Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-06-2024 13:28
Կիսամերկ Ռիհաննան հայտնվել է Perfect ամսագրի շապիկին։ Լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտիի աշխատանքներում փոփ-դիվան համարձակ դիմահարդարում ունի՝ երկար, դրամատիկ թարթիչներ, իսկ մազերը հարդարված են խիտ գանգուրներով: Այս շաբաթվա սկզբին Ռիհաննան թողարկեց մազերի խնամքի իր շարքը՝ Fenty Hair-ը:
14-06-2024 10:47
Dior նորաձեւության տունը հայտնվել է սկանդալի կենտրոնում. LVMH խմբի մաս կազմող ապրանքանիշը մեղադրվում է անօրինական ներգաղթյալներին շահագործելու եւ Իտալիայի ենթակապալառու գործարանների աշխատողների համար անբավարար աշխատանքային պայմաններ ստեղծելու մեջ։ Հետաքննությունն արդեն պարզել է, որ Իտալիայից չինացի ենթակապալառուները դիզայներական ապրանքներ են արտադրել Dior-ի համար, այդ թվում՝ պայուսակներ, և դրանք մատակարարել են 53 եվրո գնով, իսկ հետո Դիորը վաճառել է դրանք՝ արդեն 2600 եվրո և ավելի։
14-06-2024 10:37
Համացանցից օգտվողները կշտամբել են ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին այն բանի համար, որ նա մասնավոր ինքնաթիռով թռել է շոռակարկանդակ համտեսելու համար։ Օգտատերերը հիշել են գործարար կնոջ հարցազրույցը Vogue ամսագրին, որում նա խոստովանել է, որ որոշել է օգտագործել իր ինքնաթիռը հանուն մեկ հրուշակեղենի: Նա շատ էր ուզել փորձել հատուկ շոռակարկանդակ, որը մատուցվում էր Փարիզի Costes հյուրանոցում: Սակայն, երբ նա հասել է այնտեղ, պարզել է, որ աղանդերն ավարտվել է։
14-06-2024 10:20
Բանանը կարող է անսպասելիորեն օգտակար լինել սրտի առողջության համար: Ըստ սննդաբանների՝ մեկ բանանը պարունակում է կալիումի օրական պահանջարկի 9 տոկոսը, ինչը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Մասնագետները վստահ են, որ բանան ուտելը կարող է օգնել նորմալացնել արյան ճնշումը։ Բացի այդ, այս միրքն ածխաջրերի բարձր պարունակության շնորհիվ կարող է օրգանիզմին էներգիա ապահովել։
14-06-2024 10:18
Մայլի Սայրուսը խոստովանել է, որ ընկերություն չի անում հայտնիների հետ։ «Flowers» հիթի 31-ամյա երգչուհին ասել է, որ ընկերական հարաբերությունների հարցում նախընտրում է «որակը՝ քանակից»։ Վերջերս երգչուհին սկսել է ավելի քիչ շփվել գործընկերների հետ։
14-06-2024 10:17
Victoria's Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը հետեւորդներին հիացրել է իր էլեգանտ տեսքով։ Ռուբինան Instagram-ում կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում նա, բառի բուն իմաստով, փայլում է։
13-06-2024 11:57
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան ասել է, որ պատրաստ է վերադառնալ ստուդիա և նոր եռանդով շարունակել նոր ալբոմի ձայնագրումը, որը նման չի լինելու իր նախկին ստեղծագործություններին։ «Երաժշտությունն ինձ համար միշտ նոր բան է բացում: Ես այնքան երկար աշխատեցի ալբոմի վրա, որ մի պահ որոշեցի դադարեցնել»,- երգչուհու խոսքերն է մեջբերել New York Post-ը։
13-06-2024 11:13
Արհեստական բանականությունը (AI) շագանակագեղձի քաղցկեղն ավելի հաճախ է հայտնաբերում, քան ռադիոլոգները: Դրա մասին է վկայում Ռադբաուդի համալսարանի բժկակակն կենտրոնի անցկացրած միջազգային հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Oncology հանդեսում։
13-06-2024 11:09
Քանյե Ուեսթը պարծեցել է հեղինակավոր անձի հետ երեքժամյա սեռական կապով վիագրայի օգնությամբ, հավաստիացրել է ռեփերի նախկին օգնական Լորեն Փիշոտան՝ Քանիեի կողմից սեռական ոտնձգության մասին իր սկանդալային հայցում։ Լորենի խոսքով՝ Ուեսթն աշխատանքի ժամանակ մշտապես խոսել է սեքսի մասին, երբ ինքն աշխատել է նրա հետ՝ 2021թ. հուլիսից մինչեւ 2022թ. հոկտեմբեր։
13-06-2024 02:00
54-ամյա Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերում թարմացրել է իր անկեղծ լուսանկարը։ Փոփ աստղը կադր է հրապարակել իր արխիվային ֆոտոշարքներից մեկից՝ որտեղ մերկ է և նստած է մեջքով դեպի տեսախցիկը։ Այս կերպ Ջենիֆերը գովազդել է մարմնի խնամքի նոր միջոցներն իր JLO Beauty ապրանքանիշից։
13-06-2024 01:06
Թագավորական փորձագետ Թոմ Քուինը The Mirror-ին ասել է, որ արքայազն Հարին իր համար սեփական տուն է փնտրում Մեծ Բրիտանիայում, որպեսզի կարողանա տեսնել ընկերներին, ովքեր չեն ընդունում իր կնոջը՝ Մեգան Մարքլին:
12-06-2024 10:35
Լեհաստանում մահացել է «Երկրի ամենատարեց մայրը»՝ Բարբարա Սիենկևիչը։ Թատրոնի և կինոյի դերասանուհին երկվորյակներ է լույս աշխարհ բերել 2015 թվականին, երբ նա արդեն 60 տարեկան էր։
12-06-2024 10:12
Չինաստանի Դալիան քաղաքի գործարանում հիպերռեալիստական մարդանման ռոբոտներ են մշակում, որոնք կարող են օգտագործվել հոգեթերապիայի և խորհրդատվության մեջ։ Հումանոիդ ռոբոտները ռոբոտների ամենաբարդ տեսակն են, և դրանք օգտագործում են արհեստական ինտելեկտ՝ սովորելու ճանաչել և ընդօրինակել մարդու վարքը:
12-06-2024 05:16
Սրտամկանի արյան հոսքը (MBF) մոտավորապես կրկնապատկվում է ճառագայթման դեպքում: Հետազոտողները հայտնաբերել են, որ սրտամկանի արյան հոսքն ավելացել է առողջ երիտասարդների, առողջ տարեցների և սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող տարեցների շրջանում, երբ մարմնի ջերմաստիճանը նախնական ազդեցության արժեքների համեմատ բարձրացել է ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանով:
12-06-2024 02:28
Օքսանա Լավրենտիևան և Ալեքսանդր Ցիպկինը, ովքեր վեց ամիս առաջ հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, կրկին միասին են։ Գործարար կինն ամուսնության վեցերորդ տարեդարձի օրը հաստատել է ամուսնու հետ վերամիավորումը՝ հրապարակելով արխիվային լուսանկար։ «6:0՝ հօգուտ սիրո»,- մակագրել է լուսանկարը Լավրենտիևան։
12-06-2024 01:31
Աթլետիկայի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Մաստերկովան հոսպիտալացվել է Մոսկվայում։ Նրան վիրահատելու են՝ հեռացնելու համար գլխուղեղի ուռուցքը։ 56-ամյա մարզուհին հիվանդանոց է ընդունվել միջին ծանրության վիճակում։
11-06-2024 08:27
Ինդոնեզիայում հսկա պիթոնը կուլ է տվել կնոջը, որին մեկ օր անց գտել են նրա ստամոքսում, հայտնել է BBC-ն։ 4 երեխաների մայր 50-ամյա Ֆարիդան անհետացել է Կալեմպանգ գյուղի իր տան մերձակա անտառում։ Կինը գնում էր շուկա՝ իր այգում աճեցրած բանջարեղենը վաճառելու։
11-06-2024 08:25
Շվեյցարացի գիտնականները որոշել են աշխարհին առաջարկել շոկոլադի բոլորովին նոր և շատ ավելի առողջարար բաղադրատոմս։ Դրանում կակաոյի հատիկների մասնաբաժինը զգալիորեն ավելացել է, ինչի շնորհիվ վերջնական արտադրանքն ավելի օգտակար և էկոլոգիապես մաքուր է դարձել:
11-06-2024 07:34
Ածխաջրեր պարունակող որոշ մթերքներ հատկապես օգտակար են սննդակարգին հետևելու շրջանում, նշում են սննդաբանները: Բոլոր մակրոէլեմենտները կենսական նշանակություն ունեն օրգանիզմի համար՝ անկախ նպատակից՝ լինի դա ճարպային զանգվածի կորուստ, մկանային զանգվածի ավելացում, թե քաշի պահպանում։ Ածխաջրերի վտանգի մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդական թյուր կարծիք։
11-06-2024 05:29
Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 991 անգամ
22.08.2026
Դիտվել է 419 անգամ
25.08.2026
Դիտվել է 301 անգամ
27.08.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster