Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024

Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք  կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։ Երկնային մարմինների ազդեցությունը խոստանում է լինել ներքին փոփոխությունների կարևոր կատալիզատոր: Այն նաև կնպաստի անձնական վերափոխմանը, շփումներին և հարցերի գործնական լուծումներին:


Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց համբերությամբ, բայց սա հենց այն է, ինչը նրանց կարող է պակասել առաջիկա օրերին։ Շատ մի հուզվեք, մի համառեք և սովորեք լսել ուրիշներին, այս դեպքում կկարողանաք խուսափել խնդիրներից: Հիմա լավագույն ժամանակն է հոգ տանելու ձեր մասին և բարելավելու միտքն ու մարմինը: Դուք թևակոխում եք ձեր աշխատանքի շատ բարդ և միևնույն ժամանակ խոստումնալից շրջան։ Կադրային տեղափոխություններ, աշխատանքային պայմանների բազմաթիվ փոփոխություններ, վերադասի տրամադրության տատանումններ՝ այս ամենը կխլի ձեր հոգեկան հանգստությունը։

Ցուլ

Փորձեք եկամուտները կազմակերպել մի քանի աղբյուրներից, հակառակ դեպքում առաջիկա ամիսներին ստիպված կլինեք խնայել։ Անշարժ գույքի հետ գործարքներից և ծառայությունների մատուցումից հնարավոր է շահույթ: Շաբաթվա ընթացքում խնդիրներ կծագեն բոլոր կողմերից՝ և՛ տանը, և՛ աշխատավայրում։ Անձնական կյանքում կարող են լինել հակասական իրավիճակներ, տարաձայնություններ սիրելիի հետ։ Փորձեք ամեն ինչին փիլիսոփայորեն նայել և օգուտ քաղել առաջիկա փոփոխություններից։ Խուսափեք ալկոհոլ և ճարպոտ մթերքներ օգտագործելուց:

Երկվորյակ

Ամուսնացած զույգերը պետք է համատեղ հոբբի գտնեն, բայց ընդհանուր առմամբ նրանց անձնական կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Փաստաթղթեր ստորագրելիս եղեք ավելի զգույշ՝ իրավական գիտելիքների պակասը կարող է ճեղքվածք առաջացնել ձեր բյուջեում։ Խորհուրդ է տրվում մեծ ուշադրություն դարձնել գործընկերներին, քանի որ թիմում սպասվում են ինտրիգներ և այլ անառողջ խմորումներ։ Ազատման դիմում գրելու փոխարեն առաջարկեք կազմակերպության զարգացման ձեր ծրագիրը և խնդիրների կառուցողական լուծումներ։ Ձեր նախաձեռնությունը անպայման կգնահատվի:

Խեցգետին

Այս շաբաթվա գլխավոր խնդիրը կարող է լինել ֆինանսական հարցերի լուծումը։ Գործարարներին և ղեկավարներին մեծ միջոցներ կպահանջվեն իրենց բիզնեսն ընդլայնելու համար, որի վրա աշխատանքը հաջողությամբ կընթանա։ Բիզնեսի վերակազմակերպման համար կարող է պահանջվել նաև բարդ աշխատանք, և դա պետք է արվի: Զուգընկերոջ մասին ձեր իդեալական պատկերացումները կարող են սասանվել անսպասելիորեն ի հայտ եկած տհաճ փաստերի պատճառով: Բայց մի կորցրեք ձեր ինքնատիրապետումը, խնդիրն այնքան էլ վատ չէ, որքան կարծում եք։

Առյուծ

Մի հետաձգեք ձեր ծրագրերն ավելի ուշ շրջանի, սկսեք դրանք առանց հապաղելու: Որքան եռանդուն լինեք, այնքան ավելի արագ կկատարվեն ձեր երազանքները։ Հաջող կզարգանան հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ, գործուղումները հաջողված կլինեն։ Արտադրությունում կամ գրասենյակում աշխատողների համար շաբաթվա սկիզբը կտա ոչ միայն առաջխաղացում, այլև բարձր աշխատավարձ։ Սակայն գործարարները պետք է շատ աշխատեն իրենց ուզածին հասնելու համար: Շաբաթը բարենպաստ է նոր ծանոթությունների ու ռոմանտիկ հանդիպումների համար։

Կույս

Ֆինանսական հարցերում փոքր ճգնաժամից հետո բարելավվում է սպասվում։ Իհարկե, դուք չեք կարողանա դա անել առանց լուրջ ծախսերի, բայց հաստատ առանց փողի չեք մնա։ Ցանկացած բարդ իրավիճակում աշխատելիս փորձեք խորհուրդներ խնդրել ավելի փորձառու գործընկերներից։ Գործարարները բարձրաստիճան պաշտոնյաների օգնության կարիքը կունենան։ Նախաձեռնեք բացառապես նոր նախագծեր, քանի որ հներն արդեն սպառել են իրենց օգտակարությունը: Եթե դուք նոր եք սկսել ռոմանտիկ հարաբերություններ, աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել միասին՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար։

Կշեռք

Դուք հաճույք կստանաք անելով այնպիսի բաներ, որոնք նախկինում չափազանց դժվար էին թվում: Ղեկավարներին և գործարարներին խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել իրենց ենթակաների հետ. նրանցից մեկը սխալմամբ կամ միտումնավոր կարող է տարաձայնություններ առաջացնել արտադրական նպատակներին հասնելու համար: Այս նշանի շատ ներկայացուցիչներ կորոշեն բարելավել իրենց կյանքը և առաջին քայլերն անել այս ուղղությամբ։ Այստեղ պլանները տարբեր կարող են լինել. ոմանք կծրագրեն հիմնովին վերանորոգում, իսկ մյուսները՝ նոր տան, նոր բնակարանի կամ ամառանոցի մասին կհոգան:

Կարիճ

Հաջողությունը կնպաստի այն ամուսնական զույգերին, ովքեր ցանկանում են փոխել իրենց տունը կամ տեղափոխվել այլ քաղաք: Փաստաթղթերի հետ կապված խնդիրները շատ արագ կլուծվեն, օգնության կգան ազդեցիկ ընկերները։ Հիմնականը ժամանակից շուտ եզրակացություններ չանելն է, ավելի խորն ուսումնասիրեք ձեր ընտրյալին: Ամուսնացածները նախկինի նման կզբաղվեն իրենց տնային կյանքը բարելավելով և, հնարավոր է, նոր տուն կառուցելով: Այս գործը սկիզբ ու վերջ չունի, բայց աստղերն ասում են, որ վեց ամսից էլ քիչ ժամանակում շատ հարցեր հաջողությամբ կլուծվեն։

Աղեղնավոր

Սիրահարների հարաբերությունները դեռ ճոճանակի նման կլինեն։ Իսկ դա կարող է ձեզ մղել սիրային արկածներ փնտրելու: Բայց նոր սիրավեպը երկար չի տևի, այդուհանդերձ, շատ հաճելի պահեր կպարգևի։ Ձեր տունը դասավորելը և ամանորյա տոներին պատրաստվելը կօգնի հարթել հարաբերություններում լարվածությունը: Անպայման ստեղծագործական գործընթացում ներգրավեք երեխաներին: Շաբաթը հարմար է նոր տեխնիկա և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Բայց գումար մի խնայեք նման գնումների վրա։ Ի վերջո, ինչպես ասում են, ժլատը երկու անգամ է վճարում։

Այծեղջյուր

Բարձր կենսունակությունը պահպանելու համար հրաժարվեք վատ սովորություններից և վարեք առողջ ապրելակերպ, քանի որ շատ բան կախված է ձեր ֆիզիկական ակտիվությունից։ Սա նաև կապահովի կայունություն և հոգեբանական հարմարավետություն սիրելիի հետ հարաբերություններում: Եթե պատրաստվում եք միասին ապրել, ապա արժե քննարկել բոլոր մանրամասները, որպեսզի չհիասթափվեք առաջացող դժվարությունների պատճառով։ Խելամիտ խորհուրդներ փնտրեք ձեր հարազատներից, որպեսզի ամեն ինչ չխառնվի: Երեխաները ուշադրություն կպահանջեն։

Ջրհոս

Կրքերը կարող են մոլեգնել, և այստեղ արժե հիշել, որ «քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը»: Եղեք ակտիվ և արդյունավետ ձեր ջանքերում. հաջողությունը իրեն սպասեցնել չի տա: Ավելի լավ է նոր բիզնես գաղափարների իրականացումը հետաձգել հաջորդ տարվա սկզբին, իսկ հին գործերը լավ կընթանան: Այս շրջանում բախտը մեծահոգաբար ձեզ իր ուշադրության ներքո կպահի. դուք կկարողանաք անսպասելի պարգև ստանալ, բարձրանալ կարիերայի սանդուղքով և շահավետ պայմանագիր կնքել: Աշխատողները կարող է հույս դնել ընկերների աջակցության և վերադասի հետ հարաբերությունների կարգավորման վրա։

Ձկներ

Ձեր ստեղծագործական միտքը կօգնի գումար աշխատել։ Եթե փակուղում եք հայտնվել, ապա ձեր աշխատանքի համար գտեք ստեղծագործական մոտեցում: Հնարավորություն կա, որ ձեզ վերադարձնեն հին պարտքը։ Գործարարները կարող են զգալ գաղափարների նորացման կարիք, որոնք կասեցվել էին տարբեր պատճառներով: Այս ժամանակահատվածում ղեկավարները կարող են ապահով հույս դնել իրենց ենթակաների վրա, իսկ աշխատակիցները՝ հանգիստ վստահել իրենց գործընկերներին: Բարելավված հարաբերություններ այլ քաղաքների կամ երկրների գործընկերների հետ կարելի է կանխատեսել այն գործարարների համար, որոնց բիզնեսը կենտրոնացած է գործընկերության վրա:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4076 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 13-19-ը 2025 թ․

13.10.2025
Այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ավարտվում է Պլուտոնի երկարատև նահանջի շրջանը, և ամեն ինչ մի փոքր ավելի կհեշտանա։ Բայց միայն մի փոքր, քանի որ նահանջող հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը դեռևս մեզ հետ են։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 6-12-ը 2025 թ․

06.10.2025
Հոկտեմբերի 7-ի լիալուսինն այս շաբաթվա սկզբին լուրջ վնաս կհասցնի շատ նշանների սիրային կյանքին, բայց որոշների բախտը սիրո հարցում կբերի:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը 2025 թ․

29.09.2025
Այս շաբաթը հեշտ չի լինելու, բայց աստղերն առանձնահատուկ դժվար մարտահրավերներ չեն կանխատեսում։ Կկարողանանք հաղթահարել։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 22-28-ը 2025 թ․

22.09.2025
Անհանգստության և խուճապի շրջանն ավարտվում է, և ձեր անձնական կյանքում բացվում են նոր հնարավորություններ:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 15-21-ը 2025 թ․

15.09.2025
Շաբաթը կլինի երկիմաստ և հակասական, բ
Неделя будет неоднозначной и противоречивой, но заезды обещают, что больших потрясений многим знакам зодиака удастся избежать.
այց աստղերը խոստանում են, որ կենդանակերպի շատ նշաններ կկարողանան խուսափել խոշոր ցնցումներից։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 8-14-ը 2025 թ․

08.09.2025
Լուսնի խավարումից հետո շաբաթն անհանգիստ կլինի, շատերը կզգան փոփոխություններ և կերպարանափոխություններ: Մի վախեցեք, հիմա կյանքի տարբեր ոլորտներում փոփոխությունների մեծ մասը օգտակար կլինի, ոչ թե վնասակար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-10-2025 08:39
Տանձը պարունակում է մանրաթել, մագնեզիում և ֆոլաթթու: Մասնագետների խոսքով՝ ի տարբերություն խնձորի, դրանք ավելի քիչ թթվային են և զգայուն ստամոքս ունեցող երեխաների կողմից ավելի հեշտ են յուրացվում: Այնուամենայնիվ, ստամոքս-աղիքային հիվանդություններ, ճարպակալում կամ շաքարախտ ունեցողների համար սննդակարգում տանձի թույլատրելի քանակը որոշվում է անհատապես։ Ամենից հաճախ դա օրական երկու տանձից ոչ ավելի է։
17-10-2025 08:36
Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի և գրող Միրիամ Կացը որոշել է անել անհնարինը. գտնել իր բոլոր նախկիններին և պարզել, թե ինչն է սխալ… կամ ինչն է սխալ գնացել: Հինգերորդ դասարանի հանդիպումներից մինչև ստրիպտիզ ակումբում անցկացրած երեկոները, Կացը «վերջնական հարցազրույցներ» է անցկացնում բոլոր նրանց հետ, ում հետ երբևէ սիրային հարաբերություններ է ունեցել: Վերջերս նա թողարկել է «Ex Appeal» փոդքասթը:
17-10-2025 08:33
Դալասի Թեքսասի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թվացյալ բուժված երիկամների վնասվածքները կարող են մուտացիաներ առաջացնել երիկամային բջիջների միտոքոնդրիալ ԴՆԹ-ում: Այս փոփոխություններն օրգանը դարձնում են նվազ դիմացկուն ապագա սթրեսի նկատմամբ և ժամանակի ընթացքում նվազեցնում են դրա գործառույթը: 
17-10-2025 07:04
74 տարեկան հասակում մահացել է Փոլ Դանիել «Էյս» Ֆրեյլին` Kiss ռոք խմբի հիմնադիր անդամներից մեկը և գլխավոր կիթառահարը: Այս մասին հաղորդում է Variety-ն՝ հղում անելով երաժշտի ընտանիքի հայտարարությանը:
17-10-2025 03:09
63-ամյա Թոմ Քրուզը և 37-ամյա Անա դե Արմասը բաժանվել են միասին մեկ տարուց էլ քիչ ժամանակ անցկացնելուց հետո։ Այս մասին հայտնել է The Sun-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դերասանները հասկացել են, որ ավելի լավ է ընկերներ մնան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.10.2025
Դիտվել է 923 անգամ
15.10.2025
Դիտվել է 257 անգամ
14.10.2025
Դիտվել է 254 անգամ
16.10.2025
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster