Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հոգեբանները բացատրել են, թե ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ

09.11.2023

Հոգեբանները նշել են այն պատճառները, թե ինչու տղամարդիկ չեն շտապում կանանց ամուսնության առաջարկ անել, ինչպես նաև բացատրել, թե ինչպե՞ս հասկանալ, որ այլևս չարժե առաջարկության սպասել։

Շատ կանայք հարց են տալիս՝ ինչո՞ւ տղամարդիկ չեն շտապում իրենց հետ ամուսնանալ, թեև երկար ժամանակ է հարաբերությունների մեջ են և երկուսին էլ դրանք դուր են գալիս: Պատճառն առավել հաճախ տղամարդկանց կողմից պատասխանատվություն ստանձնելու վախն է։ Տղամարդկանց մի մասը նախընտրում է քաղաքացիական ամուսնությամբ ապրել կանանց հետ՝ առանց պաշտոնապես գրանցելու հարաբերությունները։ Այս դեպքում նրանք իրենց ազատ են զգում, քանի որ ցանկացած պահի կարող են խզել հարաբերությունները։

Կանայք նույնիսկ քաղաքացիական ամուսնության դեպքում լիարժեք ընկղմվում են ընտանեկան կյանքի մեջ: Նրանք իրենց ազատ չեն համարում, այլ, ընդհակառակը, հոգեբանական առումով իրենց ընկալում են որպես ամուսնացած։

Քաղաքացիական ամուսնության մեջ կնոջ կողմից տղամարդու համար հարմարավետություն ստեղծելը հաճախ հանգեցնում է նրան, որ տղամարդը հանգստանում է, քանի որ նրա տանը տաք է, մաքուր և սնունդն ապահոված: Նրան ամեն ինչ ձեռք է տալիս, և, եթե նույնիսկ նա մտածի ամուսնության մասին, կարող է ոչինչ չձեռնարկել, քանի որ կինը լռում է, ինչը նշանակում է, որ նա գոհ է ամեն ինչից։

Հոգեբանները կարծում են, որ եթե տղամարդը ծանոթությունից հետո մեկ տարվա ընթացքում ամուսնության առաջարկ չի արել, ամենայն հավանականությամբ, նա այլեւս դա չի անի։

600x400

Ուստի, եթե դուք սիրում եք տղամարդուն և ընտանեկան կյանքում նրա հետ հարմարավետ եք զգում, ապա առաջին քայլը ինքներդ պետք է անեք։ Այստեղ կա միայն մեկ խորհուրդ՝ մի վախեցեք նախաձեռնող լինել և տղամարդուն մղել դեպի ամուսնություն։ Դա կարելի է անել ակնարկով, բայց ավելի լավ է ուղղակիորեն ասել, որ ամուսին էիք փնտրում, և ժամանակ տվեք նրան մտածելու որոշման և պատասխանի համար։ Տղամարդը, ում ձեզ հետ պարզապես հարմար է, կհեռանա, իսկ նա, ով սիրում ու գնահատում է, ամուսնության առաջարկություն կանի, հաստատում են հոգեբանները։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3290 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025
Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից։

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-03-2025 10:25
Ըստ բժիշկների՝ միգրենի առաջացմանը նպաստող գործոններից են կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպիսիք են թեյը, սուրճը և կոլան: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի սպառումից հրաժարվելը կարող է օգնել թեթևացնել գլխացավը երեխաների և դեռահասների 92%-ի մոտ, իսկ մեծահասակների մոտ այդ ազդեցությունը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քան դեղամիջոցը:
21-03-2025 10:21
2025 թվականի հունվարի սկզբին հայտարարվեց դերասանուհի Օբրի Պլազայի ամուսնու՝ 47-ամյա սցենարիստ և ռեժիսոր Ջեֆ Բաենայի ողբերգական մահվան մասին։ Այժմ Daily Mail-ի լրագրողներին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ տղամարդու մահից մի քանի ամիս առաջ։ Բաժանվելուց հետո Ջեֆը մնացել է Լոս Անջելեսում գտնվող իր և Օբրիի ընտանեկան տանը, որտեղ էլ ինքնասպանություն է գործել: Դերասանուհին տեղափոխվել է Նյու Յորք։
21-03-2025 10:16
ԱՄՆ Մերիլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ 82-ամյա տղամարդը ձերբակալվել է 1979 թվականին կնոջ չբացահայտված սպանության կասկածանքով, երբ քննիչները օգտագործել են գենետիկական ծագումնաբանությունը՝ նրա ինքնությունը հաստատելու համար, հաղորդում է ABC News-ը:
21-03-2025 10:12
Հայտնի է, որ քունը նպաստում է ուղեղի առողջ աշխատանքին և հիշողության պահպանմանը: Ռոտմանի գիտահետազոտական ինստիտուտի Բայկրեստի հետազոտությունների և կրթության ակադեմիայի, Տորոնտոյի համալսարանի և այլ հաստատությունների գիտնականները պարզել են, որ ակտիվ և ընտրովի քունը բարելավում է իրական աշխարհից մեկանգամյա իրադարձությունները հիշելու ճշգրտությունը:
21-03-2025 10:07
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց WTA-1000 շարքի Miami Open մրցաշարում։ Բելառուսի ներկայացուցիչը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:3, 6:0 հաշվով առավելության հասավ աշխարհի 64-րդ ռակետ, բուլղարացի Վիկտորյա Տոմովայի նկատմամբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.03.2025
Դիտվել է 963 անգամ
15.03.2025
Դիտվել է 576 անգամ
21.03.2025
Դիտվել է 434 անգամ
18.03.2025
Դիտվել է 430 անգամ
19.03.2025
Դիտվել է 318 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster