Գազօջախի մաքրում. այրիչները լվանում ենք առանց մեծ ջանքերի
25.10.2024
Ինչպես վերականգնել այրիչների մաքրությունը և փայլը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:
Գազօջախի այրիչներն արագ կորցնում են իրենց տեսքը: Ժամանակի ընթացքում դրանց վրա հայտնվում են կեղտի ու ճարպի հետքեր և նստվածքներ, որոնք հեշտ չէ լվանալ։ Փուլային մաքրումը կօգնի հաղթահարել այս խնդիրը և ապահովել գազօջախի լավ շահագործումը:
Գործընթացը սկսելուց առաջ պետք է անջատեք գազօջախը և թողնեք, որ այն սառչի, այնուհետև հանեք այրիչներն ու ճաղերը՝ աղտոտված հատվածներին հասանելիություն ստանալու համար: Դրանից հետո այրիչները թրջում եք օճառաջրով կամ քացախի և ջրի հավասար չափաբաժիններով լուծույթի մեջ և թողնում կես ժամ։ Կարելի է օգտագործել նաև կիտրոնաթթու՝ կես լիտր ջրի համար անհրաժեշտ կլինի 50 գրամ փոշի։ Թրջելը կօգնի թուլացնել չորացած սննդի մնացորդները և ճարպը:
Հետագա մաքրման համար կարող եք չոր խմորիչի մածուկ պատրաստել: Մեկ պարկիկը խառնվում է փոքր քանակությամբ ատամի մածուկի և մեկ թեյի գդալ քացախի հետ։ Խառնուրդը կիրառվում է խնդրահարույց տարածքների վրա և շփվում կոշտ խոզանակով կամ սպունգով՝ ավելի լավ ազդեցության համար: Վերջնական փուլը մաքուր ջրով ողողումն ու չորացումն է։
Մեկ այլ տարբերակ է այրիչների վրա սոդայի և քացախի համադրություն կիրառելը: Քսուկը թողեք 15 րոպե, այնուհետև աղտոտված տարածքները շփեք կոշտ սպունգով և լվացեք տաք ջրով։ Սեղանի քացախն առանց հավելումների նույնպես հիանալի է աշխատում մաքրման համար: Այն ցողվում է աղտոտված մակերեսների վրա և 15 րոպե հետո սպունգով հեռացվում մնացած կեղտը ու ողողվում:
Մաքրելու համար կարող եք օգտագործել սպունգի կոշտ կողմը կամ կոշտ մազերով խոզանակ: Այրիչները մի շփեք մետաղական սպունգով, որպեսզի խուսափեք քերծվածքներից և վնասներից:
Այրիչները մշակելուց և լվանալուց հետո անհրաժեշտ է դրանք մանրակրկիտ չորացնել, ապա նորից դնել գոզճջախի վրա և ստուգել սարքի աշխատանքը։ Կանոնավոր մաքրումը կօգնի կանխել կեղտի կուտակումը և ապահովել ձեր գազօջախի երկար սպասարկումը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1543 անգամ
Читать на русском
|