Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հարսանիքի չեն պատրաստվում
24.05.2012
Դեռևս ապրիլին հայտնի դարձավ, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վերջապես նշանադրվել են: Բոլորը սպասման մեջ են. դերասանները, որոնց շատ վաղուց ամուսիններ են համարում, որոնք միասին երեխաներ են մեծացնում և գրեթե միշտ միասին են հայտնվում կարմիր գորգի վրա, ուր որ է պետք է ամուսնանան:
Անջելինան արդեն ցուցադրել էր իր նշանադրության մատանին, իսկ նորաձևության քննադատներն արդեն որոշում էին, թե որ զգեստով նա կմտնի եկեղեցի: Եվ ահա Բրեդ Փիթը կոտրում է միլիոնավոր մարդկանց սպասումները: Կաննի փառատոնին «Խաղատան կողոպուտը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթը լրագրողներին հայտնել է, որ Անջելինան պատրաստվում է նոր ֆիլմում նկարահանվել, իսկ նկարահանումները կսկսվեն շատ շուտով: «Մենք չենք որոշել հարսանիքի մասին: Դրանք միայն բամբասանքներ են»,- ասել է Փիթը: Դիտվել է 3065 անգամ
|