5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն
09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։
Երբեմն առաջին ժամադրությունը խանդավառություն չի առաջացնում, և դուք չեք ցանկանում շարունակել շփումը ոչ միայն ռոմանտիկ, այլև ընկերական մակարդակով: Նման իրավիճակում ամենաճիշտը կլինի ձեր ուղեկցին անմիջապես ասել, որ տրամադրված չեք շարունակության: Եթե դա հետաձգեք, ապա կարող եք լրջորեն վիրավորել տղամարդուն։ Ուրեմն՝ ինչո՞ւ նման ռիսկի գնալ:
Բայց նրանք, ովքեր երբևէ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ նա հիացմունքով նայում է ձեզ, իսկ դուք հազիվ եք կարողանում սովորական ժպիտ ապահովել, առանց վարանելու կպատասխանեն, որ անմիջապես մերժելն այնքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, ելք կա։ Տղամարդիկ նշել են, թե որ հինգ տարբերակները կօգնեն կնոջը նրբորեն ակնարկել, որ այլևս չի ցանկանում շարունակել շփումը:
Տղամարդուն նրբորեն մերժելու 5 միջոց՝ առանց նրան վիրավորելու
Ձեր ջենթլմենն անպայման կհասկանա ամեն ինչ և կնահանջի, իսկ դուք հանգիստ խղճով ժամադրության կգնաք ուրիշի հետ՝ իմանալով, որ չեք վիրավորել որևէ մեկի նուրբ հոգին։
Հաճոյախոսություն՝ մերժումով
«Հաճոյախոսություն + մերժում + հաճոյախոսություն» պարզ բանաձևը ձեզ հիանալի կփրկի, երբ հասկանաք, որ ձեր առջև իսկապես արժանի մարդ է, ում հետ պարզապես քիմիան չի աշխատել: Մի շփոթվեք և համարձակորեն ասեք ձեր ուղեկցին, թե ինչ լավ հատկանիշներ ունի նա, իսկ հետո բարձրաձայնեք, թե ինչու չեք ցանկանում շարունակել հետագա շփումը:
Օրինակ՝ «Ինձ շատ հետաքրքիր է քեզ հետ զրուցելը, բայց, ցավոք, ես քո հանդեպ ռոմանտիկ զգացմունքներ չունեմ: Չեմ կասկածում, որ շուտով դու կհանդիպես այն աղջկան, ով կպատասխանի քո զգացմունքներին»։ Այս կերպ դուք կարող եք տղամարդուն մատնանշել նրա ուժեղ կողմերը և լավ նոտայով ավարտել երկխոսությունը:
Խոսեք հստակ և ճշգրիտ
Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ տղամարդը ձեզ հրավիրում է ռեստորան։ Դուք հասկանում եք, որ ռոմանտիկ առումով նա ձեզ չի հետաքրքրվում և չեք ցանկանում նրան հնարավորություն տալ։ Պարզապես, ուղղակիորեն ասեք նրան այդ մասին: Կարիք չկա հանդիպումը տեղափոխել հաջորդ շաբաթ և ասել անորոշ արտահայտություն. «Այսօր չի ստացվի, միգուցե մեկ ուրիշ անգամ»:
Կեղծ հույսը տալը մեծապես հարվածում է տղամարդու ինքնագնահատականին և հուշում, որ նրա առջև մի կին է, ով չի գնահատում ուրիշի ժամանակը և անգամ ստում է: Տեսնու՞մ եք այստեղ գոնե մեկ դրական բան: Մենք նույնպես՝ ոչ:
Ոչ մի խղճահարություն
Տղամարդիկ կարող են հաղթահարել մերժումը, նույնիսկ, եթե դա մի փոքր ցավալի է: Այնուամենայնիվ, չպետք է սրել իրավիճակը՝ սկսելով խղճալ ձեր երկրպագուին։ Ի՞նչ նկատի ունենք: Իհարկե՝ «կեղծ ժամադրությունները»: Ձեր ուղեկիցը խենթանում է ձեզ համար, նա չի կասկածում, որ իր զգացմունքները փոխադարձ են, այլապես ինչո՞ւ եք համաձայնում հերթական հանդիպմանը։ Միայն պատկերացրեք, թե ի վերջո որքան ծանր կլինի իմանալ, որ այդ ամենը եղել է ամենասովորական խղճահարությունից ելնելով։
Ուղղությունը՝ միայն դեպի լավը
Կոպիտ լինելը, ծաղրելը և տղամարդու թերությունները մատնանշելը, որոնց պատճառով չեք ցանկանում շարունակել շփումը, շատ վատ գաղափար է: Կարիք չկա տղամարդուն պատմել այն պատճառների մասին, թե ինչու եք խնդրել նրան այլևս չզանգել ձեզ։ Տարբեր ճաշակներ, տարօրինակ վարքագիծ, ոչ պատշաճ կերպար և տգեղ սանրվածք (ձեր կարծիքով)՝ այս ամենը պահեք ձեր մեջ։
Ավելի լավ է թվարկեք նրա բոլոր առավելությունները, որոնք հասցրել եք նկատել, իսկ հետո հիշեք այս ցուցակի առաջին կետը և նրբանկատորեն ասեք, որ չեք ցանկանում վատնել ձեր երկուսի ժամանակը՝ փորձելով կառուցել հարաբերություններ, որոնք նախապես դատապարտված են խզման:
Ոչ մի դրամա և առանց վկաների
Դուք կարող եք արժանապատվորեն հրաժարվել տղամարդուց, առանց վնասելու նրա էգոն, շատ առումներով, բայց ամենանուրբերից մեկը ներառում է վկաների բացակայությունը և ամենաուղիղ բացատրությունները՝ առանց ակնարկների (ինչպես ցույց է տալիս փորձը, տղամարդիկ կտրականապես չեն ուզում հասկանալ դրանք):
Օրինակ, եթե կարծում եք, որ ձեր երկրպագուն անտարբեր չէ ձեր հանդեպ, ապա դա մի քննարկեք ուրիշների հետ և փորձեք որսալ այն պահը, երբ դուք մենակ եք։ Բացատրեք տղամարդուն, որ չեք ցանկանում հարաբերություններ ունենալ աշխատավայրում, կամ էլ իրականությանը համապատասխանող այլ բացատրություն տվեք, օրինակ, որ պատրաստ չեք հարաբերությունների կամ հակառակը՝ ամուսնացած կին եք։ Այս կերպ դուք կարող եք հիմնովին վերջակետ դնել և երկուսիդ էլ փրկել ավելորդ բամբասանքներից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2003 անգամ
Читать на русском
|