Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

8 բան, որոնք երբեք չի կարելի անել ամուսնության մեջ

09.05.2023

Սիրո մեջ, ինչպես ցանկացած այլ բնագավառում, կարևոր է պահպանել ինքնությունը:

Հոգեբան և «Տիեզերքի հետ նույն ալիքի վրա» գրքի հեղինակ (AST հրատարակչություն) Լուսյա Լեսենկովան գիտի, թե ինչպես խոսել մարդկանց միջև հարաբերություններում ամենադժվար խնդիրների մասին պարզ, հեգնական և անկեղծ: Նա կարծում է, որ պետք չէ սեփական կյանքի վերահսկողությունը փոխանցել նույնիսկ ամենասիրելի, մտերիմ մարդուն։

Մի դավաճանեք ձեր երազանքին։ Այն ձեր առաջնորդող լույսն է, որը ձեզ ուժ, էներգիա և հավատ է տալիս: Եթե սկսեք ապրել հանուն ուրիշի՝ դուք այլևս չեք լինի։

Մի փոխեք ձեր տեսքն ու ճաշակը։ Քանի որ նա հենց այդպիսին է հանդիպել ու հետաքրքրվել ձեզնով, իրավունք չունի ձեր արտաքինում փոփոխություններ պահանջել։ Եթե նրան թվում է, որ պետք է կրեք միայն բարձրակրունկներ և շքեղ գանգուրներ ունենաք, իսկ ձեզ դուր է գալիս առօրյա ոճը, կանգ առեք ու մի դավաճանեք ձեզ։ Դուք բոլոր իրավունքներն ունեք որոշելու, թե ինչպես է ձեզ համար ավելի լավ և հարմարավետ:

Մի դավաճանեք ձեր բարոյական սկզբունքներին: Կառչեք ձեր սեփական կանոններից և թույլ մի տվեք, որ դրանք խախտվեն, արժեզրկվեն կամ ծաղրվեն:

Մի կտրվեք ձեր ընկերներից: Ձեր ընկերներն այն հարստությունն են, որը ձեռք եք բերել նախքան նրան հանդիպելը: Տղամարդն իրավունք չունի ձեզ զրկել դրանից։ Նա կարող է դուր չգալ ձեր ընկերներին և ընկերուհիներին, բայց նրանք ձերն են. նրանց հետ հարմարավետ է, զվարճալի և լավ: Մի կտրեք կապը նրանց հետ։

Թույլ մի տվեք ձեզ վերահսկել: Դուք փոքր աղջիկ չեք։ Թույլ մի տվեք որևէ մեկին կասկածի տակ դնել ձեր գործողությունները և կազմակերպել հարցաքննություններ:

600x400

Մի հրաժարվեք ձեր հոբբիից: Անընդհատ մի չեղարկեք ձեր սիրելի զբաղմունքը՝ հանուն հանդիպումների և նրա հետ լինելու հնարավորության։ Հակառակ դեպքում կկորցնեք ինքներդ ձեզ: Դուք պետք է ունենաք հետաքրքրություններ, որոնք ձեզ աշխուժություն և էներգիա են տալիս։

Մի փորձեք պատճենել ինչ-որ մեկի ընտանիքը: Պետք չէ ծնողական ընտանիքի ուղին տեղափոխել ձեր սեփական հարաբերություններ: Նաև՝ մի նախանձեք ուրիշների ընտանիքներին, որոնք արտաքուստ կարող են «կատարյալ» թվալ։ Գլխավորն այն է, որ երկուսդ էլ ձեզ հարմարավետ զգաք։

Մի վարժվեք ամեն ինչում նրան զիջելուն։ Միշտ ձգտեք փոխզիջում գտնել կամ ողջամտորեն պաշտպանել ձեր տեսակետը: Գտեք բանակցելու եղանակներ և ուղիներ՝ չվնասելով ձեր «ես»-ը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4575 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2025 10:47
Մայամիի մի զույգ վերջերս արժանացել է աշխարհի ամենաերկարակյաց ամուսնական զույգի կոչմանը: 107-ամյա Էլեոնորան և 108-ամյա Լայլ Գիտենսը, նշելով իրենց ամուսնության 83-ամյակը, խոստովանել են, որ իրենց երկար և երջանիկ ամուսնության գաղտնիքը պարզ է. նրանք պարզապես սիրում են միմյանց, ըստ The Guardian-ի:
10-11-2025 10:46
26-ամյա ղազախ թենիսիստուհի Ելենա Ռիբակինան, որը մինչև 2018 թվականը ներկայացնում էր Ռուսաստանը, հաղթեց Ռիադում կայացած WTA եզրափակիչում։ Նա երկու սեթում (6-3, 7-6) հաղթեց աշխարհի առաջին ռակետ՝ բելառուս Արինա Սաբալենկային և մտավ պատմության մեջ։ Նախ, նա դարձավ Ասիայից առաջին թենիսիստուհին, որը հաղթեց WTA եզրափակիչում։ Երկրորդ, իր հաղթանակի համար Ռիբակինան վաստակեց 1500 վարկանիշային միավոր և կանանց սպորտի համար ռեկորդային՝ 5,235 միլիոն դոլար մրցանակ։ Նա բարձրացավ կանանց համաշխարհային թարմացված վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնական։
10-11-2025 10:45
Բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանթը խոստովանել է, որ Սթիվեն Սփիլբերգի առաջիկա նախագծում իր դերը «հիասքանչ» է լինելու։ Variety-նպարզել է, որ ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Քեփը կերպարը գրել է հատուկ դերասանուհու համար։ Բլանթը խոստովանել է, որ վաղուց հանդիսանում է Սփիլբերգի աշխատանքի մեծ երկրպագուն։ Նա մեծացել է ռեժիսորի «Շինդլերի ցուցակը», «Ծնոտները» և «Ինդիանա Ջոնսը» պաշտամունքային ֆիլմերի ազդեցության տակ:
10-11-2025 10:43
Քրիս Ջենները նշել է իր 70-ամյակը շքեղ Ջեյմս Բոնդի թեմատիկ երեկույթով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Բևեռլի Հիլզի առանձնատանը։ Հյուրերի թվում էին Օփրա Ուինֆրին, Մրայա Քերին, Թայլեր Փերին, Վին Դիզելը, Մարկ Ցուկերբերգը, ինչպես նաև հայտնի զույգեր արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, ինչպես նաև Ադելը և Ռիչ Փոլը։
10-11-2025 10:04
Wildberries-ի հիմնադիր 50-ամյա Տատյանա Կիմը մասնակցել է «Սերունդ» բիզնես ֆորումին և պատմել, թե ինչպես կարելի է ճանաչել դոլարային միլիոնատիրոջը։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ իսկապես հարուստ մարդիկ, կարծրատիպերին հակառակ, չեն փորձում ուշադրություն գրավել թանկարժեք հագուստով, այլ նախընտրում են օգտագործել հարմար գաջեթներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 1355 անգամ
05.11.2025
Դիտվել է 343 անգամ
04.11.2025
Դիտվել է 331 անգամ
06.11.2025
Դիտվել է 310 անգամ
08.11.2025
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster