|
Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի
10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ․ աստղագուշակները կարծում են, որ նրանք հավատարմության և հաստատունության չեմպիոններ են։
5-րդ տեղ՝ Կարիճ
Կարիճներն այդքան էլ մոնոգամ չեն, բայց, այդուհանդերձ, դեռևս ամենահավատարիմներից են. երբ նրանք որոշեն, որ կարող են վստահել ինչ-որ մեկին, աչքի լույսի պես կպահպանեն այդ թանկարժեք գանձը։
Լինելով փակ և պաշտպանելով իրենց փխրուն (այո՛, այո՛) սիրտը, Կարիճները գնահատում են նրանց, ում հետ կարող են բացվել և նույնիսկ ցույց տալ իրենց թուլությունը։ Բայց հիշե՛ք. Կարիճները նույնքան հաստատակամ են ատելության մեջ, որքան սիրո և երբեք չեն ներում նրանց, ովքեր դավաճանում են իրենց վստահությանը։ Եվ երկրորդ հնարավորություն ոչ մեկին չեն տալիս։
4-րդ տեղ՝ Կույս

Կույսերի համար շատ դժվար է որևէ մեկին թողնել իրենց անձնական տարածք. նրանք մեծ դժվարությամբ և դժկամությամբ են բացում իրենց հոգու դարպասները սիրելիի համար, և նույնիսկ այն միտքից, որ ստիպված կլինեն կրկին դա անել, նրանց պատում է լիակատար սարսափ։
Ի՞նչ․ հինգ րոպե հաճույք, իսկ հետո երկու տարի ստիպված լինել ուրիշին ընտելանալ։ Ոչ մի դեպքում։
3-րդ տեղ՝ Ցուլ

Իսկական միջնադարյան ֆեոդալ․ Ցուլերը ընտանիքին վերաբերվում է որպես իրենց շարունակության. ինչպե՞ս կարող ես դավաճանել սեփական ձեռքին։ Լավ, լավ, թող լինի սրտին, եթե այդքան ռոմանտիկա եք ուզում։ Բայց էությունը մնում է նույնը. Ցուլերը բառացիորեն ֆիզիոլոգիապես անկարող են դավաճանության։
Միայն թե՝ նրան իսկապես չնյարդայնացնեք կամ վիրավորեք. այդ դեպքում հարաբերությունները կխզվեն, և բոլոր պարտավորությունները կհամարվեն անվավեր։ Բայց ոչ ավելի վաղ։
2-րդ տեղ՝ Այծեղջյուր

Այծեղջյուրին հարաբերությունների մեջ ներքաշելը, առավել ևս՝ պսակադրության, մեծ մարտահրավեր է։ «Ինչո՞ւ է այս ամբողջ անհեթեթ աղմուկը, երբ կարող ես պարզապես մի լավ աշխատել», - մռթմռթում է նա։
Բայց եթե ձեզ հաջողվել է համոզել այս աշխատամոլին, կարող եք վստահ լինել. ավելի շուտ երկինքը կփլուզվի, քան Այծեղջյուրը կդավաճանի։
Այս տղամարդիկ ունեն խիստ ներքին կանոնակարգ և խախտում թույլ չեն տալիս որևէ ։ Ոչ մի դեպքում։
1-ին տեղ՝ Խեցգետին

Խեցգետինը համարվում է ամենաընտանեկան նշանը. Միայնակ լինելուց նրանք տանջվում են, տառապում և հակված են թաքնվել որևէ «բնում»։ Բայց հարաբերություններ հաստատելուց հետո նրանք ամուր ձեռքերով կառչում են իրենց հոգու ընկերոջից և բաց չեն թողնի, նույնիսկ, եթե մատները կոտրվեն։
Նրանք հաստատ չեն համարձակվի դավաճանել. հո հիմար չե՞ն, որ վտանգեն իրենց ամբողջ կյանքի երջանկությունը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 64 անգամ
Читать на русском
|