Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025

Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Ծննդաբերության տարիքային սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում՝ առաջացնելով հարց՝ արդյո՞ք ծննդաբերության համար տարիքային սահմանափակումների հիմքեր կան, թե՞ բոլոր խոչընդոտները մեր գլխում են։ Մանկաբարձ-գինեկոլոգները տվել են ամենահրատապ հարցերի պատասխանները։

Ի՞նչ են թելադրում գեները

Վերարտադրողական համակարգի կյանքի տևողությունը որոշվում է գենետիկորեն։ Սա նշանակում է, որ 40-45 տարեկանում երկու տարբեր կանայք, որոնք երկուսն էլ հիանալի տեսք ունեն և հոգ են տանում իրենց առողջության մասին, կունենան բոլորովին տարբեր վերարտադրողական առողջական վիճակ։ Սա հիմնականում վերաբերում է ձվարանների պահուստին՝ ձվարաններում բեղմնավորման ունակ ձվաբջիջների քանակին։

Այսօր կանանց մինչև 25%-ը տառապում է ձվարանների պահուստի վաղաժամ սպառումից և, որպես արդյունք, անպտղությունից: 30 տարեկանից հետո կնոջ բնական բերրիությունն աստիճանաբար նվազում է, իսկ 43 տարեկանից հետո կանանց մեծ մասը կորցնում է բերրիությունը: Սակայն, ընդհակառակը, որոշ կանայք ունենում են ուշ դաշտանադադար. նրանց համար 40-43 տարիքը դեռևս իրենց ծաղկման շրջանն է, և նրանք հեշտությամբ հղիանում են:

Եթե դուք հետաձգում եք հղիությունը սոցիալական պատճառներով՝ օրինակ՝ բնակարանի, աշխատանքի կամ ամուսնու հետ կապված, լավ կլինի հետազոտություն անցնել և գնահատել ձեր ձվարանների պահուստը: Սա առնվազն ձեզ կօգնի որոշել, թե որքան ժամանակ կարող եք պահպանել բեղմնավորման ձեր  կարողությունը, թույլ տալով արդյունավետորեն պլանավորել ձեր ընտանիքը և երեխաներ ունենալ կյանքի ճիշտ ժամանակին: Այս հետազոտությունը նաև օգտակար կլինի նրանց համար, ովքեր հնարավոր է երազում են երկրորդ կամ երրորդ երեխայի և այլնի մասին, բայց հետաձգում են բեղմնավորումը:

Արևմուտքում (և հիմա նաև մեզանում) «հետաձգված մայրության» պրակտիկան վաղուց տարածված է եղել ակտիվ աշխատող կամ զուգընկեր չունեցող կանանց շրջանում: Կինը պահպանում է իր առողջ ձվաբջիջները կրիոբանկում՝ ապահովելու համար հղիանալու և ծննդաբերելու հնարավորությունն այն տարիքում, երբ բնական պտղաբերությունը նվազում է: «Հետաձգված մայրությունը» նաև լուծում է գենետիկական պաթոլոգիաների խնդիրը, որոնց ռիսկը կտրուկ աճում է ուշ ծննդաբերության ժամանակ:

Ինչպե՞ս է ազդում կենսակերպը

300x400

Մի բանում բնությանը խաբել մենք չենք կարող. անկախ նրանից, թե որքան լավ տեսք ունենք, մեր մարմնում ամեն դեպքում ծերաման գործընթացներ են տեղի ունենում, տարիքի հետ քրոնիկ հիվանդություններ են կուտակվում։ Սա հատկապես ճիշտ է մեծ քաղաքներում ապրող կանանց համար։ Վերջիններիս համար հիմնական ռիսկի գործոնը, առաջին հերթին, մեր ժամանակների պատուհասն են՝ ողնաշարի օստեոխոնդրոզը։ Հազվադեպ է լինում, որ որևէ մեկը 40 տարեկանին լիովին առողջ մեջքով է հասնում։

Երկրորդը՝ արյան ճնշման հետ կապված խնդիրներն են։ Երրորդը՝ վահանաձև գեղձի դիսֆունկցիա և նյութափոխանակության խանգարումները։ Հետևաբար, կանանց շրջանում տարածված այն համոզմունքը, որ ուշ ծննդաբերությունը լիովին երիտասարդացնում է մարմինը և սկսում վերականգնման ու նորացման գործընթացներ, հիմնարար սխալ է։ Ընդհակառակը, ուշ հղիությունը, ամենայն հավանականությամբ, անողոք կերպով կբացահայտի տարիքի հետ կուտակված բոլոր թուլություններն ու թաքնված հիվանդությունները։

Եթե կինը հղիանում է 40 տարեկանից հետո, ապա կատարյալ իրավիճակը պլանավորված հղիությունն է: Խորհուրդ է տրվում նախապես անցնել համապարփակ բժշկական զննում սրտաբանի, ակնաբույժի, ողնաշարաբանի, էնդոկրինոլոգի, ֆլեբոլոգի և գինեկոլոգի մոտ:

Կարևոր է

300x400

Առաջին տարվա վտանգները

Հղիությունից և ծննդաբերությունից զատ, կարևոր է նախապես մտածել երեխայի կյանքի առաջին տարվա մասին։ 40 տարեկանից բարձր կանանց համար այս ժամանակահատվածը կարող է լինել ամենադժվարը։ Մշտապես ծանր բեռներ կրելը, անքուն գիշերները, սթրեսը՝ այս ամենը շատ տարբեր կերպ կկարգավորվի 20-30 տարեկանում, քան 40-45 տարեկանում։ 40 տարեկանից բարձր կինը, ով ցանկանում է մնալ էներգետիկ և ծաղկող, և ամենակարևորը՝ երջանիկ մայր, պետք է բավարար քնի, հավասարակշռված սնվի և հոգ տանի իր մեջքի մասին։ Հետևաբար, եթե մտածում եք ուշ ծննդաբերության մասին, համապատասխանաբար պլանավորեք ձեր էներգիան և ռեսուրսները։

300x400

40 տարեկանից հետո ծննդաբերելը դատավճիռ չէ, այլ հնարավորություն։ Թեև այս ուղին պահանջում է ավելի շատ նախապատրաստություն և ուշադրություն առողջությանը, այն լիովին հնարավոր է, և շատ կանանց համար այն դառնում է իրենց կյանքի ամենաերջանիկ փուլը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3633 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 656 անգամ
10.11.2026
Դիտվել է 503 անգամ
13.11.2026
Դիտվել է 337 անգամ
15.11.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster