Կեռասի օգուտակարությունն ու վնասները
26.06.2024
Քաղցր կեռասը համեղ, առողջարար և սիրված սեզոնային միրգ է: Այն պարունակում է բազմաթիվ տարբեր վիտամիններ, իսկ դրա կալորիականությունը ցածր է՝ ընդամենը 50 կալորիա 100 գրամում:
Բուսաբանական տեսանկյունից այն, այնուամենայնիվ, միրգ է, քանի որ ներսում մեկ կորիզ ունի և ոչ թե մի քանի, սակայն մարդիկ սովորաբար այն անվանում են հատապտուղ։ Վաղ սորտերը սկսում են հասունանալ մայիսի վերջին և շարունակում են վաճառվել մինչև հունիսի վերջ - հուլիսի սկիզբ։
Ո՞ր կեռասն է ավելի լավ գնել և որքա՞ն կարելի է ուտել․ այս հարցերին կպատասխանենք ստորև։
Ինչպե՞ս ընտրել կեռասը
Կեռասի սորտերը ոչ միայն կարմիր են, այլև սպիտակ (կամ դեղին) և նույնիսկ՝ վարդագույն: Լավ ապրանք գնելու համար բավական է ստուգել պտուղները։ Դրանք պետք է ունենան հարթ, առանց կնճիռների կեղև, լինեն առաձգական, առանց վնասվածքների կամ բորբոսի:
Օգտակարությունը
Կեռասը համարվում է դիետիկ մթերք, բայց չարժե չափից շատ ուտել․ առողջ մեծահասակների համար առաջարկվող չափաբաժինը օրական մոտավորապես 300 գ է:
• Կեռասը օգտակար է ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքը կարգավորելու համար։ Չափավոր օգտագործման դեպքում այն կունենա մեղմ լուծողական ազդեցություն՝ շնորհիվ իր բջջանյութի:
•Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Դրանք օգնում են կայունացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նորմալացնել արյան ճնշումը:
• Կոռասը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամիններ, որոնք նպաստում են նյարդային համակարգի բնականոն աշխատանքին, իսկ մելատոնինի պարունակությունն օգնում է հաղթահարել անքնությունը և նորմալացնում է քունը։
Վնասակարությունը
Ինչպես ցանկացած մթերք, կեռասն էլ ունի մի շարք հակացուցումներ։
• Խորհուրդ չի տրվում պտուղներն օգտագործել այն մարդկանց, ովքեր ալերգիկ են կեռասից կամ դրանց հետ հնարավոր խաչաձև ալերգեններից: Եթե ունեք նման սահմանափակում, ապա պետք է դադարեցնեք դրա օգտագործումը։
• Նրանց համար, ովքեր չունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, կեռասը օգտակար է։ Բայց եթե առկա է խոցի սրացում, գաստրիտ և այլն, ավելի լավ է ռիսկի չդիմել և չուտել։
• Իր քաղցր համի և բնական շաքարների մեծ պարունակության պատճառով շաքարախտով հիվանդներին խորհուրդ չի տրվում կեռաս ուտել։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1845 անգամ
Читать на русском
|