Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024

Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Դեպի երազանքի մարմին տանող ճանապարհին կանայք սկսում են իրենց ճաշացանկից հանել բարձր կալորիականությամբ մթերքները, աշխատանքից հետո գնալ ֆիթնես սրահ, իսկ հանգստյան օրերին չմոռանալ յոգայի մասին: Բայց հաճախ է պատահում, որ նույնիսկ մի քանի ամիս անց ցանկալի արդյունք չի գրանցվում։ Մասնագետները բացատրում են, որ խնդիրը նիհարելու մտածելակերպի մեջ է։ Եթե դուք ի սկզբանե չուղղորդեք ձեր մտքերը ճիշտ ուղղությամբ, ապա արդյունքներ կարող եք չակնկալել:

Ամերիկացի մարզիչ և սննդի փորձագետ Աիշա Քարունակարանն իր անձնական բլոգում հրապարակել է ուսումնասիրություն, որը նա անցկացրել է իր ուսանողների շրջանում։ Պարզվել է, որ ավելորդ կիլոգրամները կորցնելու անհաջող փորձերի պատճառները ոչ թե կամքի ուժի բացակայությունն ու անբավարար «մաքուր» սնվելն են, այլ ինքնավստահությունն ու բազմաթիվ բարդույթները։

«Կա մեկ տարբերություն այն կանանց, ովքեր հաջողությամբ նիհարում են և տարիներ շարունակ պահպանում քաշը, և նրանց միջև, ովքեր չեն կարողանում դա անել: Առաջինները հաճոյախոսություններ ընդունել գիտեն, իսկ երկրորդները՝ ոչ»,- իր դիտարկումներով կիսվել է կինը, ում շնորհիվ, իր իսկ խոսքով, ավելի քան տասը հազար կին հասել է ցանկալի արդյունքի՝ պարզապես փոխելով իրենց մտածելակերպը։

600x400

Փորձագետի կարծիքով՝ նրանք, ովքեր գիտեն իրենց մեջ տեսնել գեղեցիկը և ընդունել իրենց հասցեին հնչող հաճելի խոսքերը, որպես կանոն, ունեն առողջ ինքնագնահատական և, համապատասխանաբար, վստահություն իրենց ապագա հաջող արդյունքների նկատմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ նման կանայք սթափ գնահատում են իրենց հնարավորությունները, ինչպես նաև իրավիճակը, նրանք վստահ են, որ անպայման հաջողության կհասնեն, ի տարբերություն նրանց, ովքեր իրենց ծանրաբեռնել են հսկայական քանակությամբ բարդույթներով և ներքին ճնշումներով, որոնք բառացիորեն խաչ են քաշում բոլոր ջանքերի վրա։

Ահա թե ինչու դեպի կատարյալ կազմվածք տանող ճանապարհը պետք է սկսվի սեփական ինքնագնահատականը զարգացնելուց, այլ ոչ թե մարզասրահի անդամակցելուց կամ անխնա դիետայի պլան կազմելուց, որը վաղ թե ուշ անհաջողությամբ կավարտվի:

«Ձեր մտածելակերպը ձեզ միշտ թույլ մարդ կդարձնի, դուք երբեք չեք հավատա, որ իրականում կարող եք նիհարել և արժանի լինել ավելի լավ մարմնի: Իսկական վերափոխումը կսկսվի այն ժամանակ, երբ հասկանաք, որ դուք իսկապես արժանի եք»,- վստահեցնում է Աիշան:

Ի դեպ, բոլոր հիմքերը կան ֆիթնես մարզչին հավատալու համար։ 2021 թվականի դեկտեմբերին Քլիվլենդի կլինիկան ուսումնասիրություններ է անցկացրել, որոնք հաստատել են Կարունակարանի տեսությունը։ Վարքագծային առողջության փորձագետ Լեսլի Հայնբերգը և նրա գործընկերներն ապացուցել են, որ ցածր ինքնագնահատականով կանայք ի սկզբանե ենթագիտակցորեն պատրաստվում են անհաջող արդյունքի: Ինքնավստահության բացակայությունը՝ զուգորդված սննդակարգի խիստ սահմանափակումների հետ, ի վերջո հանգեցնում է խափանումների և չափից շատ ուտելու, իսկ խիստ դիետան, թեև այն իսկապես օգնում է որոշ ժամանակով նիհարել, մի օր կորցրած կիլոգրամներին ստիպում է կրկնակի ծավալով վերադառնալ:

600x400

Բժիշկ–մարզիչը խորհուրդ է տալիս գիտակցաբար մոտենալ նիհարելու գործընթացին։ Պահեք օրագիր և գրանցեք նիհարելուն տանող ձեր ուղին: Աստիճանաբար ներմուծեք առողջ սովորություններ, դադարեք սնունդը տարանջատել լավի ու վատի, ինչպես նաև անպայման գովեք և խրախուսեք ինքներդ ձեզ:

«Սկսեք ինքներդ ձեզ հաճոյախոսություններ անել և առանց վարանելու ընդունել դրանք ուրիշներից: Ամեն ինչ մի հետաձգեք ապագային: Սկսեք վերապատրաստել ձեր ուղեղը, որպեսզի այն հավատա, որ դուք արժանի եք ձեր ուզած կերպարանափոխությանը: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,- եզրափակում է մասնագետը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4073 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2025 11:02
Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից: Մինչ եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը Տաղանդի փուլն է: Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է:
20-05-2025 10:59
Պիերպաոլո Պիչոլին նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է WWD-ն։ 57-ամյա իտալացի նորաձևության դիզայները կփոխարինի Դեմնա Գվասալիային, ով այս տարվա մարտին տեղափոխվեց Gucci:
20-05-2025 10:24
Միացյալ Նահանգների և Հորդանանի գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել արյան խմբի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Պարզվել է, որ A արյան խումբ ունեցող կանայք 18%-ով ավելի շատ ենթակա այդ հիվանդությունը զարգացնելու վտանգին, քան O արյան խումբ ունեցողները: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արյան A խումբը ՝ գենետիկ նախատրամադրվածության և կենսակերպի հետ մեկտեղ կարող է լրացուցիչ ռիսկի գործոն դիտարկվել։ 
20-05-2025 08:54
Քեյթ Ուինսլեթի դուստրը՝ 24-ամյա Միա Թրիփլթոնը, առաջին անգամ անցել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով։ Նա ներկայացրել է «Փյունիկյան սխեման» ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը։

 
20-05-2025 02:27
Playboy-ի նախկին մոդելներ և երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոնները Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել են Հյու Հեֆների առանձնատանն իրենց կյանքի ցնցող մանրամասների մասին։ Թեև նրանց կյանքը հանրության առջև հեքիաթի էր նման, շքեղության հետևում իսկական պայքար էր տիրում՝ դավաճանության, հոգեբանական տրավմաների և սեփական ինքնության կորստի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2025
Դիտվել է 667 անգամ
14.05.2025
Դիտվել է 660 անգամ
19.05.2025
Դիտվել է 611 անգամ
15.05.2025
Դիտվել է 547 անգամ
17.05.2025
Դիտվել է 389 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster