Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024

Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։ Իրենք՝ տոնական նվերներ պատրաստողներն էլ ձեռքները ծալած չեն նստել․ ամեն ինչ արել են, որպեսզի նոր, գեղեցիկ, մատչելի տեսականին ժամանակին հայտնվի վաճառակետերում։

Այս առումով բացառություն չէ նաև Light Your Home–ը, որը հայտնի է որպես առաջին ու ամենամեծ հայկական ձեռագործ մոմագործական ընկերություն։ Այն ամանորյա տեսականին հարստացրել է սիրելի անձանց համար նվերներով, տան դեկորներով ու անուշահոտության տարածման միջոցներով, կոորպորատիվ տարատեսակ արտադրանքով։

Ընկերության հիմնադիր Մարթա Արսենյանի ներկայացմամբ՝ Light Your Home–ն իր գործունեությունը սկսել է հենց հեղինակային մոմերի արտադրությամբ։ Այսօր ընկերությունը շուկային առաջարկում է ավելի քան 50 տեսակի մոմեր։

Light Your Home-ը հիմնադրվել է 2018 թվականին։ Բարձր պատասխանատվության և հաճախորդի կարիքներին առաջնահերթ մոտեցման շնորհիվ ընկերությունն այսօր ունի լայն տեսականի ու արտադրանք, որն արտահանվում է 11 երկիր։

600x400

Ընդլայնելով իր գործունեությունը՝ ներկայումս ընկերությունն առաջարկում է ձեռագործ դեկորների նոր ուղղություն՝ աբստրակտ դեկորներ և պատկերներ: Այս շարքում ներառված են, անհատական դիմանկարներ՝ տարբեր երանգների ու ոճի, արձանիկներ, տարատեսակ ձեռագործ դեկորատիվ իրեր՝ տան և հանդիսությունների համար։

Աշխատանքներ են տարվում տեքստիլ արտադրանքի զարգացման ուղղությամբ, որի շրջանակներում նույնպես շեշտադրվում է ձեռագործությունը:

600x400

Մարթա Արսենյանի խոսքով՝ Light Your Home-ը կարևորում է իր արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելը, երկար տարիների ընթացքում նմուշների տեսքի պահպանությունը, սպասարկման բարձր որակը և հաճախորդի կարիքների ամբողջական բավարարումը։ Ընկերության յուրաքանչյուր պատվեր մանրամասն քննարկվում է բոլոր դետալներով, համաձայնեցվում հաճախորդի հետ, պատրաստվում փորձնական օրինակ, որը հաստատվում է վերջնական արտադրությունից առաջ։

600x400

Հաշվի առնելով, որ տեսականու մեծ մասը բացառապես հեղինակային աշխատանքներ են, Light Your Home–ը կազմակերպում է նաև սեմինարներ՝ անհատական և խմբակային տարբերակներով:

Դիտվել է 2379 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-03-2025 12:45
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»: Ըստ CNN-ի, ծառայության հեռախոսավարուհու հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է. «Եկեք՝ բռնեք մայրիկիս»: Երեխան ոստիկանների մոտ կրկին պնդել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է նրան բանտ տանել: Ոստիկաններին մի կերպ հաջողվել է համոզել երեխային, որ նա իր բողոքը չպնդի. երեխան, ի վերջո, համաձայնել է:
12-03-2025 12:01
Միշել Օբաման քննարկում է իր ամուսնությունը նոր փոդքաստում, որը նա վարում է իր եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ: Միշելի և նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից հիմնադրված Higher Ground մեդիա ընկերությունը հայտարարել է նոր փոդքասթի մասին՝ IMO With Michelle Obama and Craig Robinson, կրճատ՝ ««in my opinion» (Իմ կարծիքով):
12-03-2025 11:46
Ջեյմս Քեմերոնը սկսում է ծաղրել «Ավատարի» երկրպագուներին՝ «Ավատար. Կրակ և մոխիր» ֆիլմի երկարության և հուզական բովանդակության հետ կապված, հայտնում է People-ը: 70-ամյա ռեժիսորը նշել է, որ Ավատարի երրորդ մասը «մի փոքր ավելի երկար կլինի, քան երկրորդ ֆիլմը», որը տեւել է երեք ժամ 12 րոպե։ Ֆիլմի երկարությունից բացի, Քեմերոնը նաև ասել է, որ իր կինը՝ Սյուզի Էմիս Քեմերոնը դեկտեմբերի 22-ին առաջին անգամ տեսել է «ամբողջ ֆիլմը սկզբից մինչև վերջ» և շատ հուզվել է։ «Նա լաց էր լինում չորս ժամ», - ասել է Ջեյմսը:
12-03-2025 10:57
27-ամյա Քայլի Ջենները վստահ է, որ 29-ամյա Թիմոթի Շալամեն «հենց նա է, ով պետք է»։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ Ջենները զգում է, որ իր նոր ընկերը շատ է տարբերվում իր բոլոր նախկիններից։
12-03-2025 09:55
Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսին կասկածել են պլաստիկ վիրահատության մեջ՝ «նա այլևս չի կարող ժպտալ» գրությամբ։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։ 51-ամյա մոդելը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Balenciaga-ի ցուցադրությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.03.2025
Դիտվել է 639 անգամ
06.03.2025
Դիտվել է 634 անգամ
07.03.2025
Դիտվել է 562 անգամ
08.03.2025
Դիտվել է 376 անգամ
11.03.2025
Դիտվել է 196 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster