Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025

Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։

Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։ Ելակի կտորները թխելու ընթացքում մի փոքր փափկում են և հյութալիություն հաղորդում թխվածքաբլիթներին։



Բաղադրիչները․

– Ելակ՝ 200 գ
– Կարագ՝ 80 գ
– Շաքարավազ՝ 70 գ
– Ձու՝ 1 հատ
– Ալյուր՝ 160 գ + խմորի հետ աշխատելու համար
– Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ
– Եգիպտացորենի օսլա՝ 25 գ
– Շաքարի փոշի (մատուցման համար)՝ 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք բաղադրիչները։ Նախապես սառնարանից հանեք կարագը, որպեսզի այն փափկի սենյակային ջերմաստիճանում։ Ավելի լավ է օգտագործել մի փոքր պինդ ելակ։

600x400

Փափուկ կարագը դրեք ամանի մեջ և վրան ավելացրեք շաքարավազ։

600x400

Մոտ 3-5 րոպե խառնիչով հարեք։

600x400

Հարած խառնուրդին ավելացրեք ձուն։

600x400

Կրկին հարեք, մինչև ձուն միաձուլվի մյուս բաղադրիչների հետ։

600x400

Մաս–մաս ավելացրեք մաղած ալյուրը և փխրեցուցիչը։

600x400

Խառնեք մինչև համասեռ դառնալը։

600x400

Միացրեք ջեռոցը նախապես մինչև 180 աստիճան տաքացնելու համար։ Լվացեք ելակները, չորացրեք թղթե սրբիչով և կտրատեք մեծ կտորների։

600x400

Ելակի վրա ցանեք օսլան։

600x400

Զգուշորեն խառնեք, մինչև օսլան ծածկի բոլոր կտորները։

600x400

Ելակները լցրեք խմորով ամանի մեջ։

600x400

Ելակը խառնեք խմորի հետ։

600x400

Խմորից պոկեք փոքր կտորներ և գնդիկներ պատրաստեք։ Անհրաժեշտության դեպքում, կարող եք ձեռքերին թեթևակի ալյուր ցանել, որպեսզի խմորի հետ աշխատանքը հեշտ լինի։ Գնդիկները տեղադրեք խոհանոցային թղթով պատված թխման սկուտեղի վրա:

600x400

Թխվածքաբլիթները թխում ենք 20 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

600x400

Թողեք, որ պատրաստի թխվածքաբլիթները մի փոքր սառչեն։

600x400

Թխվածքաբլիթները դասավորեք ափսեի մեջ։

600x400

Ցանկության դեպքում թխվածքաբլիթների վրա կարող եք ցանել շաքարի փոշի։

600x400

Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1390 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2025 10:55
Հարուստ միայնակ մարդիկ հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում «էլիտար խնամախոսների» վրա: Շատ մարդիկ հոգնել են Tinder-ի, Hinge-ի և այլ ծանոթությունների հավելվածներից և այժմ դիմում են մասնագիտական խնամախոսների թանկարժեք, բայց անհատական ծառայություններին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով խոշոր գործակալությունների տվյալներին: Հիշեցնենք, որ 61-ամյա Բեզոսի համար, ով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, այս ամուսնությունը կլինի երկրորդը։ Նրա ընտրյալը՝ լրագրող Լորես Սանչեսը, 55 տարեկան է, և նա նույնպես նախկինում ամուսնացած է եղել, որից ունի երեք երեխա։
27-06-2025 10:46
Աննա Վինտուրը լքում է Vogue-ի իր պաշտոններից մեկը 37 տարվա աշխատանքից հետո: Vogue-ի լեգենդար գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, որը վերջերս դարձել է 75 տարեկան, հայտարարել է, որ փնտրում է ամսագրի ամերիկյան տարբերակի խմբագրական բովանդակության նոր ղեկավար: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ նոր աշխատակիցը պատասխանատու կլինի բոլոր հարթակներում խմբագրական ամենօրյա աշխատանքի համար և անմիջապես հաշվետու կլինի Վինտուրին:
27-06-2025 05:19
Վենետիկում տեղի է ունեցել  Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի նախահարսանեկան խնջույքը: Տոնակատարության հյուրերի թվում էին Քարդաշյան-Ջեներ ընտանիքը, ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը՝ ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, Լեոնարդո ԴիԿապրիոն՝ ընկերուհու՝ Վիտորիա Չերետիի հետ, և Օռլանդո Բլումը, ով ամուսնալուծության գործընթացի մեջ է Քեթի Փերիից:
27-06-2025 05:10
Շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Իսրայելցի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շաքարին փոխարինող նյութերը, որոնք օգտագործում են դիաբետով հիվանդներն ու քաշը նվազեցնել ցանկացողները, կարող են սպասվածին հակառակ ազդեցություն ունենալ:
27-06-2025 01:24
66-ամյա դերասանուհի և «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհի Լարիսա Գուզեևան մեղադրվում է խաբեբաներին օգնելու մեջ՝ Բալիում առանձնատների իր գովազդի պատճառով: Այս մասին հայտնել է Shot Telegram ալիքը: Վերջինիս տվյալներով՝ վեց անձ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Լարիսա Գուզեևայի դեմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.06.2025
Դիտվել է 798 անգամ
21.06.2025
Դիտվել է 397 անգամ
24.06.2025
Դիտվել է 322 անգամ
25.06.2025
Դիտվել է 303 անգամ
26.06.2025
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster