Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․
09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար: Չնայած սա վնասակար է ձեր կազմվածքի համար, սակայն Ամանորից առաջ կարելի է։ Միևնույն է, տոներից հետո ստիպված եք լինելու դիետա պահել։
Խոյ
Աստղերը Խոյի նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հատկապես ուշադիր լինել։ Գործողություն ձեռնարկելուց առաջ յուրաքանչյուր քայլ զգույշ և մանրամասն պլանավորեք: Շաբաթվա առաջին կեսին աշխատանքային հարցերը լուծելու համար անհրաժեշտ կլինեն ձեր ողջ փորձը, գիտելիքներն ու իմաստությունը։ Երեքշաբթի ստեղծագործորեն մոտեցեք բարդ խնդրին։ Չորեքշաբթի կարիերայի աճի հնարավորություն կբացվի՝ բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը։ Ուրբաթ պայմանավորվեք բժշկի հետ հանդիպում, ում այցը երկար ժամանակ հետաձգում էիք։ Հիանալի կլինի, եթե կարողանաք հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում։
Ցուլ
Հավանականություն կա, որ նախատոնական եռուզեռը կգրավի Ցուլերի ողջ ուշադրությունը։ Գերակշռող հետաքրքրությունը կուղղվի նվերների ընտրությանը, ճաշացանկի և երեկոյի տարբերակների մասին մտածելը: Բայց զգույշ եղեք՝ երկուշաբթի օրվանից մասնագիտական ոլորտում հնարավոր են անսպասելի շրջադարձեր։ Շաբաթվա կեսին ստիպված կլինեք խճճվել ընտանեկան, աշխատանքային և անձնական հետաքրքրությունների միջև։ Հինգշաբթի մի կողմ թողեք ամբիցիաները և ավելի շատ զգայունություն ցուցաբերեք ձեզ հետ շփվողների նկատմամբ։ Հանգստյան օրերին հնարավորություն գտեք առանձնանալու և ինչ-որ հանգստացնող բան անելու՝ մեդիտացիա, շնչառական վարժություններ, զբոսանքներ այգում կամ գրքերի ընթերցանություն:
Երկվորյակ
Երկվորյակներն այս շաբաթ կարող են անհարմար զգալ՝ կապված տարեվերջին կուտակված գործերի հետ։ Այս և հաջորդ շաբաթվա համար ստիպված կլինեք մոռանալ զվարճությունների և ժամադրության մասին։ Մի սպառեք ձեզ ամբողջությամբ, այլ ուշադիր ծախսեք ձեր կենսունակությունը: Երեքշաբթի խելամիտ եղեք, հակառակ դեպքում կարող եք գերագնահատել ձեր հնարավորությունները և խոստանալ մի բան, որը չեք կարող կատարել։ Շաբաթվա երկրորդ կեսին անխոհեմաբար մեծահոգի մի եղեք, պարտքով փող մի տվեք նույնիսկ ձեր ամենամոտ մարդկանց։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս չխնայել երեխաների նվերների վրա։ Շաբաթվա ընթացքում ավելի շատ խոսեք նրանց հետ, այժմ ձեզ անհրաժեշտ է նրանց մաքուր էներգիան՝ վերալիցքավորվելու համար:
Խեցգետին
Խեցգետին նշանի ներկայացուցիչների համար շաբաթը բավականին բարենպաստ կլինի։ Սա լավատեսության և ոգեշնչման ալիք կառաջացնի: Բախտը ինչ-որ տեղ մոտ է, օգնեք նրան հասնել ձեզ՝ ստեղծեք իրավիճակներ, որոնցում շատ դրական հաղորդակցություն կլինի: Ավարտե՛ք սկսած գործերը, ամեն ինչ մի թողեք մինչև տարվա վերջ։ Եթե հնարավորություն է ստեղծվում մասնակցելու սպորտային միջոցառման կամ կարաոկեի մրցումների, մի մերժեք։ Շաբաթվա երկրորդ կեսին նոր գիտելիքներ ձեռք բերեք ձեզ հետաքրքրող ոլորտում։ Ուրբաթ օրը լիցքավորված է սիրով, իսկ հանգստյան օրերը կարող են տհաճ անակնկալ մատուցել, որը կխաթարի ռոմանտիկան։ Զգույշ եղեք վարելիս և մոտ ապագայում մոռացեք էքստրեմալ սպորտի մասին։
Առյուծ
Առյուծների համար հեշտ շաբաթ չի լինելու: Դուք պետք է այնպիսի զբաղմունքներ ընտրեք, որոնք ձեզ էմոցիոնալ լիցքավորում կհաղորդեն, այլապես մինչև հանգստյան օրերը սպառված կզգաք: Շրջապատեք ձեզ սիրած գործերով և մարդկանցով, ում սիրում եք: Անպայման մի քանի այց կատարեք սրճարաններ և այգիներ: Շաբաթվա առաջին կեսին աստղերը խորհուրդ են տալիս ավարտին հասցնել այն գործերը, որոնք հետաձգվել են «հետագայի»։ Չորեքշաբթի զգույշ եղեք մրսածությունից և խուսափեք սառը ըմպելիքներից։ Ուրբաթ զբաղվեք ֆինանսական հարցերով և կարգի բերեք ձեր փաստաթղթերը։ Կիրակի օրը հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, ովքեր ձեզնից շատ են տարբերվում իրենց դաստիարակությամբ կամ ապրելակերպով, բայց հենց այս մարդիկ են ազդելու ձեր ապագայի վրա։
Կույս
Այս շաբաթ Կույսերին հիմնական խորհուրդներն են՝ մի վախեցեք սկսել նորից և մի նախատեք ինքներդ ձեզ սխալների ու բացթողումների համար: Սովորեք նույն փոցխի վրա երկու անգամ չկանգնել։ Եղեք հնարավորինս ակտիվ և մի խուսափեք պատասխանատվությունից։ Չորեքշաբթի կարող են խնդիրներ ծագել, մի տրվեք դրանց ու հնարավորություն կունենաք բարելավելու ձեր կյանքի որակը։ Փոքր աշխատանքային այցերն ու գործուղումները կարող են լավ արդյունքների բերել։ Հինգշաբթի փորձեք թիմում աջակցություն հավաքել, որպեսզի միայնակ չքաշեք բեռը: Հանգստյան օրերին մտածեք այն մասին, թե ինչից պետք է հրաժարվեք, որպեսզի ձեզ կրկին երջանիկ զգաք: Միայն թե՝ ճիշտ գնահատեք ձեր ուժը, այժմ գործում է «քիչ՝ նշանակում է ավելի շատ» կանոնը։
Կշեռք
Կշեռքի նշանի ներկայացուցիչների համար այս շաբաթվա իրադարձությունները կարող են մելամաղձության նոպա առաջացնել։ Պատուհանից դուրս եղանակը կհարուցի դեպրեսիա կամ անհաջողություններ, և անսպասելիորեն կվերադառնան անցյալի հիասթափությունները. ամեն դեպքում, այժմ կարևոր է ցանկացած միջոցով բարձրացնել ձեր տրամադրությունը: Եթե դա հաջողվի, ապա ձեր գործունեությունից հաջողությունը կգա արդեն շաբաթվա առաջին կեսին։ Փորձեք բարելավել ձեր հմտությունները կամ սովորել նոր մասնագիտական տեխնիկա: Հինգշաբթի մի հուզվեք։ Խելամտորեն գնահատեք տեղի ունեցողը և հենվեք միայն փաստերի վրա։ Հանգստյան օրերը ձեզ բազմաթիվ հնարավորություններ կտան ցուցադրելու ձեր տաղանդներն ու առաջնորդական հմտությունները:
Կարիճ
Աստղերը Կարիճին խորհուրդ են տալիս այս շաբաթ հաշվել տարվա արդյունքները: Այս շրջանում նոր բաներ մի սկսեք, ավարտեք այն նախագծերը, որոնք ժամանակավորապես կանգ էին առել: Չորեքշաբթի լուրջ սխալի կամ փողի կորստի հավանականությունը մեծ է, զգոն եղեք դրանից խուսափելու համար։ Հինգշաբթի ուշադիր մտածեք, թե հատկապես որ ոլորտներում եք հաջողակ և ուր եք ուզում տեղափոխվել: Ուրբաթ կարող է կոնֆլիկտ լինել մրցակիցների հետ, հանգստություն պահպանեք։ Հանգստյան օրերին մեծ ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, լիցքավորեք նրանց անմիջականությամբ։ Ժամանակ տրամադրեք սիրելիների և ընկերների հետ շփվելու համար: Բայց մի չարաշահեք քաղցրավենիքը, դա վատ է ձեր կազմվածքի համար, իսկ առջևում դեռ Նոր տարին է:
Աղեղնավոր
Շաբաթվա առաջին կեսին Աղեղնավորները կարող են ուժի կորուստ զգալ։ Ուստի ձեր վրա վերցրեք միայն ամենաանհրաժեշտ գործերը, ժամանակ տրամադրեք և արեք դրանք մտածված։ Երկուշաբթի օրվա համար ոչինչ մի՛ պլանավորեք, ամենայն հավանականությամբ, ձեզ կծանրաբեռնեն հրատապ գործերով կամ օգնության խնդրանքներով: Չորեքշաբթի աշխատեք զսպել ձեր էմոցիաները և քիչ ուշադրություն դարձրեք ուրիշների կարծիքներին։ Ուրբաթ օրը ինքներդ կարգելակեք ձեր գործերը, բայց փոխարոնը բուռն կծաղկի անձնական կյանքը։ Կենդանակերպի այս նշանի միայնակ ներկայացուցիչների համար հանգստյան օրերը հագեցած կլինեն ընտանեկան հարցերով կամ ժամադրություններով։
Այծեղջյուր
Այծեղջյուրների հաջողության գրավականը խոստումները կատարելն ու սահմանված կանոններին ու հրահանգներին հետևելն է։ Այս շաբաթ մի փնտրեք հեշտ ուղիներ և պարզ լուծումներ: Բոլոր դեպքերում գործեք միայն որոշակիորեն, օգտագործեք նախկինում ապացուցված մեթոդները: Երեքշաբթի օրը հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ՝ մեծ է լյարդի և նյարդային համակարգի ծանրաբեռնվածության հավանականությունը։ Հինգշաբթի զգույշ եղեք ողնաշարի և կտրուկ շարժումների հետ։ Ուրբաթ օրը բարենպաստ է բանակցությունների համար, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք։ Հանգստյան օրերին ամրապնդեք ձեր հարաբերությունները. արտահայտեք ձեր ամենախոր զգացմունքները և կազմակերպեք հաճելի անակնկալներ՝ սիրելիի հետ էլ ավելի մտերմանալու համար:
Ջրհոս
Շաբաթվա սկզբին Ջրհոսները պետք է հատկապես զգույշ լինեն, որպեսզի չկորցնեն իրենց հեղինակությունը թիմում կամ չնահանջեն առաջատարի դիրքերից: Երեքշաբթի ձեր ուսերին կախվի այն խնդիրների ծանրությունը, որոնք վերցրել եք ձեր վրա։ Հաշտվեք և հետևություններ արեք ապագայի համար: Չորեքշաբթի դուք կարող եք ցանկանալ վեճ հրահրել. գուցե ձեր համբերությունը կսպառվի, կամ կմտածեք, որ ձեր կարծիքը մղվում է մութ ու փոշոտ անկյուն: Մարդիկ անպայման կհակառակվեն ձեզ, ուստի ցույց տվեք ձեր ողջ դիվանագիտությունը՝ հակամարտությունից խուսափելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին աստղերը խորհուրդ են տալիս փոխել ձեր սովորությունները՝ լինի դա սնունդ, թե սովորական քայլելու կամ պլանավորման ուղիներ։
Ձկներ
Այս շաբաթ Ձկներ նշանի ներկայացուցիչները կարող են անսպասելիորեն հայտնվել իրադարձությունների հորձանուտում։ Ակտիվ նամակագրություն կունենաք, կշփվեք, բիզնես կհիմնեք ու օգտակար կապեր կստեղծեք։ Կարճ ճամփորդությունների հնարավորություն կա։ Երկուշաբթի օրվանից սկսեք ակտիվորեն իրականացնել ձեր պլանները. հիմա դրա համար շատ բարենպաստ ժամանակ է: Շաբաթվա ամենադժվար օրերը չորեքշաբթին ու հինգշաբթին են, այդ շրջանում ձեզ ուժեղ էմոցիոնալ տատանումներ են սպասում։ Մի՛ զբաղվեք ինքնախարազանմանբ, ձեզ շեղեք զգեստապահարանը մաքրելով կամ դասավորելով: Ուրբաթ օրը կարող է կարեւոր խոսակցություն տեղի ունենալ։ Նախապես պատրաստվեք դրան և մի կարծեք, որ ձեր կարծիքը միակ ճիշտն է: Լսեք ձեր զրուցակցին ու փորձեք հասկանալ, թե որն է նրա իրական շահը։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 1201 անգամ
Читать на русском
|