Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025

Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։ Բարդույթներ, վախեր, զայրույթ և խանդ՝ այս ամենն իրենց զգացնել են տալիս, իսկ մարդու մասին կպչուն մտքերը թույլ չեն տալիս գիշերները քնել:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես հաղթահարել այս ժամանակահատվածը և ուշադրությունը կենտրոնացնել ավելի արդյունավետ ինչ-որ բանի վրա։ Եվ հոդվածի վերջում մի բաց թողեք նվերը՝ մասնագետների կողմից առաջարկվող վարժությունը։

Ընդունեք ձեր զգացմունքները

Նախևառաջ կարևոր է հասկանալ, որ նման իրավիճակում գտնվելով տվյալ մարդու մասին անընդհատ մտածելը լիովին բնական է։ Անհրաժեշտ չէ փորձել այդ մտքերը դուրս մղել ձեր գլխից։ Հաճախ այդ հիշողությունները կարող են ցավոտ լինել, բայց կարևոր է ինքներդ ձեզ թույլ տաք այդ ցավը զգալ։ Միայն այդ բոլոր զգացողությունները զգալուց հետո կարող եք շարունակել առաջ շարժվել։

Գլխավորն այն է, որ ժամանակի ընթացքում նրա մասին մտքերn աստիճանաբար պակասեն, և դուք աստիճանաբար վերադառնաք բնականոն կյանքի։

Ազատություն տվեք ձեր զգացմունքներին

600x400

Զգացմունքները ներսում պահելը չափազանց վտանգավոր է։ Ցանկացած պահի նույնիսկ ամենափոքր կաթիլy կարող է դառնալ խթան, որը կհանգեցնի նյարդային խանգարման՝ անդադար արցունքներով և հիստերիաներով։ Եվ եթե դա տեղի ունենա, մի՛ զսպեք ձեզ, արտահայտեք ձեր հույզերն ու զգացմունքները։

Դուք միշտ կարող եք պարզապես նստել և լաց լինել, օրագիր պահել, խոսել ընկերուհու կամ հոգեբանի հետ։ Կան բազմաթիվ եղանակներ, փորձեք գտնել այն, ինչը կօգնի ձեզ։

Հեռավութություն պահեք

Ուսումնասիրեք, թե ինչերն են հատկապես ակտիվացնում ձեր մտքերը տղամարդու մասին՝ որոշակի գործողություններ, բառեր, ձայներ, հոտեր կամ նույնիսկ տեսողական պատկերներ։ Գուցե դուք տեսել եք նրա ավատարը ձեր հեռախոսում կամ պատահաբար խաչվել եք աշխատանքի գնալու ճանապարհին, և նրա մասին մտքերը սկսում են պտտվել ձեր գլխում։

Երբ հասկանաք, թե ինչն է առաջացնում նման պոռթկումներ, փորձեք խուսափել այդ պահերից, հեռացրեք դրանք ձեր կյանքից։ Օրինակ՝ մի՛ մտեք սոցիալական ցանցեր, ջնջեք ձեր նամակագրությունը, ազատվեք այդ մարդու հետ կապված բաներից, խուսափեք այն վայրերից, որտեղ կարող եք հանդիպել։

Եթե անհնար է լիովին խուսափել շփումից, փորձեք նվազագույնի հասցնել այն։

Միշտ զբաղված եղեք

Շատ ավելի հեշտ կլինի մեկին մոռանալ, եթե զբաղված ես։ Գտեք մի զբաղմունք, որը ձեզ իսկապես գրավում է և ընկղմվեք դրանում։ Նույնիսկ եթե դա հեռուստասերիալ դիտելն է 24/7 ռեժիմով, ամեն ինչ՝ միայն թե կարողանաք ցրվել։ Իսկ եթե կարողանաք մի փոքր արձակուրդ վերցնել, ավելի լավ։ Տեղանքի փոփոխությունը և նոր տպավորությունները ձեզ հնարավորություն կտան փախչել առօրյա հոգսերից ու վերականգնվել՝ առանց անցյալի մասին անընդհատ հիշելու։

Եվ խոստացված նվերը․ վարժություն հոգեբանի կողմից

Փորձեք այս հոգեբանական հնարքը։

1. Վերցրեք մի թերթիկ և այն բաժանեք երեք սյունակի։

2. Առաջին սյունակում գրեք ձեր բոլոր բացասական ապրումները, դժգոհություններն ու մտքերն այն մարդու մասին, ում ուզում եք «բաց թողնել»։

3. Երկրորդ սյունակում թվարկեք այն հաճելի և կարևոր պահերը, որոնք դուք ապրել եք այդ մարդու հետ և որոնց կորցնելու համար կզղջայիք։

4. Երրորդ սյունակում նկարագրեք, թե ինչ փորձառություններ (և՛ դրական, և՛ բացասական) եք ունեցել այդ հարաբերությունների ընթացքում։

Այս վարժությունը կօգնի ձեզ դասակարգել ձեր մտքերը և զգալ, թե ինչն է կարևոր լինելու ձեզ համար ձեր հաջորդ հարաբերություններում, այդպիսով ավարտելով և եզրափակելով այս պատմությունը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1330 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2025 10:11
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծվել են վեց տարվա ամուսնությունից հետո: Հրատարակությունը պնդում է, որ մի քանի գործոններ վկայում են ամուսնալուծության մասին: Հայրերի օրը Ջասթինը տարօրինակ ակտիվ էր. նա մի քանի գրառումներ է հրապարակել, որոնցում, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր իր հոգեկան առողջության խնդիրներին: 28-ամյա Հեյլին տոնի պատվին չի հրապարակել Ջասթինի լուսանկարը, նաև՝ մեկնաբանություն է թողել նրա լուսանկարների տակ. «Հայրերի օրը՝ ճահիճ»:
18-06-2025 10:02
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ երջանկության զգացումը կախված չէ նրանից, թե որքան լավ են ընթանում գործերը: Մենք մեզ երջանիկ ենք զգում, երբ ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան մենք սպասում էինք: Այսպիսով, սպասումների շեմը նվազեցնելը կարող է դառնալ դեպի երջանկություն տանող բանալին, գրում է The Telegraph-ը: Հետազոտողները հայտնաբերել են, որ դրական սպասումները երջանկության մակարդակը բարձրացնում են մինչ այն պահը, երբ պլաններն արդեն իրականություն են դառնում:
18-06-2025 07:15
Շերոն Սթոունը զարդարել է Balkan Vogue ամսագրի նոր համարի շապիկը: 67-ամյա դերասանուհին նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոսեսիայում, որում կեցվածք է ընդունել գրեթե մերկ՝ թափանցիկ սև, նեղ զգեստով, ինչպես նաև սպիտակ տաբատ-կոստյումով: Նորաձևության նկարահանումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ամենամեծ լուսանկարչական ստուդիաներից մեկում, որը հաճախ օգտագործվում է համաշխարհային աստղերի կողմից իրենց նախագծերի համար:
18-06-2025 05:18
45-ամյա դերասան Ջեյսոն Սեգելը, որը հայտնի է «Ինչպես հանդիպեցի քո մորը» սերիալից, երկու տարվա հարաբերություններից հետո ամուսնության առաջարկ է արել իր 34-ամյա ընկերուհի Քեյլա Ռադոմսկիին, հաղորդում է Daily Mail-ը։
18-06-2025 01:21
Հիլարի Քլինթոնի նախկին օգնական և համատեղությամբ Բրեդլի Քուփերի նախկին սիրուհի Հումա Աբեդինն ամուսնացել է։ Նրա ամուսինը ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսի ժառանգորդ Ալեքս Սորոսն է։ Տոնակատարությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին, բայց հրավիրվածների լուսանկարները միայն հիմա են հայտնվել ինտերնետում, և նման հյուրերի ցանկին կարելի է միայն նախանձել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.06.2025
Դիտվել է 672 անգամ
12.06.2025
Դիտվել է 562 անգամ
13.06.2025
Դիտվել է 437 անգամ
17.06.2025
Դիտվել է 232 անգամ
18.06.2025
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster