Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024

Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: Ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ ընտրել և պահել ելակը:

Անուշաբույր հատապտուղները բավականին արագ են փչանում․ որպեսզի երկարացնեք պահպանման ժամկետը, դրանք կարելի է չորացնել կամ սառեցնել։ Մեկ այլ տարբերակ է ձմռան համար մուրաբա, ջեմ կամ կոմպոտ պատրաստելը։ Եկեք տեսնենք, թե ինչպես ճիշտ պահել ելակը։

Ելակի պահպանման ընդհանուր կանոններ

Ելակն ամենանուրբ և շուտ փչացող հատապտուղներից է։ Բայց, եթե հետևեք որոշ կանոնների, կարող եք երկարացնել պահպանման ժամկետը։

• Ընտրեք ամենաթարմ հատապտուղները։ Եթե խանութից կամ շուկայում ելակ եք գնում, համոզվեք, որ բոլոր հատապտուղները մոտավորապես նույն հասունության են։ Դրանց վրա չպետք է լինեն բիծեր կամ խփված տեղեր: Չափազանց հասած հատապտուղները նույնպես չեն կարող բավական երկար պահպանվել: Եթե ինքներդ եք աճեցնում ելակ, ընտրեք հասուն, բայց ոչ գերհասունացած պտուղները: Դրանք պետք է լինեն կարմիր, բայց շոշափելիս՝ բավականին ամուր:

600x400

• Ստուգեք, որ հատապտուղները զերծ լինեն բորբոսից: Գնելուց հետո տեսակավորեք հատապտուղները և դեն նետեք նրանք, որոնք նույնիսկ բորբոսի փոքր կետեր ունեն: Հակառակ դեպքում, մնացած պտուղները ևս շփվելով կփչանան: Եթե ելակը պահում եք մի քանի օր, ապա կանոնավոր կերպով դասավորեք դրանք։

• Հետևեք խոնավության աստիճանին: Սառնարանում պահելուց առաջ հատապտուղները մի լվացեք։ Խոնավությունն արագացնում է քայքայման ու բորբոսի առաջացման գործընթացը: Լավ կլինի, ելակները պահեք մեկ կամ երկու շերտով, որպեսզի վերին հատապտուղները չսեղմեն ներքևիներին: Կափարիչով կիպ փակել նույնպես չպետք չէ, որպեսզի չճխլեք պարունակությունը:

• Օգտագործեք ճիշտ փաթեթավորում: Եթե ելակ եք գնել պոլիէթիլենային տոպրակով, ապա տեղափոխեք այն ավելի հարմար տարայի մեջ։ Հատապտուղների պահպանման ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է լավ օդափոխություն: Հետևաբար, ավելի լավ է դրանք պահել անցքերով փայտե կամ ստվարաթղթե տուփի մեջ, որպեսզի խոնավությունը դուրս գա: Եթե ելակները պլաստմասե տարայի մեջ են, ապա այն նույնպես պետք է անցքեր ունենա։ Կարող եք հատապտուղների շերերը ծածկեք թղթե սրբիչներով, որպեսզի հեռացնեք կոնդենսատը և հնարավորինս երկար պահպանեք ելակները:

• Թողեք տերեւներն ու ցողունները։ Ելակը նուրբ արտադրանք է, ուստի պետք է շատ զգույշ վարվել դրա հետ: Հատապտուղները չվնասելու համար ավելի լավ է չպոկել տերևներն ու ցողունները։ Բացի այդ, այդպիսով ելակի մեջ ավելի քիչ խոնավություն կթափանցի։

•Հատապտուղները պահեք այլ մթերքներից առանձին: Չի կարելի ելակները պահել նույն տարայում՝ այլ հատապտուղների կամ մրգերի հետ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1620 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բժիշկները բացատրել են, թե ինչպես խնամել արևից գունաթափված մազերը

16.07.2024
2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։

Ինչպես կրել ջինս ամռան շոգին. 4 խորհուրդ

04.07.2024
Եկեք պարզենք, թե ինչպես ճիշտ ինտեգրել ջինսն ամառային զգեստապահարանում, որպեսզի այն լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ:

Ոճաբանները պարզաբանում են, թե ինչպես պետք է հագնվեն պլյուս-սայզ կանայք ամռան շոգին

25.06.2024
Սրբագրման տեխնիկայի իմացությունը ձեզ կօգնի ստեղծել կատարյալ ուրվագիծ, որն ընդգծում է պլյուս–սայզ կազմվածքի առավելությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-10-2024 11:35
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28
Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
09-10-2024 11:21
Լիզա Մարի Փրեսլին իր հանգուցյալ որդու մարմինը երկու ամիս պահել է տանը։ Աշխարհը ցնցող մանրամասներ է իմացել մեկուկես տարի առաջ մահացած երգչուհու հուշերի շնորհիվ։ Լիզա Մարի Փրեսլին՝ լեգենդար Էլվիսի միակ դուստրը, հանկարծամահ եղավ անցյալ հունվարին։ Դեռ շատ հարցեր կան, որոնք մնում են անպատասխան։ Սակայն երգչուհին փորձել է դրանցից մի քանիսին պատասխանել... իր մահից հետո։ Այսօր բոլորը քննարկում են Լիզա Մարիի հուշերը, որոնք նա ինքն է սկսել գրել և ավարտին է հասցրել դուստրը՝ Ռայլի Քյոն։
09-10-2024 10:55
Կարծես թե տաբլոիդները շտապել են հայտարարել Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի «պլանավորված ամուսնալուծության» մասին: Ամուսնալուծության մասին լուրերից մեկ օր անց սոցցանցերում հայտնվեցին Քանյեի և Բիանկայի լուսանկարները Տոկիոյից, որոնցից դատելով զույգը հեռու է ամուսնալուծության մասին մտածելուց։ Լուսանկարում Քանյեն ու Բիանկան ժպտում են, ձեռք ձեռքի բռնած ու բավականին երջանիկ տեսք ունեն։
08-10-2024 16:18
Կանադայի Մաքգիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոխնակ մայրերի մոտ մեծ է հետծծնդաբերական սեպսիսի եւ արնահոսության, ինչպես նաեւ հղիության ժամանակ ճնշման բարձրացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.10.2024
Դիտվել է 604 անգամ
07.10.2024
Դիտվել է 550 անգամ
04.10.2024
Դիտվել է 456 անգամ
05.10.2024
Դիտվել է 331 անգամ
08.10.2024
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster