Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես են ծանոթությունների հավելվածներն ազդում հոգեկանի վրա

09.07.2024

Ծանոթությունների հավելվածների օգտատերերի 80-90%-ը ժամանակի ընթացքում դրանցից զգում է հոգնածություն կամ զգացմունքային հյուծվածություն․ նման կարծիքի է հոգեբան Յասմին Սաադը:

Այս մասին փորձագետը խոսել է Yahoo News-ին տված հարցազրույցում։

Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ծանոթությունների ծառայությունները հաջողություն չեն երաշխավորում, անկախ նրանից՝ դուք փնտրում եք ցմահ զուգընկեր, թե պատահական արկածախնդրություն:
«Դա առաջացնում է հուսահատության զգացում և ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ: Դա անտանելի է դառնում»,- կարծում է փորձագետը։

Փորձագետները գտնում են, որ ժամադրության ծառայությունների հետ կապված հիասթափությունը նոր երևույթ չէ. պարզապես նախկինում մարդիկ հիասթափված էին կենսագրականներով կայքերից: «Մեր օրերում զգացմունքային հյուծվածությունը կարող է սրվել, քանի որ այժմ հավելվածներ կան առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների համար, և անընդհատ առցանց լինելու անհրաժեշտությունը կարող է զգացական առումով ճնշող լինել», - ասում է Բոստոնի համալսարանի դոցենտ Քեթրին Կոդուտոն, ով առցանց ժամադրությունները ուսումնասիրում է 2016 թվականից:

600x400

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ծանոթությունների հավելվածները շուտով կանհետանան: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին օգտատերերի թիվը համեմատաբար կայուն է մնացել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1497 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանի 6 խորհուրդ այն զույգերին, ովքեր չեն կարողանում խուսափել վիճաբանությունից

15.10.2024
Այս խորհուրդները պարզ են և երբեմն նույնիսկ ակնհայտ, բայց դրանք հաճախ մոռացվում են, մինչդեռ կարող են փրկել ձեր հարաբերությունները:

Ամենատարածված երազները. հոգեբանների բացահայտումը

04.10.2024
Ընկած ատամներ, զուգարանի անհաջող որոնումներ, մերկություն հանրային վայրում և այլն

Հոգեբանները բացատրել են Boy sober հասկացությունը և ինչու են կանայք ընտրում միայնությունը

17.09.2024
Համացանցում կանանց շրջանում տարածում է ստանում կյանքի նկատմամբ նոր մոտեցում՝ նրանք որոշում են հրաժարվել ռոմանտիկ հարաբերություններից և ազատված ժամանակը, ուշադրությունը, ինչպես նաև այլ անձնական ռեսուրսներ տրամադրել իրենց:

Ինչպես է TikTok-ը սպանում կանանց ինքնագնահատականը. 10 միջոց դրա դեմ պայքարելու համար

24.08.2024
Սոցիալական մեդիան կարող է բացասաբար ազդել ինքնագնահատականի վրա՝ ստեղծելով իդեալական արտաքինի պատրանք, որին դժվար է հասնել: 

10 տարբերություն կնոջ և տղամարդու հոգեբանության միջև

31.07.2024
Իհարկե, անհնար է տարբերակել բացարձակապես տղամարդկային վարքագծի կամ իսկապես կանացի ոճով մարդուն։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել որոշակի գծեր, որոնք ավելի տարածված են որոշակի սեռի ներկայացուցիչների մոտ:

Ինչպես են ծանոթությունների հավելվածներն ազդում հոգեկանի վրա

09.07.2024
Ծանոթությունների հավելվածների օգտատերերի 80-90%-ը ժամանակի ընթացքում դրանցից զգում է հոգնածություն կամ զգացմունքային հյուծվածություն

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-10-2024 11:44
Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք:
16-10-2024 11:23
Ջիջի և Բելլա Հադիդ քույրերը սենսացիաներ են դարձել Victoria's Secret-ի 2024 թվականի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Խորհրդանշական շոուն տեղի է ունեցել Նյու Յորքի Victoria's Secret-ի առաջատար խանութում վեց տարվա դադարից հետո: Ջիջին բացել է խորհրդանշական շոուն, որն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականին՝ կրելով պաստելային վարդագույն թևեր և մետաքսյա վարդագույն կոստյում:
16-10-2024 10:30
Շերը բեմ է բարձրացել Blackpink-ի Թայլայի և Լիզայի հետ Նյու Յորքում Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության ժամանակ։ 78-ամյա փոփ թագուհին միացել է Թայլային և Լիզային՝ որպես բրենդի առաջին ամբողջովին կին երաժշտական կազմ:
16-10-2024 09:46
Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը: Մասնագետները վարսակի ալյուրն անվանել են իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է վերահսկել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Բայց դա անելու համար հարկավոր է ամեն օր վարսակի ալյուր ուտել, ինչը ապացուցվել է հետազոտություններով։
16-10-2024 01:50
Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Pvolve ֆիթնես ապրանքանիշի գովազդում, որի դեսպանն է արդեն մի քանի տարի, և ցույց է տվել, թե որքան լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Գովազդի համար 55-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել սև բոդիով, իսկ տեսանյութում հայտնվել է սպորտային հագուստով՝ լեգինսներով և կրծկալներով՝ բացահայտելով իր անթերի որովայնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.10.2024
Դիտվել է 785 անգամ
12.10.2024
Դիտվել է 420 անգամ
15.10.2024
Դիտվել է 291 անգամ
16.10.2024
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster