Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024

Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Խոյ

Այս շաբաթ Խոյ նշանի ներկայացուցիչները կկարողանան հաջողությամբ առաջնահերթություններ սահմանել իրենց գործերում՝ հաշվի չառնելով ղեկավարությունը։ Երկուշաբթի օրը ձեզ կայցելեն կրեատիվ գաղափարներ. եթե ժամանակ չունեք դրանք անմիջապես իրականացնելու համար, անպայման գրի առեք: Երեքշաբթի աշխատեք թույլ չտալ, որ ձեր կոշտությունը վիրավորի սիրելիներին։ Հինգշաբթի օրը ապավինեք միայն սեփական ուժերին, գործընկերներից ոչ մեկին մի ներգրավեք ձեր աշխատանքին, որպեսզի հետո չկիսեք փառքն ու հաջողությունը։ Մի վախեցեք ուրբաթ օրը հրաժարվել նպատակներից ու նախագծերից, որոնք արդեն փակուղի են մտել։ Շաբաթ օրն ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին, քննարկեք բոլոր մանրամասները՝ ով՝ ինչպես է ցանկանում նշել տոնը։ Պարզապես մի պարտադրեք ձեր կարծիքը, այլապես կոնֆլիկտներն անխուսափելի են։

Ցուլ

Աստղերը Ցուլերին զգուշացնում են, որ այս շաբաթ նրանց անձնական կյանքում կարող են որոշակի վայրիվերումներ լինել: Եղեք հանգիստ և նրբանկատ։ Ավելի լավ է դիմակայությունը հետաձգել ավելի ուշ շրջանի, իսկ հիմա կենտրոնանալ աշխատանքի վրա, հատկապես, որ այնտեղ չեք ձանձրանա: Շաբաթվա սկզբին հոգ տարեք ձեր և ձեր երեխաների առողջության մասին։ Չորեքշաբթի պատրաստ եղեք գործելու եռանդուն և լիակատար նվիրումով։ Շաբաթվա երկրորդ կեսին ոչ մի նոր բան մի սկսեք։ Ուրբաթ օրը ոչ մեկին մի պատմեք ձեր գաղափարների մասին: Շաբաթ օրը ժամանակ հատկացրեք հանգստանալու համար, եթե հնարավոր է, հեռու աղմկոտ շրջապատից: Կիրակին բարենպաստ օր է մեծ գնումների համար։

Երկվորյակ

Երկվորյակների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այս շաբաթ բոլոր խնդիրները պահանջում են անհապաղ լուծում: Բայց դուք հաստատ չեք կարողանա գրկել անսահմանությունը: Ուստի ճիշտ հետեւություններ արեք ու հետագայում այդքան չավարտված գործեր մի կուտակեք։ Երեքշաբթի օրը ձեր ղեկավարները կամ գործընկերները կարող են շահավետ առաջարկ անել, բայց նախքան համաձայնելն ուշադիր ծանր ու թեթև արեք ամեն ինչ: Չորեքշաբթի բոլոր խոսակցություններն ուղղեք ճիշտ ուղղությամբ և գործընկերներին հստակ հանձնարարեք աշխատանքային առաջադրանքները։ Հինգշաբթին ամենահարմար օրն է, պարզապես վայելեք, թե ինչպես է ամեն ինչ ինքնըստինքյան իրականանում: Շաբաթվա վերջում ձեր սիրելիները հանկարծ կցանկանան հոգ տանել ձեր մասին, և նույնիսկ, եթե դա չափազանց հավակնոտ է, մի՛ վանեք նրանց։

Խեցգետին

Այս շաբաթ դուք մեծ պահանջարկ կունենաք՝ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Դուք հաստատ չեք ձանձրանա, բայց պետք է բավականաչափ էներգիա ունենաք ամեն ինչի համար։ Երեքշաբթի որոշակի լարվածության պահեր կլինեն, հնարավոր են կոնֆլիկտներ։ Պետք է սովորեք ավելի լավ կառավարել ձեր զգացմունքները: Շաբաթվա կեսն ամենառոմանտիկ շրջանն է։ Ամուսնացած զույգերը միասին հիանալի երեկո կանցկացնեն, իսկ միայնակ Խեցգետինները երազած ժամադրություն կունենան։ Այս շրջանի ձեր կարգախոսն է՝ միասին ծիծաղել և միասին տոնել: Ուրբաթ օրը աշխատեք հնարավորինս փակել ձեր պարտքերը։ Հանգստյան օրերն անցկացրեք երեխաների շրջապատում և ցանկալի է՝ բնության գրկում։

Առյուծ

Առյուծներն այս շաբաթ առավելագույնս կենտրոնացած կլինեն ամեն ինչում։ Կարգապահությունն ու հստակ կազմակերպվածությունն այժմ կդառնան ձեր հաղթաթուղթը։ Ամեն ինչի հանդեպ ստեղծագործ մոտեցումը կօգնի ձեզ դուրս գալ դժվարին իրավիճակներից։ Երեքշաբթի կարող եք ձեզ թույլ տալ ռիսկի դիմել և սկսել նոր նախագիծ։ Չորեքշաբթին բարենպաստ օր է հարցազրույցների և շահավետ թափուր աշխատատեղեր փնտրելու համար։ Շաբաթվա վերջում, չնայած ձեր լավագույն ջանքերին, ձեր ֆինանսները կարող են արագ սպառվել։ Որպեսզի դա տեղի չունենա, սկսեք նախօրոք հետևել ձեր ծախսերին: Հանգստյան օրերը լավագույն ժամանակն են ընկերների կամ հարազատների հետ հաշտվելու համար, որոնց հետ երկար ժամանակ չէիք շփվում։ Մտածեք, միգուցե արժե՞ մոռանալ հին դժգոհությունները:

Կույս

Աստղերն ասում են, որ Կույսերի տրամադրությունը շաբաթվա առաջին կեսին կարող է անկայուն լինել։ Զգացմունքային տատանումների պատճառը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի ձեր անձնական կյանքում առկա խնդիրների հետ: Բայց աշխատանքում ամեն ինչ կստացվի, եթե փորձեք ավարտել բոլոր «թթված» նախագծերը և ներկայացնել բոլոր հաշվետվությունները: Չորեքշաբթի անտեսեք խորհուրդները և ապավինեք միայն ինքներդ ձեզ ու ձեր սեփական փորձին։ Հինգշաբթի ավելի շատ ժամանակ տրամադրեք տոնին պատրաստվելու համար՝ գնեք առաջին անհրաժեշտության ապրանքները: Շաբաթվա վերջը բարենպաստ է ճամփորդությունների, գործարքներ կնքելու համար։ Հանգստյան օրերին, որքան էլ դժվար լինի, խուսափեք մտածել, որ շուրջբոլորը դավադրություն են կազմակերպում ձեր դեմ։ Խաղացեք կամ զբոսնեք ձեր ընտանիքի կրտսեր անդամների հետ առնվազն մի քանի ժամ և լիցքավորվեք նրանց դրականությամբ:

Կշեռք

Շաբաթվա առաջին կեսին Կշեռքները պետք է ամեն բոլոր գործորը հասցնեն նվազագույնի։ Բայց ձեռքերն ամբողջությամբ մի ծալեք: Երեքշաբթի օրը կենտրոնացեք և արագ գործեք՝ պետք է ավարտին հասցնել այն ամենը, ինչ կուտակվել է։ Առաջնահերթությունը տվեք կարևորագույն նախագծերին։ Չորեքշաբթի շատ մի շփվեք կամ մի պարծենաք, այլապես կոնֆլիկտից խուսափել հնարավոր չի լինի։ Ուրբաթ օրը ժամանակ գտեք մաքրության համար, բայց ձեզ մի ծանրաբեռնեք: Շաբաթ օրը հատկապես զգույշ եղեք ճանապարհներին և սուր առարկաների նկատմամբ։ Կիրակի կենտրոնացեք ընտանիքի ավագ անդամների հետ հարաբերությունների վրա: Եթե ինչ-որ վեճեր ծագեն, դրանք պետք է լուծեք որքան հնարավոր է շուտ:

Կարիճ

Աստղերը կանխատեսում են, որ Կարիճներին շատ դրական փոփոխություններ են սպասվում։ Այս շաբաթ կսկսեք ստանալ ձեր անցյալի արժանիքների արդյունքները: Սա դրականորեն կանդրադառնա ձեր տրամադրության և հարազատների հետ հարաբերությունների վրա. նրանք վերջապես կհավատան ձեզ: Չորեքշաբթի հնարավոր է պարգևատրում։ Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանքն ու առօրյա գործերն ավելի հաճելի կդառնան։ Ուրբաթ օրը զանգահարեք նրանց, ով ձեզ համար թանկ է և ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին։ Միասին խաղեր խաղալն առաջին հերթին ձեզ օգուտ կբերի։ Հանգստյան օրերին բարենպաստ է ձեր առողջության մասին հոգալը՝ բժիշկների այցելելը կամ նախամանորյա դիետա պահելը։

Աղեղնավոր

Շաբաթը հաջող կլինի Աղեղնավորների համար, հատկապես՝ առաջին կեսը։ Երկուշաբթի օրը հարմար է պայմանագրեր կնքելու և նոր նախագծեր իրականացնելու համար։ Նաև ժամանակ հատկացրեք տեղի ունեցողը վերլուծելու և պլանավորելու համար: Երեքշաբթի օրը կարող եք նյարդայնանալ և դիտավորյալ սադրանքների ենթարկվել։ Եղեք զուսպ։ Չորեքշաբթի ռոմանտիկան չափից դուրս շատ կլինի, հինգշաբթի կլինի մի փոքր ավելի սթափ, բայց ոչ պակաս գեղեցիկ: Ուրբաթ օրը խանդի տեսարան մի սարքեք, աշխատեք հանգստություն պահպանել և չծաղրել ձեր սիրելիին։ Իսկ շաբաթավերջին, զգացմունքների մեջ թաթախվելու փոխարեն, ավելի լավ է, որ երկուսդ միասին մանրամասն պլանավորեք ձեր ապագան։

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրների էներգետիկ ներուժը շատ բարձր է։ Ճիշտ պլանավորումը ձեր հաջողության գրավականն է: Երեքշաբթի օգնեք ձեր մտերիմներից մեկին։ Չորեքշաբթի վերահսկեք ձեր զգացմունքները։ Միևնույն բանը նորից ու նորից կրկնելու համբերություն ունեցեք: Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ կարող է սկսել թուլանալ։ Սկսեք ամեն ինչ շտկել մանրուքներով։ Շաբաթ օրը սիրելիի հետ անկեղծ զրույցը կարող է մեծապես ոգեշնչել ձեզ փոխել մասնագիտական գործունեությունը։ Շատ երկար մի՛ հետաձգեք ձեր գաղափարների իրագործումը։ Կիրակի հոգ տարեք մրսածության կանխարգելման և ջրային ռեժիմի պահպանման մասին:

Ջրհոս

Արդեն շաբաթվա սկզբին Ջրհոսներին կարող են թանկարժեք նվեր կամ զգալի պարգև տալ։ Մյուս հարցերում նույնպես բախտներդ կբերի։ Երկուշաբթի համաձայնության կգաք ինչ-որ երկար ժամանակ ձգձգված հարցի շուրջ։ Չորեքշաբթի օրը մի մերժեք օգնության կամ բարեկամական աջակցության խնդրանքը, հետագայում բարի գործերը կվերադառնան ձեզ հարյուրապատիկ: Շաբաթվա կեսը հարմար է փաստաթղթերում ու հաշվետվություններում ամեն ինչ կարգի բերելու համար։ Հնարավորության դեպքում մարեք պարտքերը, վճարեք հարկերն ու տուգանքները։ Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեր առողջության և տոնին նախապատրաստվելու վրա։ Այժմ ալյուրի վրա մի ծանրաբեռնեք և հնարավորինս զգույշ վարեք:

Ձկներ

Շաբաթվա առաջին կեսին Ձկների նշանի ներկայացուցիչները հուսահատ կցանկանան միայնակ մնալ։ Բայց դան դժվար թե հնարավոր լինի հասնել: Բոլորը ձեր օգնության, ձեր խորհրդի և ձեր էներգիայի կարիքը կունենան։ Երեքշաբթի խուսափեք կոնֆլիկտներից։ Հինգշաբթի մի վստահեք ստացված տեղեկատվությանը և մի կնքեք պայմանագրեր, նույնիսկ, եթե ամեն ինչ թափանցիկ է։ Այս օրը չափազանց անբարենպաստ է կարևոր որոշումներ կայացնելու համար։ Հանգստյան օրերը կատարյալ են ձեր հաջորդ քայլերը պլանավորելու համար: Հետևեք մանրուքներին՝ աչքաթող չանելով մեծ պատկերը: Վստահեք ձեր ներքին ձայնին և հաջողության կհասնեք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1017 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024
Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1017 անգամ
17.12.2024
Դիտվել է 714 անգամ
18.12.2024
Դիտվել է 647 անգամ
18.12.2024
Դիտվել է 576 անգամ
19.12.2024
Դիտվել է 359 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster