Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչ են ցանկանում տարբեր տարիքի տղամարդիկ հարաբերություններից

14.06.2023

Փորձագետները վերլուծել են, թե ինչ են ակնկալում տղամարդիկ հարաբերություններից 16-ից սկսած և բարձր տարիքներում։

16-25 տարեկան. Ճոճանակային սեր

16-18 տարեկանում մտնելով սեքսի աշխարհ՝ երիտասարդներն առանձնապես չեն երազում մեկ աղջկա հետ հարաբերությունների մասին։ Հատկապես գրավում են մատչելի աղջիկները, ցանկանում են սիրով զբաղվել բոլորի հետ, թեկուզ՝ մեկ անգամ։ Սա այն ժամանակն է, երբ նույնիսկ ամենաէժան օծանելիքը էրոտիկ է թվում, իսկ աղջկա կրծքերին դիպչելն անգամ ցնցում է և հանգեցնում անքուն գիշերների ու ֆանտազիաների:

Այս տարիքում դեռ տեղ կա մաքուր ռոմանտիկ սիրո համար՝ լուսնի տակ զբոսանքներով, բայց այս ներդաշնակությունից նրանց հեշտությամբ կարող են շեղել ընկերների կանչող սուլոցները, որոնք հրավիրում են ֆուտբոլ խաղալու: Այս տարիքում երիտասարդ տղամարդիկ անկեղծորեն հավատում են, որ իրենք խելագար և երկար ժամանակով սիրահարված են, և պատրաստ են այդ մասին խոսել իրենց սիրելիի հետ օրական մինչև 100 անգամ։

600x400

18 տարեկանում հավատարիմ լինելը շատ դժվար է, քանի որ բառացիորեն բոլորը գրավում են։ Ցանկալի են նվազագույն հարցեր, ավելի շատ քողարկվածություն, և որ աղջիկներն անկեղծորեն հավատան, որ իրենց անունը Սարգիս է, այլ ոչ թե Անդրանիկ։ Երբեմն այս տարիքում հաճելի է, որ աղջիկը չի նմանվում ո՛չ տղայի, ո՛չ իր մորը, հասկանում և կիսում է ընկերոջ ճաշակն ու նախասիրությունները։ Այս տարիքում սիրելին հայտնվում է բավականին անսպասելի։ Իր գլխում անընդհատ նա է, տղան իր գերդրական վերաբերմունքի ազդեցությամբ նրան դարձնում է «հերոսուհի», աստվածացնում։ Բայց ... ճիշտ այնքան, քանի դեռ չի վարժվել աղջկան․ դրանից հետո սիրելին հոգեբանական անհանգստություն ու գրգռում է առաջացնում։

Երիտասարդն աղջկան վերաբերվում է կա՛մ որպես արքայադստեր, կա՛մ որպես իր ցանկություններն ու կարիքները բավարարող օբյեկտի, ձևավորում է իր արական ինքնությունը, նվաճում, ինչ-որ բան ապացուցում իրեն և նրան, փորձում է ռազմիկի, որսորդի, հոգատար տիրոջ, վատ տղայի, նարգիզի և հոր դերերը։

Տղամարդկանց մեծ մասը ոչինչ չի սպասում հարաբերություններից: Նրանք ման են գալիս, բայց ուզում են հավատարմություն՝ հետևելով կոպտության օրենքին. ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Այս տարիքը ճոճանակային սիրո ժամանակն է՝ թեթևությունից, արևից մինչև կոպտություն:

25–30 տարեկան. «իսկական սեքսի» ու բնադրվելու ժամանակն է

25 տարեկանում ամեն ինչ ավելի լուրջ է։ Առաջին «ներիր և մնաս բարով»-ը, հավանաբար, ինչ-որ մեկին արդեն ասվել է։ Էրոտիկ ֆանտազիաները «պայթեցնում» են առնականացած մարմինը, սակայն, ի տարբերություն 18 տարեկանների, առաջին պատահածի հետ մտերմությունն այլևս հետաքրքիր չէ, հարկավոր է հոգեբանական տրամադրվածություն և հուզական խթան։ Շատերն ունեն ընտանիք կազմելու, ցեղը շարունակելու, սիրելիների մասին հոգ տանելու ցանկություն։ Տղամարդը մի քանի տարի կարող է միայն իր կնոջը ցանկանալ, զուգել նրան, բույն սարքել, որպեսզի հաջողակ կյանքի արտաքին տեսքը լինի ինչպես բոլորինն է։

600x400

Ինչու են նրանք ամուսնանում.

1. Սեր։
2. Մշտական սեռական զուգընկեր ունենալու ցանկություն։
3. Հոգեբանական կախվածություն (հենց այս աղջկա կողքին լինելու սուր պահանջմունք)։
4. Կենցաղային խնդիրների լուծում։ Հարմարավետության և բարգավաճման ցանկություն:
5. Երեխաներ ունենալու ցանկություն։

Այս տարիքում տղամարդիկ «ամեն ինչում փորձարկողներ» են։ Նրանք խաղում են կանացի հոգու բոլոր լարերի վրա՝ երկրպագությունից մինչև մարզում: Տղամարդը կարող է զուգահեռ հարաբերություն ունենալ մի քանի կնոջ հետ, բայց նա խնամքով «կդասակարգի»։

Նա ցանկանում է, որ կինը մեջքով չծածկի արևը, չխոչընդոտի կարիերա կառուցելուն, օգնի, հոգ տանի, լինի հուսալի թիկունք, գիշերային ուղեկից և միաժամանակ անփույթ ուղեկցուհի։ 25-ամյա երիտասարդներն ուշադրություն են դարձնում իրենց զուգընկերուհու բնավորության գծերին, ողջունում են նրա ցանկացած ոգևորություն և ... վերաբերվում նրան որպես լավագույն էգի: Նրանք հուսով են, որ կինը կսուզվի գործերի ծանրաբեռնվածության մեջ և ժամանակ առ ժամանակ ու առանց առիթի իրենց «գլուխը չեն տանի»։

30-35 տարեկան. ձանձրույթից հոգնած

30 տարեկանում գրեթե բոլոր հարցվածներն ասում են, որ տանը ձանձրանում են և ցանկանում են նորից «փորձել» ոչ միայն իրենց կնոջը։ Սովորաբար տղամարդիկ չեն ցանկանում բաժանվել իրենց ամուսիններից, այլ ընտրում են «ոչ վտանգավոր» սիրուհիների՝ ինչ-որ մեկի կանանց։ Միևնույն ժամանակ, նրանք իրենց կեցից ակնկալում են հավատարմություն, տնարարություն, կատարյալ կուրություն և խլություն՝ իրենց անհավատարմության բացահայտ փաստերի, ինտուիցիայի հուշումների և «բարի մարդկանց» պատմությունների նկատմամբ:

30-35 տարեկանում տղամարդիկ իսկապես հույս ունեն, որ կինը կգիտակցի, որ նրան «կոտրելը» կամ հեռանալը ծայրահեղ քայլ է: Նրանք երազում են, որ կինն ինքնուրույն հասկանա՝ տալով նրան ազատություն, ինքը ևս այն կստանա: Տնային սեքսը հաճախ դառնում է սեքս բացառապես «արձանագրության համար»: Երբեմն տղամարդն ինքն է սկսում կասկածել, որ իր կինը ինչ-որ մեկին ունի, բայց չի շտապում Օթելո խաղալ։

Փողի դիմաց սեքսից մեր 35-ամյա հերոսն արագ հոգնել է։ Նա արդեն իր հետ ճամփորդությունների տարել է երկարոտ ու դատարկագլուխ գեղեցկուհիների, և հասկացել, որ նրանցից հետո իրեն ավելի է ձգում իր կինը։ Երբեմն տղամարդու գլխում ծագում են մտքեր, որ գուլպաներով և կապիչներով այս անխոհեմ տիկնիկներն ընտանիքի քայքայման նախադրյալներ են:

35–45 տարեկան. կրկնակի չամուսնացած

600x400

Նրանք փնտրում են և գտնում, որ սերն անհասանելի է: «Կողքի» հարաբերություններից ակնկալում են նոր բացահայտումներ, հրաշք, երիտասարդություն և խիզախություն: Նրանք ճոճվում են կայունության և անորոշության միջև՝ ցանկանալով հնարավորինս երկար օգուտ քաղել այս իրավիճակից։

Այս տարիքում շատերն արդեն երկու անգամ չամուսնացած են, ստացվում է՝ սա «օգտագործված» նախկինների տարիքն է։ Տղամարդը ձգտում է ըմբռնման ու մայրական խնամքի, մի նոր բանի։ Արյան մեջ արական հորմոնի մակարդակը նվազում է, և այդ պատճառով մեր հերոսը դառնում է հաճելի զրուցակից՝ ի տարբերություն 20-ամյա «ամենակարող առյուծի»։ Նա հարաբերություններից ակնկալում է սիրելիի կողմից իր նկատմամբ հիացմունք: Հույս ունի, որ կինը կփայփայի ու կուրախացնի իրեն, կհպարտանա հաջողություններով։ Չի անում այն, ինչ չի ուզում՝ դա համարելով ազատություն։ Ձգտում է փոխադարձ սրտացավ գրավչության վրա հիմնված հարաբերությունների, շփոթում է սերը, սիրահարությունը, գրավչությունը։

Տղամարդիկ այս տարիքում հույս ունեն, որ իրենց զուգընկերը ներողամիտ կլինի և ոչ շատ պահանջկոտ։ Երբեմն սիրելիի հետ նրանք փոխում են իրենց ապրելակերպն ու գործունեությունը, իրականացնում կյանքի իմաստի մասին իրենց պատկերացումները և դեմ չեն, որ հարաբերություններն ավելի զերծ լինեն «կրքերից ու թռիչքներից», այլ հարստանան «ներդաշնակությամբ և հանգստությամբ»: Հույսը հաղթում է բանականությանը, և տղամարդը հավատում է, որ հաջորդ կինը կունենա իր մոր, նախկին կնոջ բոլոր դրական հատկությունները, գումարած շատ լավ բաներ, որոնք նրանց մոտ պակասում են: Այս տարիքում նրանք ուզում են, որ կինը իրավունքներ չխաղացնի, չճնշի, հիանա ու զղջա։ Տղամարդիկ, ավելի շատ, երազում են «ինտիմ տարրերով» ընկերության մասին և փնտրում հարազատ հոգի։

45–55 տարեկան. Որսորդներ ժամանակաչափով

45 տարեկանում տղամարդն իմաստնանում է, վարում նորմալ կյանք, երախտապարտ է իր կնոջը խոնարհ բնավորության համար և հաճախ չի ըմբոստանում հրամայելու նրա փորձերի դեմ: Աղմկոտ հիսունամյակից հետո անհասկանալի անհանգստություն է հայտնվում նրա առնական ուժի նկատմամբ, ի հայտ են գալիս առաջին հիասթափությունները։ Մարմնավաճառների հետ գործ ունենալու ցանկություն այլևս չկա, նորմալ կանանց հետ՝ սարսափելի է… Որպես կանոն, «հանկարծ» հայտնվում է մի կին, ով հիանալի հասկանում է նրա իրավիճակը և կարողանում այնպես անել, որ նորից իրեն տղամարդ զգա: Հիմա նա ցանկություն ունի և կարող է խելահեղորեն՝ ամեն անգամ, ինչպես վերջին անգամ: Նա առանձնապես բծախնդիր չէ «սեքս-օբյեկտ» ընտրելիս. կանանց մեծ մասը՝ գեղեցիկ և ոչ այնքան, հարմար են նրան, քանի որ զգում է, որ ժամանակը սպառվում է...

Ոմանք ամուսնալուծվում են և միայն դրանից հետո են հասկանում, որ ավելի լավ է միասին ապրել և դիմանալ, քան հեռանալ ու կորցնել... ոչ, ոչ թե սերը, այլ որոշ նյութական բարիքներ և արդեն կայացած, ընտանեկան մարտերում գրաված իրենց գործելու ազատության կղզին։ Շատերն այլևս չեն գտնում նոր երջանկություն և հիշում են նախկին «անիծված կյանքը» իր առաջին կնոջ հետ…Տարիների ընթացքում վրա է հասնում խաղաղությունն ու հագեցվածությունը: Տղամարդը հանկարծ սկսում է լսել, ներել կնոջը, հասկանալ նրա որոշ «կամակորություններ» կամ սովորել չնկատել դրանք: Կինը դառնում է ընկեր ու զրուցակից։

55-ից հետո...

600x400

55-ից հետո ինչ-որ խղճահարություն է առաջանում իր կնոջ նկատմամբ, ինչպես նաև՝ թեթև ինքնքննադատություն․ իզուր էի խնայում նրա վրա, ափսոս, որ չէի օգնում․․․

Տղամարդը հաճախ ձևացնում է, թե դեռ ինչ-որ բան է ուզում սեքսի մեջ, նորից ռոմանտիկ է դառնում։ Եթե նա հանդիպում է նոր սիրո, խորապես սիրահարվում է, ձգտում ինչ-որ բան տալ, և ոչ թե վերցնել: Նա մեծ հաճույք է ստանում կնոջ մասին հոգ տանելուց, սիրում է գնալ թատրոններ և ռեստորաններ, միասին անցկացնել արձակուրդները և ցույց տալ նրան ընկերներին: Այս դեպքում նա ուշադրություն չի դարձնում իր ռադիկուլիտի, հեռատեսության ու պրոստատիտի վրա։ Թույլ է տալիս սիրելիին լինել քմահաճ։ Նա ուրախանում է, եթե կիսում է իր երաժշտական նախասւրությունները:

Երբ կողքին սիրելի կին է՝ տղամարդու մոտ վերադառնում են բոլոր երազանքներն ու ապրելու ցանկությունը, իսկ եթե նա նաև երեխա ծննդաբերի, բոլոր հույսերը վերակենդանանում են: Տղամարդը շտապում է պաշտոնապես գրանցել ամուսնությունը, երբ հոգնում է մենակ մնալուց:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5557 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7137 անգամ
22.04.2026
Դիտվել է 6052 անգամ
20.04.2026
Դիտվել է 1612 անգամ
24.04.2026
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster