Ծանոթությունների հավելվածների օգտատերերի 80-90%-ը ժամանակի ընթացքում դրանցից զգում է հոգնածություն կամ զգացմունքային հյուծվածություն․ նման կարծիքի է հոգեբան Յասմին Սաադը:
Այս մասին փորձագետը խոսել է Yahoo News-ին տված հարցազրույցում։
Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ծանոթությունների ծառայությունները հաջողություն չեն երաշխավորում, անկախ նրանից՝ դուք փնտրում եք ցմահ զուգընկեր, թե պատահական արկածախնդրություն: «Դա առաջացնում է հուսահատության զգացում և ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ: Դա անտանելի է դառնում»,- կարծում է փորձագետը։
Փորձագետները գտնում են, որ ժամադրության ծառայությունների հետ կապված հիասթափությունը նոր երևույթ չէ. պարզապես նախկինում մարդիկ հիասթափված էին կենսագրականներով կայքերից: «Մեր օրերում զգացմունքային հյուծվածությունը կարող է սրվել, քանի որ այժմ հավելվածներ կան առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների համար, և անընդհատ առցանց լինելու անհրաժեշտությունը կարող է զգացական առումով ճնշող լինել», - ասում է Բոստոնի համալսարանի դոցենտ Քեթրին Կոդուտոն, ով առցանց ժամադրությունները ուսումնասիրում է 2016 թվականից:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ծանոթությունների հավելվածները շուտով կանհետանան: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին օգտատերերի թիվը համեմատաբար կայուն է մնացել։
26-01-2025 12:21 Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի տիտղոսը նվաճելու համար աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզը ստացել է 2,198 միլիոն դոլար։ Եզրափակիչում պարտություն կրած աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան ստացել է 1,214 միլիոն դոլար, հաղորդում է ESPN-ը։
25-01-2025 12:46 Հոլիվուդյան կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ջեքի Չանը Մելբուրնում ներկա է եղել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի նախավարժանքին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչից առաջ։ Արինա Սաբալենկան նրան հրավիրել է կորտ, ողջունել եւ լուսանկարվել։ Եզրափակիչում Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզի հետ։
24-01-2025 10:49 Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում նաև անքնության դեպքում, խրոնիկ գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի սրման ժամանակ։
24-01-2025 10:41 Անգլիայում գործող «World Population Review»-ն և «The Tech Report»-ը հրապարակել են աշխարհի ամենաանհավատարիմ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհում ամենաշատ դավաճանության/անհավատարմության դեպքեր հանդիպում են ԱՄՆ-ում։ Այնտեղ դավաճանությունների ցուցանիշը կազմում է 71%։ 2-րդ տեղում 68%-ով Գերմանիան է, 3-րդում` 66%-ով Միացյալ Թագավորությունը։ 4-րդ տեղում 61%-ով Թայլանդն է, իսկ 5-րդում` 57%-ով Ֆրանսիան և Բրազիաիան։ 6-րդ տեղում 53%-ով ՌԴ-ն է, 7-րդում` 49%-ով Ճապոնիան է։
24-01-2025 09:59 Շագանակագույն թավիշը վստահորեն գրավում է նորաձևության պոդիումներն ու փողոցները՝ վերադարձնելով մեզ յոթանասունականների էսթետիկային և ջերմության ու հարմարավետության զգացում հաղորդելով մեր արտաքինին: Հատկապես մեծ տարածում են գտնում Շագանակագույն թավիշից աքսեսուարներն ու պայուսակները։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։