Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-06-2024 09:29
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաշ կորցնելը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից: Հետազոտողները պնդում են, որ գիրությունը առնչվում է քաղցկեղի առնվազն 13 տեսակի զարգացման ռիսկին: Սա հիմնականում պայմանավորված է հորմոնների, մասնավորապես, էստրոգենի և ինսուլինի ավելցուկային մակարդակով:
26-06-2024 08:05
«Բուրլեսկի թագուհի» Դիտա ֆոն Թիզը դարձել է Ալեքսիս Մաբիլեի շոուի աստղը Փարիզում բարձր նորաձեւության նորաձևության շաբաթվա ընթացքում։ Շոուի եզրափակիչում նա կատարել է իր արդեն խորհրդանշական համարը՝ «Martini Glass», որում նա մերկ պարել է հսկա բաժակի մեջ։  Դիտան այս համարն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է 1993 թվականին, երբ նոր էր սկսում իր կարիերան որպես բուրլեսկ շոու պարուհի։
26-06-2024 05:37
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է արել: «Թուրքիայում գտնվող հյուպատոսության անձնակազմի նկատմամբ 2023-ին 42 սեռական ոտնձգություն է իրականացվել, այդ թվում նաև բռնաբարություն: Դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել ամառային արձակուրդների ընթացքում՝ ծովափում գտնվող զբոսաշրջային հատվածներում»,-նշված է հայտարարությունում:
26-06-2024 02:32
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։ Մրցակիցը Նորվեգիայի թիմն էր, որն առավելության հասավ 70:73 հաշվով։
25-06-2024 10:41
Քայլի Ջենները ցնցող տեսք ուներ Schiaparelli-ի վարդագույն հագուստով Փարիզի նորաձեւության տան հավաքածուի ցուցադրության ժամանակ։ Kylie Cosmetics-ի հիմնադիրը VIP-հյուրերի շարքում էր, որոնք եկել էին դիտելու նորաձեւության շքեղ տան կրեատիվ տնօրեն Դենիել Ռոուզբերիի վերջին ցուցադրությունը։
25-06-2024 07:51
Եթե մարդն արթնանում է գիշերը, բայց առավոտյան իրեն զգոն և հանգստացած է զգում, ապա դա կարող է լինել նորմայի տարբերակ։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ երբեմն գիշերը հաճախակի արթնանալը կարող է վկայել որոշակի պաթոլոգիաների մասին: Մարդը կարող է գիշերը արթնանալ աղմուկի, ննջասենյակի անբավարար մթության, անհարմար ջերմաստիճանի կամ զուգընկերոջ շարժումների պատճառով։ Նաև առողջ քունը կարող է խանգարել գիշերը խմելու կամ ուտելու սովորությանը:
25-06-2024 05:20
Մեծ Բրիտանիայի հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու դուստրը՝ 73-ամյա արքայադուստր Աննան, ընդունվել է հիվանդանոց։ «Արքայադուստրը թեթև վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել անցած գիշեր իր Գաթքոմբ պարկի կալվածքում տեղի ունեցած միջադեպից հետո: «Նորին թագավորական մեծությունը մնում է Բրիստոլի Սաութմիդ հիվանդանոցում՝ որպես նախազգուշական միջոց, և ակնկալվում է, որ նա կունենա լիարժեք և արագ ապաքինում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
25-06-2024 05:14
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը առաջին շարքը զբաղեցրել էին բրենդի հայտնի դեմքերն ու ընկերները։ Նրանց թվում են Նատալյա Վոդյանովան, Ջենիֆեր Լոպեսը, Դեվա Կասելը, Doja Cat–ը, Ռոզամունդ Պայքը, Լետիտիա Կաստան, «Բամբասող աղջիկը» հեռուստասերիալի աստղ Քելլի Ռադերֆորդը, Գրեյս Քելիի թոռան՝ Բեատրիս Կազիրագիի կինը, դերասանուհի Նադյա Տերեշկևիչը և այլք:
24-06-2024 09:56
71-ամյա կինը պատմության մեջ կմտնի որպես գեղեցկության մրցույթի ամենատարեց մասնակից։ Մարիսա Տեյխոն միացել է մյուս մասնակիցներին, որոնք մասնակցում են Հյուսթոնում տեղի ունեցող «Միսս Տեխաս ԱՄՆ» մրցույթին:«Միսս Տիեզերք» կազմակերպությունը վերջերս փոխել է իր կանոնները՝ հանելով 18-ից բարձր տարիքային սահմանափակումները և թույլատրելով մասնակցել ամուսնացած, ամուսնալուծված և հղի կանանց:
24-06-2024 07:26
Ջենիֆեր Լոուրենսը «Կանայք» թրիլլերում կխաղա գլխավոր դերwum, ինչպես նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր։ Այս մասին հայտնում է Variety-ն։
24-06-2024 07:08
Ըստ մասնագետների՝ քնի քրոնիկ խանգարումը, որը նկատվում է քնի ապնոէով (քնի ժամանակ շնչառության կարճատև դադար), ոչ միայն հանգեցնում է ուղեղի ծերացման, այլև մեծացնում է սրտանոթային, նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումների զարգացման ռիսկը։ Եվ արդյունքում այն նվազեցնում է կյանքի տեւողությունը եւ զգալիորեն վատթարանում կյանքի որակը:
24-06-2024 05:02
Գարնան ամենասպասված ֆիլմերից մեկը ձախողվեց կինոշուկայում և չհայտնվեց բազմաթիվ երկրների մեծ էկրաններին: «Վերադարձ խավար» (Back to Black) կինոնկարի սյուժեն նվիրված է հանրահայտ երգչուհու ուղու սկզբին․ 2000-ականներին Էմի Ուայնհաուս անունը դեռ նոր էր ճանաչելի դառնում: Առաջին ալբոմը նրան մեծ հաջողություն է բերում։ Միաժամանակ նա հանդիպում է իր սիրուն, և այդպես սկսվում է նրա կյանքի դրաման։
24-06-2024 03:16
Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի Իսթբորնում ընթացող WTA-500 մրցաշարի որակավորման եզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչի խաղում հայ թենիսիստուհին 7:6 (7:1), 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 68-րդ ռակետ, դանիացի Կլարա Տաուսոնին։ Մրցաշարի գործող չեմպիոնն ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսն է։
22-06-2024 10:29
Բրեդ Փիթը, չնայած Անջելինա Ջոլիի հետ ծանր ամուսնալուծությանը, պատրաստ է նորից ամուսնանալ։ Ինսայդերները հայտնել են, որ նա շուտով ամուսնության առաջարկություն կանի իր սիրելիին՝ Ինես դե Ռամոնին։
22-06-2024 08:31
Չենինգ Թաթումի նախկին կինը՝ դերասանուհի Ջեննա Դյուանը, երրորդ անգամ մայր է դարձել։ 43-ամյա աստղը ուրախ իրադարձության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։  Դյուանը հայտարարել է, որ ինքն ու իր սիրելին՝ Սթիվ Քազին դուստր են ունեցել։
21-06-2024 09:53
Էքսեթերի համալսարանի ղեկավարած միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ SMIM1 գենն անջատող գենետիկ տարբերակով օժտված մարդիկ ավելի բարձր մարմնի քաշ ունեն, քանի որ հանգսիտ վիճակում նրանք ավելի քիչ էներգիա են ծախսում:
21-06-2024 09:47
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դպրոցը թողած Վիրջինիա «Ջինջեր» Հիսլոփը Սթենֆորդ վերջապես ստացել է կրթության մագիստրոսի կոչում 83 տարի անց՝ 105 տարեկանում: 
21-06-2024 08:59
Մասնագետները խորհուրդ են տալիս քաղց զգալով չգնալ քնելու, քանի որ այս վիճակում օրգանիզմի համար ավելի դժվար է քնելը։ Միաժամանակ նշվում է, որ ածխաջրերն ու շաքարը մեզ էներգիա են տալիս և խթանում ուղեղի աշխատանքը, բայց կարող են մեծացնել անհանգստությունը, այնպես որ հնարավորության դեպքում ավելի լավ է խուսափել դրանցից քնելուց առաջ։
21-06-2024 02:57
Ռուս երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է գործարար Յան Աբրամովից 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին: «Ամեն ինչ լավ է: Ես չեմ մեկնաբանում, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-հայտարարել է նա։
20-06-2024 12:40
Ռիհաննան դարձել է Dior J'adore օծանելիքի դեմքը. 20 տարի աjդ դերում Շարլիզ Թերոնն էր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 991 անգամ
22.08.2026
Դիտվել է 419 անգամ
25.08.2026
Դիտվել է 301 անգամ
27.08.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster