Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-05-2023 09:49
«Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում: ֆիլմի սցենարը հեղինակել է Նարեկ Ավագյանը:
23-05-2023 09:46
Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության վտանգը, պարզել են Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները:
23-05-2023 09:44
Քիմ Քարդաշյանը բիզնեսի մագնատ է, իրավաբան եւ ռեալիթի հեռուստաաստղ, բայց ասում է, որ իր ամենադժվար աշխատանքը մայր լինելն է: Skims-ի հիմնադիրը եւ չորս երեխաների մայրը Ջեյ Շեթիի առաջիկա փոդքասթում անկեղծորեն խոսել է ծնողական խնդիրների մասին։
23-05-2023 02:00
Գեղասահորդուհի Ալենա Կոստորնայան հայտարարել է իր նշանադրության մասին սառույցի իր զուգընկերոջ հետ։ Համանցում հայտնվել է նկար, որը հաստատում է գեղասահորդներ Ալենա Կոստորնայայի և Գեորգի Կունիցայի նշանադրությունը։
22-05-2023 05:24
Էմմա Ուոթսոնը բաժանվել է ընկերոջից՝ Բրենդոն Գրինից՝ բրիտանացի մեծահարուստ և միլիարդատեր սըր Ֆիլիպ Գրինի որդուց, 18 ամիս հանդիպելուց հետո։ Ինչպես ենթադրում էին լրագրողները, զույգի բաժանումը կարող էր պայմանավորված լինել հենց դերասանուհու կյանքում տեղի ունեցած փոփոխություններով։
22-05-2023 04:14
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը: Այսպիսով, թատրոնն իր խաղացանկում կունենա նաև հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը։
22-05-2023 03:36
Գարնան վերջի և ամառվա համար սպիտակ ջինսերը վաղուց արդեն դասական են: Բայց այս սեզոնին նրանք հատկապես սիրված են բլոգերների ու ոճաբանների կողմից։
22-05-2023 02:10
Ալեն Դելոնի ենթադրյալ որդուն՝ լուսանկարիչ Քրիստիան Ահարոն Բուլոնյեին մահացած են գտել Փարիզի իր բնակարանում։ Նա 60 տարեկան էր։ Նշվում է, որ հայտնի դերասանի չճանաչված որդին վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ տեղաշարժվել է բացառապես անվասայլակով։
22-05-2023 01:17
Ֆրանսիայում Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Հաց և վարդեր» ֆիլմի ֆոտոկանչը։ Դրան մասնակցել է նաև Ջենիֆեր Լոուրենսը, ով հանդես է եկել որպես նկարի պրոդյուսեր։ Լուսանկարիչների առաջ դերասանուհին ներկայացել է Dior-ի բաց մեջքով տրիկոտաժե զգեստով և բարձրակրունկ բոկոտիներով։
19-05-2023 09:16
Օհայոյից 77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ և կրել իր երազանքների զգեստը, գրում է LADBible-ը։ Կնոջ խոսքով՝ ինքը միշտ երազել է գեղեցիկ հարսանիքի մասին: Դոթի Ֆիդելին պատմել է, որ 77 տարեկանում արդեն հոգնել է ամուսնու սպասելուց և որոշել է ամուսնանալ առանց նրա։
19-05-2023 06:20
Դաջված ակնագնդերը, ժանիքները եւ կտրված լեզուն այն թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաներից են, որոնք արել է OnlyFans մոդել Քիրսթին Միլիգանը՝ իր կերպարը «կենդանացնելու» համար: Նա ավելի քան 64,000 դոլար է ծախսել մարմնի էքստրեմալ մոդիֆիկացիաների համար՝ վերածվելով նրան, ինչ շատերը համեմատում էին դժոխքի եղջյուրավոր բնակչի հետ:
19-05-2023 05:47
Կաննում կայացել է Ռեժիսոր Ջեյմս Մանգոլդի «Ինդիանա Ջոնսը և բախտի անիվը» ֆիլմի պրեմիերան։ Ներկա են եղել ֆիլմի գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը կնոջ՝ Կալիստայի հետ, Կարլի Քլոսը, Մադս Միկելսոնը, Ֆիբի Ուոլեր Բրիջը (ֆիլմում դերասանուհին մարմնավորում էր Ինդիանա Ջոնսի սանիկին), Ադրիանա Լիման, Այշվարյա Ռայը, Ֆրեդերիկ Բելը և այլք։
19-05-2023 05:41
Այսօր ամենատարածված պիրսինգներից մեկը ականջի վերին աճառի պիրսինգն է: Զարմանալի չէ, որ այդքան շատ աստղեր հենց այդպիսի պիրսինգ են անում: Այս պիրսինգը կոչվում է նաև պարուրաձև կամ «խխունջ»:
19-05-2023 03:52
HBO ընկերությունը ներկայացրել է «Եվ հենց այնպես» սերիալի երկրորդ սեզոնի պաշտոնական պաստառը, որը «Սոքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունն է: Շոուի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին:
18-05-2023 10:52
Ռոզա Լինի Snap-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար հիթերից մեկը։ Նրա ճանապարհը եվրատեսիլյան տիրույթից ոչ միայն տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլեւ՝ Լատինական Ամերիկա։ Երգն այսուհետ հնչում է նաեւ բրազիլական նոր՝ «Երկիր եւ կիրք»/Terra e Paixo/ հեռուստանովելում։
18-05-2023 07:01
Սթրեսն այն հիմնական գործոնն է, որի պատճառով կանանց մոտ երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում Ալցյամերի հիվանդություն, քան տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը հիմնականում պայմանավորված է տարիքից։ Կանանց կյանքի տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը, իսկ Ալցհայմերը առաջանում է հենց ծերունական տարիքում։ Սակայն ըստ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների՝ կանանց մոտ այս հիվանդությունն ավելի հաճախ ախտորոշելու պատճառը միայն տարիքը չէ։
18-05-2023 03:20
Շվեդ երգչուհի Լորինը չի ցանկացել երկրորդ անգամ հանդես գալ Եվրատեսիլում, բայց, այնուամենայնիվ, մրցույթին ներկայացրեց իր Tattoo երգը և դարձավ հաղթող։ «Սկզբում ես չէի ուզում գնալ այս Եվրատեսիլին, բայց հետո կարծես ինչ-որ ալիք ծագեց, իմպուլս առաջացավ։ Ինձ թվում է, որ ստեղծագործության մեջ սահմանափակումներ և սահմանաչափեր չպետք է լինեն»,- նշել է երգչուհին։
18-05-2023 02:58
Վերջերս ամերիկացի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ եզրակացրեցրել են, որ արհեստական միսը 4-ից 25 անգամ ավելի շատ ածխածնի հետք ունի, քան սովորական միսը:
17-05-2023 10:28
Նյու Յորքի Ziegfeld Ballroom-ում կայացել է Woman of Vision մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակը հանձնվել է Մեգան Մարքլին։ «Կանանց և աղջիկների պաշտպանության համար» մրցանակը դքսուհուն հանձնել է Գլորիա Սթայնեմը, ով նաև Մեգանի ընկերուհին է։
17-05-2023 10:26
Մայիսի 16-ին տեղի ունեցավ Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։ Կարմիր գորգին դուրս են եկել Քեթրին Դենյովը, Ումա Թուրմանը որդու՝ Հելեն Միրենի հետ, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էմանուել Բարտը, Դմիտրի Ռասամը և Շարլոտ Կազիրագին, Նաոմի Քեմփբելը և այլք։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1080 անգամ
25.08.2026
Դիտվել է 363 անգամ
27.08.2026
Դիտվել է 266 անգամ
29.08.2026
Դիտվել է 190 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster