Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նպատակս ավելի կարեւոր է, քան ինձ խանգարող հանգամանքները. ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆ

17.05.2012

LN-ի հյուրասրահում է ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կատարյալ դերասան լինելն առիթ չէ բեմ բարձրանալու համար. առիթը սիրտն է: Շա՞տ հարցերում եք առաջնահերթությունը տալիս սրտին:

-Սրտով, մտքով եւ սկզբունքներով. միայն սրտով կլինի միայն էմոցիոնալ: Ես սիրտը նշել եմ այն իմաստով, որ եթե դու քո հոգուց բան չունես տալու, անիմաստ է բեմ դուրս գալ ու ցույց տալ քո' լավ մասնագետ լինելը. դա երիտասարդների համար է: Երբ մեծանում ես, դու քո էությունից ես տալիս, մասնագիտությունը դառնում է ուղղակի հիմք, քո էությունը պետք է այնքան լցված լինի, որ միայն մասնագիտությունը չես ցուցադրելու' ինչքան լավ դերասան ես, այդ իմաստով եմ ասել, իսկ ես առաջնորդվում եմ իմ սկզբունքներով եւ սրտով, բայց երբեմն սկզբունքներս փոխվում են… Տարիքի հետ արժեքային համակարգն էլ է փոխվում, ըստ արժեքային համակարգի' փոխվում են նաեւ սկզբունքները:


-Տիկի՛ն Էլբակյան, ինչպե՞ս եւ  որտե՞ղ եք անցկացնում Ձեր օրվա մեծ մասը:

- Իմ կյանքում հիմա մասնագիտությունն ամենափոքր տեղն է գրավում օրվա ժամերի մեջ, ավելի շատ ժամանակ տրամադրում եմ իմ ընտանիքին, իմ թոռնիկին. հիմա լավ եղանակ է, ու մենք միասին քայլում ենք դրսում: Իմ մաշկն այնպիսին է, որ դրանից պեպեններ են առաջանում, բայց ես ուրախանում եմ. դրանք նշաններն են իմ ու երեխայի հարաբերությունների'արեւի տակ անցկացրած:

- Միշտ խնամված եք ու հմայիչ, շա՞տ եք ջանք գործադրում:

-Բացարձակ ջանք չեմ գործադրում, հիմա շպարված եմ. պետք է բեմ դուրս գամ, Սունդուկյանի բեմը շատ մեծ, ու ես էլ մի քիչ ավելի շատ եմ շպարվում, բայց այդքան էլ շատ չէ, օրինակ՝ չեմ գնում գրիմանոց, չեմ գնում գեղեցկության սրահներ ու այդ առումով նկատողություններ էլ եմ ստանում: Պարզապես մարդիկ հիմա այնքան են կենտրոնացել զուտ արտաքին տեսքի վրա, չեն խնայում ո՛չ ջանք, ո՛չ ժամանակ: Կարելի է խոսել շատ խորը ու հետաքրքիր բաներից, բայց մարդիկ իրենց պարտքն են համարում մեկը մյուսին հարցնել' այս բանը ինձ սազո՞ւմ է, թե՞ ոչ. իրենց էլ եմ հասկանում, բայց ինքս կուզեի ավելի շատ ժամանակ տրամադրել իմ ներսի վրա աշխատելուն: Դա ամենօրյա աշխատանք է, ամենօրյա ընտրություն' ինչը դու կընտրես, ժամանակն այնպիսին է հիմա, որ դու ամեն օր պիտի ընտրես' լույսի՞ հետեւից գնալ, թե՞ խավարի, ընտրես քո եսակենտրոնությո՞ւնը, թե՞ ընտրես մարդկանց, ում ավելի շատ տաս, քան վերցնես եւ այլն: Իսկ տեսքիս հետ կապված, փառք Աստծու, որ դեռ դուր եմ գալիս. այս բնավորությամբ պիտի թոռոմեի ու խորշոմեի, Աստված երեւի ինձ շատ է սիրում (ծիծաղում է-LN):

- Ինչպե՞ս եք հաղթահարել դժվարությունները, որոնց բախվել եք կյանքում: Ունեցե՞լ եք որևէ սկզբունք, որով միշտ առաջնորդվել եք:

-Տասնյոթ տարեկան էի, երբ մտել եմ այս թատրոն եւ գուցե չեմ էլ ունեցել ոչ մի նախադրյալներ: Գեղեցիկ եմ եղել, ուշադրություն եմ գրավել զուտ արտաքին տեսքի աոումով, բայց Սունդուկյանի բեմի համար պետք էր ավելի խոշոր ու բարձրահասակ  լինել. չէիր երեւա, ձայնս այդքան հզոր չէր. չլսվելու վտանգ կար, չափազանց ամաչկոտ ու երկչոտ եմ եղել, եւ դա էլ խոչընդոտ կարող էր լինել: Բայց այդ ամենի հետ միասին, գուցե ասածս ծիծաղելի է, պարադոքս է, ունեցել եմ իմ նպատակը, տեսիլքը, այն, ինչ ես ուզել եմ ասել ու մինչեւ հիմա է այդպես. այդտեղ ես մոռացել եմ ինձ ու գնացել եմ իմ նպատակի հետեւից: Օրինակ՝ ես տեսել եմ, որ կմտնեմ թատրոն ու կանեմ մի բան, որ ուրիշները չեն անի. ուրիշները ուրիշ բաներ շատ լավ կանեն: Չեմ ասում՝ կլինեմ ամենալավը, բայց կանեմ այն, ինչ ես տեսնում եմ, հասկանում եմ, ուզում եմ արտահայտել իմ տեսակետը, իմ աշխարհայացքը, իմ ապրումները, ու ես կանեմ իմ ձեւով, բոլորը դա կնկատեն, այդպես էլ եղավ, թատրոնի մեծերն ինձ այդ մասին բազմիցս ասել են: Տասնյոթ տարեկանից իմ մեջ կրել եմ մի բան' իմ նպատակը, որն  ավելի կարեւոր է, քան ինձ խանգարող հանգամանքները:

-Ձեր այդ ներքին պայքարն արդեն հաղթահարե՞լ եք:

-Համենայն դեպս ավելի քիչ է. գիտեք՝ բաներ կան, որոնք մի վայրկյանում չեն անցնում. ամբողջ կյանքիդ ընթացքում պետք է դրանց հետ պայքար տաս, օրինակ՝ քո ամաչկոտությունը կտրում է թեւերդ: Եթե մի բան կտրում է քո թեւերը, իսկ դու լուսավոր տեղ ես ուզում թռչել, ուրեմն պետք է պայքարել դրա դեմ: Կյանքում միշտ ամենագեղեցիկ ու հրաշալի բաները փորձության են ենթարկվում. եթե հրաշալի ընտանիք է, ապա անպայման մի բան կգա փորձության նման ու կխանգարի, օրինակ՝ դու կդառնաս հայտնի ու հազարավոր տղամարդիկ կուզենան քեզ հաճոյախոսել, նկարել ֆիլմերում եւ ուրիշ փայլփլուն բաներ կարող են գալ ու ուշադրությունդ նպատակից շեղել, դու պետք է որոշես՝ ընտրում ես քո ընտանիքի կայունությունը, ամուսնուդ, ձեր սիրո սրբությունը, թե՞ ընտրում ես մյուսը' գրավիչը, փայլփլունը, գուցե ավելի շահավետը:

-Մեր իրականության մեջ ի՞նչ դժվարությունների է հանդիպում կինը:

-Հայ կինը չի կարող լրիվ կտրվել իր ընտանիքից, եւ դա անիմաստ է ու հակառակ ընդհանրապես կնոջ էությանը: Մենք պետք է իմանանք' որն է կնոջ համար առաջնայինը, եթե ինքը ընտանիք չի ուզում ունենալ, դա ուրիշ բան է, բայց երջանկություն է ինչ- որ մեկի համար ներդրվել' հոգ տանելով, սիրելով ու խնամելով, պետք է փորձել հավատարիմ մնալ կնոջ էությանը: Այժմ մեր կանայք մի ծայրահեղությունից մյուսին են անցել. կամ միայն զբաղվում են իրենց աշխատանքով, կամ միայն ընտանիքով, երկուսն էլ կարող են դառնալ գերություն, պետք է ճկուն լինել եւ ընտրել «ոսկե միջինը»:


- Որպես դերասանուհի Ձեզ բավարարված զգո՞ւմ եք:

-Ո՛չ, հակառակը' շատ անբավարարված եմ զգում, դա երեւի առաջին անգամ եմ ասում (ծիծաղում է-LN):

-Իսկ ի՞նչն է խնդիրը:

- Այսօր առավոտյան ( ընդհանրապես երիտասարդ հասակից առավոտները սկսում եմ աղոթքով), երբ էլի աղոթում էի, մտածեցի, որ ի վերջո որպես դերասան ես կատարող չեմ, հիմա հետաքրքիր բան կասեմ ու ամուսնուս' Արմենին էլ ասացի, հետո տեսա' նեղվում է... Ինքը ռեժիսոր է, ես՝ դերասանուհի, գուցե պատասխանատվություն է զգում այն դերերի համար, որոնք ես պիտի խաղամ, ու ես լռեցի. դա իրեն չէր վերաբերում, վերաբերում էր իմ էությանը: Ես ավելի շատ հեղինակ դերասանուհի եմ, իմ դերերի մեջ պիտի լինի իմ անձից, իմ ներքին պոեզիայից, ներքին մենախոսություններից, ես պիտի խոստովանության նման դրանք փոխանցեմ, երբ ինձ ասում են՝ այսպես կամ այնպես արա, ես այդտեղ թոռոմում եմ, փակվում:

-Եթե ոչ ռեժիսորը, ապա ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ խանգարում չլինել կատարող:

-Ընդհանրապես հայ դրամատուրգիան ունի խնդիր. չկա միջին տարիքի կնոջ այնպիսի խորը կերպար, ինչպիսին է օրինակ' Աննա Կարենինան' իր ներքին հոգեբանական բախումներով: Մեզ մոտ մեծահասակ կանայք են ուղղակի մայրեր, ովքեր իրենց գործը հանճարեղ են անում, կամ սուր կերպարային մոցիկուլ կանայք կամ երազող սիրահարված աղջիկներ, բայց այսօրվա կնոջը դա չի բավարարում: Օրինակ' «Ուշացած թռչուն » հեղինակային ներկայացման մեջ փորձել եմ արտահայտել իմ կերպարին հատուկ ներքին բախումները, ինձ համար շատ կարեւոր է' լինի խորը եւ բազմերանգ կերպար:

- Տիկի՛ն Էլբակյան, իսկ որպես կին սիրված լինելու ամենահեշտ ճանապարհը ո՞րն է:

-Կարծում եմ' ամեն կին ունի իր գաղտնիքը, համենայն դեպս իրենք այդպես են մտածում, տղամարդիկ էլ են կարծում' կինը մինչեւ վերջ կարդացած գիրք չէ: Կինը պետք է իմանա, որ իր սիրելի տղամարդը անպայման պետք է լինի մեկը. եթե մի քանիսն են, կինը սկսում է մանրանալ, գողացվել, կիսվել, բայց այդ մեկը պիտի իրեն ընդունի այդ գաղտնիքով' չփորձելով բացահայտել:

- Բոլոր կանայք ունեն կանացի թուլություններ, մեկը՝ հագուստի, մեկը՝ զարդերի, մյուսը՝ օծանելիքի եւ այդպես շարունակ: Ո՞րն է Ձեր կանացի թուլությունը:

-Չգիտեմ, չեմ կարող մտաբերել (մտածում է-LN), չեմ սիրում գցել թոռոմած ծաղիկները, երեւի իմ ամենամեծ թուլությունն է, չորացած ծաղիկներ ավելի շատ եմ սիրում, քան' թարմ: Դրանք չգիտեմ' ինչպես պետք է խունանան, որ դեն գցեմ. կյանքի իմաստությունն են իրենց մեջ կրում:

- Ունեցե՞լ եք երազանք, որից ստիպված եք եղել հրաժարվել:

-Իմ բոլոր երազանքներն իրականացել են, այդ ընթացքում ընկնելով, բարձրանալով ու թվում էր' ես ինքս կկործանվեմ, բայց իրականացել են ու ավելիով:

- Ձեր կյանքում ամենաշատը ինչի՞ համար եք ստիպված եղել պայքարել ու գուցե դեռ շարունակում եք պայքարել:

-Երեւի արդարության: Պայքարում եմ ավելի անկեղծ լինելու թե՛ իմ, թե՛ Աստծու, թե՛ մարդկանց հետ, պայքարում եմ' մարդիկ անկեղծությունը գնահատեն. շատ անարդար է, երբ կեղծիքը վերցնում են որպես ճշմարտություն ու չեն էլ գնահատում անկեղծությունը, ինչքան էլ ինքը լինի ծուռ: Եթե անկեղծ ես ու սխալ, կարող ես շտկվել, բայց եթե կեղծ ես ու սխալ, ո’չ:

- Ո՞րն է կյանքի խորհուրդը առհասարակ և Ձեր դեպքում մասնավորապես:

-Ես կարծում եմ' կյանքի խորհուրդը եսակենտրոնությունից, էգոիզմից ամեն օր հրաժարվելն է, ավելի շատ մտածել այն նպատակի մասին, որն ուրիշներին կբերի բարիք, իսկ դա նշանակում է «սիրել դիմացինին քո անձի պես»: Օրվա ընթացքում էլ հրաժարվիր քո եսից ու տու´ր:

-Իսկ միայն տալը մարդուն կբավարարի՞ երջանիկ զգալու:

-Հավատացեք՝ չկա մարդ, ով լավ բան անի ու չստանա: Իհարկե, հաճելի է, երբ հնձում ես, բայց պետք չէ սպասել' շուտ բերք կստանաս. բերքը կարող է շատ ուշ հասունանալ, եւ բնավ ոչ քեզ համար, դու պետք է նախօրոք դա իմանաս:

 

- Ասում են' կյանքումդ գտնում ես այն, ինչ ինքդ ես ներդրել այնտեղ: Ձեր ներդրածը գտե՞լ եք Ձեր կյանքում:

-Այո՛, հիմա նայում եմ Լիկային ու տեսնում եմ' ինքը լավ կին է, լավ մայր, լավ դերասանուհի է եւ լավ դուստր, չնայած միասին անցանք շատ դժվար ճանապարհ' որպես ծնող ու երեխա: Ունենք մեր թատրոնը, լավ անձնակազմ, ունեմ լավ ամուսին ու ամենի համար շնորհակալ եմ Աստծուն:

 

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Դիտվել է 15487 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Susanik Nikolyan | 06-08-2013 21:47
sirum em dzez shattttttttt
ARMEN | 05-08-2013 15:02
GOD bless you.Duq hrashali qristonya eq

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 350 անգամ
23.04.2024
Դիտվել է 257 անգամ
25.04.2024
Դիտվել է 227 անգամ
26.04.2024
Դիտվել է 200 անգամ
27.04.2024
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster