Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:
Բաժանումը բարդ, ցավոտ գործընթաց է, որը երբեմն ուղեկցվում է վեճերով, սկանդալներով, փոխադարձ մեղադրանքներով։ Ավելի դժվար է, երբ զուգընկերներից մեկը պատրաստ չէ բաժանվել և հույս ունի շարունակել հարաբերությունները: Ներկայացնում ենք հիմնական կանոնները, որոնք կօգնեն ձեզ հնարավորինս խաղաղ կերպով հաղթահարել բաժանումը:
1. Խոսեք ձեր շարժառիթների և մտադրությունների մասին
Սա է առանցքային կետը։ Ձեր միջև չպետք է լինեն թյուրիմացություններ կամ երկիմաստություններ, կեղծ հույսերի և մեղադրանքների հիմք՝ «Դու ինքդ չգիտեց, թե ինչ ես ուզում» ոգով: Պետք է ազնվորեն և բաց, առանց վիրավորանքի կամ հեգնանքի զրուցել զուգընկերոջ հետ այն մասին, թե ինչու եք ցանկանում բաժանվել և ինչ նպատակներ եք հետապնդում:
2. Գծեք հստակ սահմաններ
Չափազանց կարևոր է որոշել, թե ինչպես եք վարվելու և կշփվելու միմյանց հետ բաժանման գործընթացում։ Որքան ավելի մանրամասն և հստակ ձեզանից յուրաքանչյուրը բացահայտի իր ցանկություններն ու կարիքները, այնքան ավելի հեշտ կլինի երկուսիդ համար էլ: Օրինակ՝ կարող եք պայմանավորվել, թե որքան տևի անցումային շրջանը, որքա՞ն հաճախակի և կոնկրետ ե՞րբ եք շփվելու, և ընդունելի՞ է արդյոք բաժանման ժամանակ ուրիշի հետ ժամադրության գնալը։ Սահմանները կօգնեն ձեզ բաժանվել՝ պահպանելով փոխադարձ հարգանքն ու վստահությունը:
3. Բարի եղեք միմյանց նկատմամբ
Բաժանումը մեծ ցավ է պատճառում, այնպես որ աշխատեք էլ ավելի չվատթարացնել իրավիճակը. միմյանց վերաբերվեք կարեկցությամբ և ըմբռնումով: Ռոմանտիկ հարաբերությունների խզումից հետո ընկերներ մնալը հնարավոր ամենահրաշալի արդյունքն է:
09-12-2024 10:40 Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
09-12-2024 10:03 Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կին ծանրորդների մրցապայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ և այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 19-ամյա Ալեքսանդրան 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է:
09-12-2024 10:00 Բժիշկները նշել են սրտի կաթվածի հնարավոր նշաններից մեկը՝ ցավ ծնոտի մեջ, որը տարածվում է պարանոցի վերևում և դեպի ձախ թեւը: Նրանք հորդորել են չհապաղել այցելել սրտաբանին, եթե ցավը երկար ժամանակ չի անհետանում և ուղեկցվում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստությամբ։
09-12-2024 09:50 ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից մի զույգ, որը ամուսնալուծվել է գրեթե 50 տարի առաջ, կիրակի օրը կրկին ամուսնացել է, հայտնում է Associated Press-ը։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի նոյեմբերին և ունեցել չորս երեխա, բայց 1975 թվականին ամուսնալուծվել են, որի պատճառների մասին չեն ցանկացել նշել: Ի վերջո, երկուսն էլ նորից ամուսնացել են և երկար տարիներ ապրել իրենց ամուսինների հետ, մինչև նրանց մահը:
09-12-2024 01:11 32-ամյա Բարրի Քեոգանը, ով հայտնի է դարձել «Սոլթբերն» ֆիլմում իր գլխավոր դերակատարմամբ, ապաակտիվացրել է իր Instagram-ի հաշիվը և X սոցիալական ցանցում դժգոհել է այն հսկայական ատելությունից, որին բախվել է վերջերս՝ Սաբրինա Քարփենթերին իր դավաճանության մասին լուրերի ֆոնին: «Ամեն ինչի սահման կա: Իմ անունը համացանցում ցեխի հետ են խառնել, և ես սովորաբար դրան չեմ արձագանքում: Բայց հիմա պետք է պատասխանեմ, քանի որ մարդիկ անցնում են սահմանը»,- գրել է դերասանը:
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։