Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես ընտրել կատարյալ տաբատ ամռան համար

29.05.2024

Եթե չեք ցանկանում հետևել կիսաշրջազգեստների թրենդին, ապա շտապեք տեսնել, թե ինչպիսի տաբատներ արդիական կլինեն գալիք թեժ սեզոնոին։ Դրանց մեջ դուք անպայման կգտնեք ձեր ճաշակին համապատասխան մոդել։

Մեզնից շատերը սպասում էին մինչև եղանակը տաքանա, որպեսզի սկսենք կրել կիսաշրջազգեստների լայն տեսականի՝ մաքսիից մինչև մինի: Իհարկե, զգեստները, կիսաշրջազգեստներն ու շորտերը մեր ամառային զգեստապահարանի առաջնագծում են։ Այնուամենայնիվ, դա ամենևին չի նշանակում, որ պետք է թաքցնեք ձեր տաբատները և մոռանաք դրանց մասին մինչև աշուն. ցուրտ երեկոներին դուք պարզապես չեք կարող առանց դրանց:

Ճիշտ է, դրանք շոգ սեզոնին կրելու համար պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ մոդելների ընտրությանը։ Ամառային ձեր կատարյալ տաբատը պետք է համապատասխանի մի քանի չափանիշների՝ ճիշտ գոտկատեղ, հարմարավետ ձևվածք, բնական նյութեր: Դե, չպետք է մոռանալ նաև արդիականության մասին: Այս հրապարակկման մեջ ներկայացնում ենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք գնումներ կատարելիս: Եվ որպեսզի խանութներում ժամեր չկորցնեք գնումների վրա, պատրաստել ենք 4 ամենաոճային և թրենդային մոդելներ, որոնք ձեզ կծառայեն մեկից ավելի սեզոն։

600x400

Օրինակ, ազատ փողքերով ուղիղ տաբատներն արդեն դարձել են հավերժ դասական: Եվ չնայած դիզայներները պարբերաբար փորձեր են կատարում ոճերի հետ՝ առաջարկելով տարբեր մետեցումներ՝ կարգոյից մինչև «սիգարեթ», տարվա այս եղանակին խորհուրդ է տրվում հավատարիմ մնալ ուղիղ, լայն, պալացո կամ լայնացող փողքերով մոդելներին: Այդ դեպքում ոտքերի մաշկի և տաբատի միջև օդային շերտ կառաջանա, ու դուք անհարմարություն չեք զգա։

600x400

Ինչ վերաբերում է գոտուն, ապա մենք կարող ենք վերջապես մոռանալ ցածր, որովայնը բացող, 2000-ականներին և 2023-ին տարածված տարբերակներից: Ճիշտ է, այն հակաթրենդների շարքում չես ներառի, սակայն դրան կրկին փոխարինելու են եկել բարձր կամ միջին գոտկատեղով մոդելները։ Եվ դա համար անհնար է չուրախանալ, քանի որ գոտկատեղի վրա շեշտադրումը ոչ միայն մեզ կանացիություն է հաղորդում, այլև շտկում է կազմվածքը՝ թաքցնելով թերությունները և տեսողականորեն ավելացնելով հասակը:

600x400

Դուք չպետք է ձեռք բերեք միայն մեկ տաբատ: Գնե՛ք մեկը տաք եղանակի, մյուսը՝ երեսուն աստիճանից բարձր տաքության համար։ Առաջինները կարող են լինել բամբակյա, վիսկոզից և թեթև սինթետիկ գործվածքներից։ Իսկ երկրորդները՝ մետաքսից, կտավատից կամ կրոշե տեխնիկայով գործվածքից։ Վերջին տարբերակն, ի դեպ, այժմ համարվում է ամենանորաձևը։

600x400

Ինչ վերաբերում է գույներին, ապա ամռանն ավելի լավ է ապավինել սպիտակ, բեժ, ավազի և պաստելի երանգներին։ Դրանք չեն կլանի արևի ճառագայթները, նաև՝ բաց գույները միշտ ավելի տպավորիչ են թվում։

Բայց վառ գույներից հրաժարվելու կարիք չկա՝ ամեն ինչ կախված է ձեր նախասիրություններից և ձեր զգեստապահարանի ամբողջական գունապնակից: Օրինակ, վարդագույն, կարմիր կամ զմրուխտ տաբատը կարող է սառը շեշտադրում լինել ձեր մոնոխրոմ կերպարի համար:

600x400

Ստորև բերված մեր ընտրանիում դուք կգտնեք տաբատների ամենաարդիական մոդելները, այդ թվում՝ լայն կտավատե տաբատ՝ ծովափնյա զբոսանքի համար, տրիկոտաժե՝ լողափի երեկույթի համար, բամբակյա պիժամաների նման՝ ընկերների հետ հանդիպման համար և սպորտային տարբերակ՝ նորաձևության իսկական հետևորդների:

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6025 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1458 անգամ
23.06.2026
Դիտվել է 323 անգամ
25.06.2026
Դիտվել է 226 անգամ
26.06.2026
Դիտվել է 162 անգամ
27.06.2026
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster