Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025

Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է. դուք ապրում եք ձեր զուգընկերոջ հետ հանդիպելու հուզմունքը և չեք հագենում միմյանց հետ խոսելուց: Սակայն, չնայած այս բոլոր գեղեցիկ ու վեհ զգացմունքներին, երբեմն մարդուց նման կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ սիրահարված է եղել և այժմ ժպիտով է հիշում իր արարքները՝ հասկանալով, թե երբեմն ինչ հիմարաբար է իրեն պահել։ Հատկապես պատանեկության տարիներին, երբ մեր սիրո առարկան դարձել էր տիեզերքի կենտրոնը, և հանուն նրա մենք փոխեցինք մեր ճաշակն ու նախասիրությունները՝ կորցնելով մեր անհատականությունը։

Բայց ահա, թե որն է խնդիրը. նույնիսկ մեծահասակ տարիքում մենք պաշտպանված չենք հարաբերություններում ինքներս մեզ կորցնելուց: Երբեմն, ինչպես ասում են, «չես կարող ծառերի հետևում տեսնել անտառը», և այդ պատճառով զուգընկերոջ հետ հնարավորինս հաճախ լինելու ցանկությունը մեզ բաժանում է ընկերներից, հոբբիներից և այլ զբաղմունքներից, որոնք մեզ հաճույք էին պատճառում: Զգացմունքային կախվածությունն աննկատ սղոսկում է ձեր ներսը, և ինչ-որ պահի դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչպես դա տեղի ունեցավ:

Հասկանալու համար, թե արդյոք «թակարդը» չե՞ն ընկել ձեր զգացմունքները, ինքներդ ձեզ տվեք ստորև ներկայացված հինգ հարցը:

1) Ո՞վ է որոշումներ կայացնում ձեր հարաբերություններում։

600x400

Զգացմունքային կախվածություն ունեցող հարաբերություններում մենք ձգտում ենք մեր զուգընկերոջը հնարավորինս շատ հարմարավետություն հաղորդել, նույնիսկ փոքր բաներում, օրինակ՝ ֆիլմ ընտրելը կամ ճաշին ինչ ուտելը: Լավ է, եթե իսկապես ձեզ չի հետաքրքրում, թե աշխատանքից հետո ինչ ժանրի ֆիլմ կդիտեք, բայց եթե բոլոր որոշումները կայացնում է բացառապես ձեր տղամարդը, ապա պետք է մտածեք դրա մասին։ Ի վերջո, դուք նույնպես պետք է ունենաք ձեր նախասիրություններն ու ցանկությունները։

2) Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել ձեր ընկերներին:

Հարաբերությունների սկզբում բնական է ավելի շատ ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ, բայց եթե սկսում եք մոռանալ ձեր ընկերների մասին կամ նրանց տեսնել ավելի հազվադեպ, քան նախկինում, պետք է զգուշանալ: Ինքներդ ձեզ ևս մեկ հարց տվեք. դուք ավելի հաճախ եք հանդիպում ձեր զուգընկերոջ, թե՞ ձեր ընկերների հետ:

Հիշեք, ընկերներն այն մարդիկ են, ովքեր կաջակցեն ձեզ, երբ ձեր շուրջն ամեն ինչ փլվի, և նրանք չպետք է հետին պլան մնան ձեր հարաբերությունների հաշվին։

3) Ի՞նչ եք անում, երբ ձեր զուգընկերը կողքին չէ:

Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ. ի՞նչ է տեղի ունենում, երբ ձեր զուգընկերը զբաղված է և չի կարող ձեզ հետ լինել: Դուք վայելու՞մ եք ձեր միայնակ ժամանակը՝ խորասուզվելով ձեր սիրած բաների մեջ, թե՞ պարզապես սպասում եք, որ նա վերադառնա: Արդյոք ձեր կյանքը կա՞նգ է առնում, քանի դեռ դարձյալ միասին չեք:

Այս հարցը կարող է շատ բան բացահայտել ձեր հարաբերությունների և այն մասին, թե որքանով եք արդեն կախված այդ մարդուց: Փորձեք անկեղծ պատասխանել՝ հասկանալու համար, թե որքան ուժեղ է դարձել ձեր կապվածությունը։

4) Արդյոք ձեր զուգընկերը նույնքան ներդրվա՞ծ է հարաբերություններում, որքան դուք:

Որքա՞ն հաճախ եք ստիպված լինում փոխզիջումների գնալ, որպեսզի ինչ-որ լավ բան անեք ձեր հարաբերությունների համար: Մի անհանգստացեք, սա չի խոսում էմոցիոնալ կախվածության մասին: Ցանկացած զույգի պարագայում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է փոխզիջումների գնալ, որպեսզի հարաբերությունները զարգանան։ Բայց կարևոր հանգամանք՝ արդյոք դուք միևնու՞յն կերպ եք մոտենում այս հարցին: Ձեր զուգընկերը հարաբերությունները նույնքան առաջնահե՞րթ է դիտում, որքան դուք: Արդյոք նա նույնքան սեր, ջանք և ժամանակ դնո՞ւմ է հարաբերությունների մեջ:

5) Արդյոք ձեր ինքնագնահատականը և գնահատված լինելու զգացումն ամբողջությամբ կախվա՞ծ են ձեր զուգընկերոջից:

Հրաշալի է, երբ հաճոյախոսություններ ենք ստանում, երբ մեզ ասում են, որ լավն ենք։ Բայց ի՞նչ եք ձեզ զգում, երբ երկար ժամանակ չեք լսում այդ խոսքերը։ Սկսո՞ւմ եք արդյոք սիրո հաստատում փնտրել ձեր զուգընկերոջ կողմից:

Եթե անընդհատ ուզում եք հարցնել. «Իսկապե՞ս սիրում ես ինձ», «Ես քեզ ընդհանրապես դո՞ւր եմ գալիս» կամ «Իմ ներկայությամբ քեզ չե՞մ նյարդայնացնում», արժե մտածել, թե ինչու է ձեզ այդքան անհրաժեշտ այս հաստատումը: Եթե ձեր զուգընկերը ձեզ թույլ չի տալիս զգալ, որ բավականաչափ լավն եք, գուցե ժամանա՞կն է խոսել դրա մասին:

Որքանո՞վ է վտանգավոր ինքդ քեզ կորցնելը

600x400

Թե որքան վտանգավոր կարող է դառնալ հուզական կախվածությունը, հաճախ կախված է ձեր զուգընկերոջից: Եթե նա նարցիսիզմի նշաններ ունի, սա կարող է շատ լուրջ համադրությունների հանգեցնել։

Նարցիսիստական հատկանիշներով մարդիկ հաճախ շահարկում են ուրիշներին՝ իրենց ուզածին հասնելու համար: Այս դեպքում դա ձեր էմոցիոնալ ենթարկածությունն է։ Ավելին, ժամանակի ընթացքում դուք կարող եք ավելի ու ավելի մեծ կախվածություն ունենալ մարդուց, իսկ դա, իր հերթին, կարող է հանգեցնել բռնության, այդ թվում՝ ֆիզիկական։

Ինչպես դուրս գալ զգացմունքային կախվածությունից

Եթե գիտակցում եք, որ գնալով ավելի եք հեռանում ձեզանից և ձեր կարիքներից, ժամանակն է քայլեր ձեռնարկել: Այս երեք քայլերը կօգնեն ձեզ ազատվել հուզական կախվածությունից և վերագտնել ինքներդ ձեզ:

1) Իրականացրեք ձեր ցանկություններն ու երազանքները

Դուք բավականաչափ ժամանակ եք ծախսել ձեր զուգընկերոջ կարիքները բավարարելու համար. այժմ ձեր ժամանակն է:

Դադար վերցրեք ձեր հարաբերություններում՝ հասկանալու համար, թե իրականում ինչ եք ուզում կյանքից, ինչ երազանքների եք ցանկանում հասնել և ինչն է բնորոշ ձեր անհատականությունը: Գրառեք ձեր մտքերը, դա յուրահատուկ ծես դարձրեք: Այսպես դուք անպայման կգտնեք ինքներդ ձեզ և կիմանաք, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք ապագայում։

2) Վերանայեք ձեր համոզմունքներն ու աշխարհայացքը

Համոզմունքները խորապես արմատացած են մեր մեջ և որոշում են, թե ինչպես ենք մենք գնահատում իրավիճակները և ընկալում ինքներս մեզ: Զգացմունքային կախվածության մեջ մենք արագորեն յուրացնում ենք այն գաղափարը, որ առանց դիմացինի մենք անարժեք ենք: Երևի մանուկ հասակում ժառանգել ենք այս վերաբերմունքը ծնողներից և այժմ այն կիրառում ենք մեր կյանքում։

Ժամանակն է ինչ-որ կերպ վերագործարկվելու և առողջ համոզմունքների վրա հիմնված ձեր աշխարհայացքի բարելավման վրա աշխատելու: Սա կօգնի ձեզ երկարաժամկետ հեռանկարում ազատ զգալ:

1) Վերականգնեք ձեր սոցիալական միջավայրը

Կապվեք ձեր ընկերների և մտերիմների հետ ու պատմեք ձեր իրավիճակի մասին: Շատ դեպքերում նրանք ըմբռնումով են մոտենում, և ձեր հարաբերությունները նրանց հետ նորից կբարելավվեն: Այս բարեկամական հարաբերությունները վերականգնելու համար կարող է որոշ ժամանակ պահանջվել, բայց դա արժե անել: Եթե այլևս ընկերներ չունեք, որոնց կարող եք դիմել, երբեք ուշ չէ նոր ծանոթություններ ձեռք բերելու համար: Սա միակ միջոցն է ապահովելու, որ ձեր սոցիալական կյանքը միայն ձեր զուգընկերոջ շուրջը չպտտվի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3939 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-01-2026 13:30
«Օսկար» մրցանակաբաշխության 98-րդ արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին, Լոս Անջելեսում։ Իսկ հունվարի 22-ին հայտարարվեց, թե ովքեր են պայքարելու ոսկե արձանիկների համար։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուներն են՝ Ջեսի Բաքլին («Համնեթ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքների մեղեդին»), Ռենատե Ռեյնսվեն («Զգացմունքային արժեք») և Էմմա Սթոունը («Բուգոնիա»)։
23-01-2026 12:59
Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ: Այդ կախվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր:
23-01-2026 07:26
Աշխարհի թիվ 1 ռակետ Արինա Սաբալենկան դարձել է Gucci նորաձևության տան դեմքը: Բրենդը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում և թողարկել է իր առաջին գովազդային արշավը, որին մասնակցել է մարզուհին: 27-ամյա թենիսիստուհին կրել է Դեմնա Գվասալիայի Gucci-ի համար նախատեսված դեբյուտային հավաքածուի Primadonna խալաթը, որը նվիրված է Ալլա Պուգաչովային:
23-01-2026 04:13
Փերիս Հիլթոնը մեկնել է Վաշինգտոն՝ խոսելու արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված դիփֆեյքերի աճող սպառնալիքի դեմ, և նրա քայլը հատկապես խորհրդանշական է, քանի որ ավելի քան 20 տարի առաջ նրա անձնական ինտիմ տեսանյութը անօրինական կերպով հրապարակվել է համացանցում։ 44-ամյա Հիլթոնը աջակցել է DEFIANCE ակտին, որը դիփֆեյքերի զոհերին իրավունք կտա դատի տալ նրանց, որոնք ստեղծում և տարածում են ինտիմ լուսանկարներ առանց համաձայնության։
23-01-2026 00:50
Անաստասիա Ռեշետովան, որը 2026 թվականի հունվարի 23-ին նշում է իր 30-ամյակը, առաջին անգամ  ամուսնանում է։ Նա լուրը հայտնել է իր Instagram-ում։ Նշանադրությունը տեղի է ունեցել Մալդիվներում։ Մոդելը լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է ավազի վրա՝ սպիտակ զգեստով և շքեղ ծաղկեփնջով։ Նրա մատնեմատին փայլում է հսկայական քարով մատանի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.01.2026
Դիտվել է 1606 անգամ
22.01.2026
Դիտվել է 343 անգամ
20.01.2026
Դիտվել է 328 անգամ
21.01.2026
Դիտվել է 263 անգամ
23.01.2026
Դիտվել է 217 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster