկերության ղեկը հանձնել է Հիլարի Սուպերին, որը նախկինում աշխատել է ամերիկյան Anthropologie Group-ի նորաձևության, գեղեցկության և տնային ապրանքանիշում: Հիլարին պաշտոնը կստանձնի հունիսի 26-ին։
26-06-2023 06:02
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության երկրորդ եթերաշրջանի հագուստի և աքսեսուարների վրա ծախսվել է ավելի քան 3 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել են «Եվ հենց այնպես» սերիալի զգեստների դիզայներներ Մոլլի Ռոջերսն ու Դենի Սանտյագոն։
26-06-2023 03:39
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանը երեխայի է սպասում Թրեւիս Բարքերից։ Այսօր աստղը բացահայտել է ապագա երեխայի սեռը` զույգը տղա է ունենալու։
23-06-2023 11:33
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում արժանացել է «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»-ի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։
23-06-2023 09:46
Թվում է, թե բամբակյա փայտիկները, որոնք բժիշկներն անվանում են «տուփֆեր», շատ հարմար ու անվտանք են ականջները մաքրելու համար։ Բայց սա այդքան էլ ճիշտ չէ. ականջների ոչ պատշաճ մաքրումն ինքնուրույն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Ըստ բժիշիկերի, եթե շատ ուժեղ և կտրուկ սեղմեք տուպֆերին, կարող եք վնասել ականջի թմբուկը։
23-06-2023 07:24
Լաբորատորիայում աճեցված միսը առաջին անգամ կվաճառվի ԱՄՆ-ում սպառողներին, քանի որ դաշնային կառավարությունը թույլտվություն է տվել երկու առանձին ձեռնարկությունների՝ իրենց հավի մթերքները հանրությանը առաջարկելու համար: 
23-06-2023 07:20
Հղի Ռիհաննան մերկ զգեստով է ներկայացել սիրելիի համերգին։ Նույն լուքով երգչուհին նրա հետ գնացել է ընթրելու Nespo ռեստորանում։
23-06-2023 06:42
Խոսակցություններն այն մասին, որ Շակիրայի ընկերը՝ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, իրականում հանդիպում է մեկ ուրիշի հետ, պարզվել են, որ կեղծ էին: Կոլումբիհու և նոր ընտրյալի հարաբերությունները զարգանում են, ինչը Daily Mail-ին հաստատել է Շակիրայի մտերիմ ընկերը՝ իսպանացի լրագրող Ժորդի Մարտինը։
22-06-2023 10:50
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի 31-ամյա հարձակվող Նեյմարն ու նրա ընկերուհին՝ 29-ամյա բլոգեր Բրունա Բյանկարդին պայմանավորվել են այն պայմանների շուրջ, որոնց դեպքում խաղացողը կարող է դավաճանել նրան։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Նեյմարը միշտ պետք է պահպանակ օգտագործի, ինչպես նաև նրան արգելված է համբուրել աղջիկների շուրթերը։ Իսկ գլխավոր պայմանն այն է, որ կապը պետք է լինի գաղտնի (ըստ երեւույթին մամուլի ավելորդ ուշադրությունից խուսափելու համար)։
22-06-2023 10:50
Ըստ World Data-ի՝ աշխարհում կանանց կրծքերի միջին չափի վերաբերյալ հետազոտության՝ կուրծքը կարող է ընդհանուր առողջության խոսուն ցուցանիշ լինել: Ամենամեծ կրծքերը եղել են Նորվեգիայի, Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների մոտ։ Ավելի քիչ ակնառու տվյալներ Կենտրոնական Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի կանանց մոտ է։ Հայ կանայք չեն կարող պարծենալ այդքան մեծ կրծքերով՝ միջին չափը A-B է։ «Ընդհանուր առմամբ, ապշեցուցիչ է, որ կրծքագեղձի մեծացումը հաճախ տեղի է ունենում այն երկրներում, որտեղ գիրությունը նույնպես խնդիր է», - նշվում է հետազոտության մեջ։
22-06-2023 10:45
Հետազոտությունները ցույց են տվել, որ հումորային թերապիան կարող է նվազեցնել դեպրեսիայի և տագնապի ախտանիշները: 
22-06-2023 01:15
Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը և ռեփեր Tyga-ն բաժանվել են «մի քանի շաբաթ առաջ»։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ արտիստները լավ հարաբերությունների մեջ են մնացել, իսկ բաժանումը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ ռոմանտիկ զգացմունքները, բնականաբար, ավարտվել են։
22-06-2023 01:08
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հետազոտողները նշում են, որ մեքենայական ուսուցման գործիքները կարող են աշխատողներին ավելի սոցիալապես մեկուսացված դարձնել, եթե նրանք ավելի շատ ժամանակ անցկացնեն համակարգչում և ավելի քիչ ժամանակ շփվեն իրենց գործընկերների հետ: 
21-06-2023 01:09
Քիմ Քարդաշյանը հայտնվել է Time ամսագրի շապիկին։ Հեռուստաաստղի Skims ապրանքանիշն ընդգրկվել է 2023 թվականի ամենաազդեցիկ ընկերությունների թոփ 100-ում՝ ըստ ամսագրի։
21-06-2023 00:50
Բժիշկները հերքել են սուրճի մասին հայտնի միֆը։ Նրանք օգտակար են համարել այս ըմպելիքը դատարկ ստամոքսին խմելը՝ հակառակ այս սովորության վտանգների մասին տարածված կարծիքի: Փորձագետները նշել են, որ շատերի համար, ընդհանուր առմամբ, դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճը լեղապարկը լճացած մաղձից ազատելու հիանալի միջոց է։
21-06-2023 00:47
Հաճախ բժիշկներն ուղեղի ցնցումից հետո ֆիզիկական ակտիվության սահմանափակումներ են դնում: Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա ապարդյուն է արվում։ Հենց սպորտը կարող է զգալիորեն արագացնել նման հիվանդների ապաքինումը։
21-06-2023 00:40
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջեֆ Բեզոսի հարսնացուին՝ 53-ամյա Լորեն Սանչեսին, նկատել են նշանածի 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավի վրա սեւ բիկինիով արեւայրուք ընդունելիս։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1079 անգամ
25.08.2026
Դիտվել է 361 անգամ
27.08.2026
Դիտվել է 266 անգամ
29.08.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster