Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026

Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Դրանց թվում նշվում են անհավանական բարձր աշխատավարձեր՝ 2 միլիոն դոլար մեկ դրվագի համար։ Հրատարակության տվյալներով՝ չնայած ֆրանշիզային արտադրության անկմանը, աստղերը դեռևս կարողանում են լրացնել իրենց եկամուտը հեռուստատեսության միջոցով, և դա անում են բավականին հաջողությամբ։

Ջենիֆեր Անիստոնը և Ռիզ Ուիզերսփունը («Առավոտյան շոու»), ինչպես նաև Քրիս Փրեթը («Մեռյալների ցուցակ») ու Սիլվեստր Ստալոնեն («Տալսայի թագավորը») ռեկորդակիր են՝ վաստակելով 2 միլիոն դոլար մեկ սերիայի համար։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր նախագիծ ունի առնվազն 17 սերիա, դժվար չէ կռահել, որ նշված դերասանների եկամուտը հասել է տասնյակ միլիոնների։

«Այս հեռուստաշոուների գլխավոր հերոս դառնալու ունակ աստղերի պահանջարկն ավելի մեծ է, քան երբևէ։ Նախկինում անհավանական էր, որ որևէ մեկը մեկ սերիայի համար 2 միլիոն դոլար վաստակեր», - հրատարակությանն ասել է տաղանդների գործակալներից մեկը։

Այդ իսկ պատճառով, հատկապես արժեքավոր են այն հայտնիները, ովքեր կարող են գրավել երկրպագուներին: Օրինակ՝ Հարիսոն Ֆորդը «Թերապիա» ֆիլմում իր դերի համար վաստակել է ավելի քան 1.3 միլիոն դոլար, իսկ Քենեթ Բրանան՝ 1.4 միլիոն դոլար «Լեյրդ» ֆիլմում նկարահանվելու համար: Քելլի Ռեյլին և Քոուլ Հաուզերը («Դաթոն Ռանչ»), Ջեյսոն Սեգելը («Թերապիայի մեջ») և Էլիզաբեթ Մոսը նույնպես գերազանցել են 1 միլիոն դոլարի սահմանը:

400x600

Հարիսոն Ֆորդը և Ջեյսոն Սեգելը «Թերապիա» ֆիլմում

«Սերիալներում աշխատավարձերը մնում են շատ եկամտաբեր բիզնես։ Հեռուստատեսությունում դերասանները կարող են շատ գումար վաստակել։ Անշուշտ, ամենահայտնի անունները դեռևս մոտենում են հեռուստատեսությունում երբևէ վաստակած բոլոր աշխատավարձերի վերին սահմանին», - նշում է մեկ այլ գործակալ։

Ամենաբարձր վարձատրվող էկրանային հայտնիների շարքում են նաև Զենդայան՝ «Էյֆորիա»–ում իր Ռութով, Նիկոլաս Քեյջը՝ որպես Բեն Ռեյլի «Սարդ-Նուար»–ում, Ռոբերտ Դե Նիրոն՝ որպես Բեն Ռեյլի «Զրոյական օր», Սելենա Գոմեսը, Մարտին Շորթը և Սթիվ Մարտինը «Լոս Անջելեսի սպանությունները», Ջեյք Ջիլենհոլը՝ «Ամնեղության կանխավարկած», Ջենիֆեր Գարները՝ «Հինգ աստղանի ուիքենդ» և Ջուդ Լոուն՝ «Վայրի արարածներ» ֆիլմերում։ Նրանցից յուրաքանչյուրը վաստակել է առնվազն 1 միլիոն դոլար մեկ սերիայի համար։

400x600

Զենդայան «Էյֆորիա» ֆիլմում

Այնուամենայնիվ, հրատարակությունը պարզաբանում է, որ ցուցակում բոլորը չեն ընդգրկվել, և որոշ դեպքերում գումարները լիովին ճշգրիտ չեն, քանի որ դրանք ներառում են տարբեր բոնուսներ՝ բազային աշխատավարձից բացի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 17 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1094 անգամ
13.11.2026
Դիտվել է 380 անգամ
15.11.2026
Դիտվել է 333 անգամ
17.11.2026
Դիտվել է 17 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster