Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հորմոնալ հակաբեղմնավորիչ. օգտկա՞ր է, թե՞ չարիք

19.04.2023

Ներկայումս Անգլիայում գրեթե յուրաքանչյուր երրորդ կին անցանկալի հղիությունը կանխելու համար ընդունում է համակցված խմելու հակաբեղմնավորիչներ (ՀԽՀ), Նիդեռլանդներում` ավելի քան 40%-ը, իսկ Ֆրանսիայում և Բելգիայում մոտ կեսը: Ռուսաստանում այդ միջոցից օգտագործող կանանց թիվը կազմում է ոչ ավելի, քան 6%, մեծ քաղաքներում՝ մինչև 20%:

Կանայք, և երբեմն իրենք՝ բժիշկները, մեծ զգուշությամբ են վերաբերվում համակցված խմելու հակաբեղմնավորիչներին, բայց արդյոք դա արդարացվա՞ծ է: Արժե՞ խուսափել ընտանիքի պլանավորման այս ամենաարդյունավետ մեթոդից և որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը:

Անցանկալի հղիության դադարեցում, թե՞ ՀԽՀ

Այսպիսով, աբորտը կամ անցանկալի հղիության ընդհատումը միշտ վնասակար է կնոջ օրգանիզմի համար, սա աճող վարակի (էնդոմետրիտ, արգանդափողերի բորբոքում, որը հետագայում կարող է հանգեցնել անպտղության) և լուրջ հորմոնալ փոփոխությունների մեծ ռիսկ է: Կանացի մարմնում, որը հարմարվել էր հղիության բնականոն ընթացքին, հղիության ընդհատման արդյունքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ ընդհուպ մինչև ուռուցքաբանական հիվանդությունները, ինչը լուրջ ռիսկի գործոն է։

Այդ իսկ պատճառով, եթե հղիությունը դեռ ցանկալի չէ, պետք է ընտրել պաշտպանության ամենաարդյունավետ մեթոդը։ Դա պարզապես համակցված խմելու հակաբեղմնավորիչներ են, հորմոնալ պատրաստուկներ, որոնք ֆիզիոլոգիական են կանանց մարմնի համար և մարմնում ստեղծում են «կեղծ հղիության»՝ կնոջ համար ավելի բնական վիճակ, քան ձվարանների միկրոտրավմայով ամսական օվուլյացիան, երբ արտանետվում է ձվաբջիջը:

Սա ոչ միայն անցանկալի հղիության կանխարգելում է և սեռական կյանքի որակի բարելավում, երբ պետք չէ անհանգստանալ հաջորդ դաշտանի օրվան ընդառաջ, այլ նաև հորմոնալ խանգարումների կանխարգելում ու բուժում, օրինակ՝ ցիկլի խանգարումները, նախադաշտանային համախտանիշի դրսևորումները, կաթնագեղձերում, ձվարաններում գոյացությունները, վեգետատիվ փոփոխությունները պերիմենոպաուզայի ժամանակ, հիպերանդրոգենիզմը։ Ապացուցված է, որ ՀԽՀ-ների ընդունումը նվազեցնում է ձվարանների և էնդոմետրիումի ուռուցքային հիվանդությունների, քաղցկեղի վտանգը: Դաշտանի ժամանակ արյան կորուստի նվազեցման շնորհիվ նվազում է անեմիայի զարգացման ռիսկը։

Համակցված խմելու հակաբեղմնավորիչների դրական ազդեցությունը ցանկացած տարիքի կնոջ առողջության և կյանքի որակի վրա վաղուց ուսումնասիրված է և կասկածից վեր է:

ՀԽՀ-ների տեսակները և հակացուցումները

600x400

Հաբավորված ՀԽՀ-ների տեսակները․ մոնոփուային (մեկ ամսվա ընթացքում բոլոր հաբերում պարունակում են նույն քանակությամբ հորմոններ), եռափուլ (ամսվա ընթացքում չափաբաժինները փոխվում են): Կան նաև դեղամիջոցներ, որոնք պարունակում են միայն պրոգեստերոն: Բացի հաբերից, հորմոններ կարող են պարունակել նաև հեշտոցային օղակները և ներարգանդային հակաբեղմնավորիչները:

Հորմոնալ հակաբեղմնավորման ընտրության ժամանակ անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք կինը հակացուցումներ ունի այս մեթոդին: Բացարձակ հակացուցումներն են՝ խորը երակային թրոմբոզը, թոքային էմբոլիան, նախատեսված վիրահատությունը, զարկերակային գերճնշումը, սրտի փականային հիվանդությունը՝ բարդություններով, շաքարային դիաբետը՝ անգիոպաթիայի հետ համատեղ, սրտանոթային հիվանդությունների ռիսկի մի քանի գործոնների առկայությունը (օրինակ՝ ծխելը, շաքարախտը, արյան բարձր ճնշումը), լյարդի հիվանդությունը (սուր վիրուսային հեպատիտ, քրոնիկ ակտիվ հեպատիտ, լյարդի ուռուցք, լյարդի ցիռոզ), միգրենը, հետծննդյան շրջանը՝ մինչև 6 շաբաթ կրծքով կերակրմամբ, հղիությունը, կրծքագեղձի քաղցկեղը։

Բացի այդ, խորհուրդ է տրվում գնահատել արյան ճնշման մակարդակը, կատարել կաթնագեղձերի, կոնքի օրգանների հետազոտություն։ Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս կատարել ևս մեկ կոագուլոգրամիա՝ արյան մակարդման թեստ՝ բացառելու համար թրոմբոզի բարձր ռիսկը: Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակումներին, ապա հակաբեղմնավորիչ մեթոդների բժշկական իրավասության չափանիշների համաձայն, տարիքը ՀԽՀ-ներ նշանակելու սահմանափակում չէ, դրանք կարող են ընդունել վերարտադրողական տարիքի բոլոր կանայք։ Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ընդունել մինչև դաշտանադադարը և դրանից հետո մեկ տարվա ընթացքում:

Միֆեր և իրականություն

Կան նաև մի քանի միֆեր, որոնք կարող են ազդել կնոջ ընտրության վրա։ Օրինակ՝ հակաբեղմնավորիչներ ընդունելիս քաշի ավելացումը: Ժամանակակից ՀԽՀ-ների պայմաններում, եթե անգամ դա տեղի ունենա, ապա կլինի աննշան՝ մինչև 2 կգ, ինչը հեշտությամբ ենթակա է շտկման ֆիզիկական ակտիվության և դիետայի օգնությամբ։ Ոմանք ՀԽՀ-ներ ընդունելիս, ընդհակառակը, նիհարում են:

Ինչ վերաբերում է ՀԽՀ ընդունելիս մարմնի վրա մազերի աճելուն, ապա սա նույնպես միֆ է: Ընդհակառակը, կան ուժեղացված հակաանդրոգեն ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, որոնք օգնում են պայքարել արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակի դեմ, ինչը հաճախ մաշկի վատթարացման և ավելորդ մազերի աճի պատճառ է հանդիսանում:

Տարածված միֆերից է այն, որ ՀԽՀ-ի ընդունումը դադարեցնելուց հետո հղիանալը դժվարանում է: Ընդհակառակը, դեղերի դադարեցումից հետո հղիությունը սովորաբար տեղի է ունենում շատ արագ։ Եթե հղիությունը տեղի չի ունենում, ապա ավելի շուտ պետք է այլ պատճառ փնտրել:

Հակաբեղմնավորման համար դեղերի տարբերակների ընտրությունն այժմ բավականին մեծ է, այն կարելի է յուրաքանչյուր կնոջ համար ընտրել անհատապես՝ հաշվի առնելով նրա տարիքը և առողջական վիճակը: Կարևոր է հիշել, որ միայն մանկաբարձ-գինեկոլոգն է ընտրում և խորհուրդ տալիս ՀԽՀ-ներ:

Ձեր ինտիմ խնդիրները լուծեք այն բժշկի հետ խորհրդակցելով, ում վստահում եք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4734 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Ազատվեք ծանրությունից և այտուցվածությունից. ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը

03.07.2025
Եթե օրվա վերջում ձեր ոտքերը, կարծես, լցված են կապարով, այտուցվել են, այրոց կամ ջղաձգություն եք զգում, ժամանակն է վերանայել ձեր սովորությունները:

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025
Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-11-2025 11:45
People ամսագիրը անվանել է 2025 թվականի ամենասեքսուալ տղամարդուն։ Այդ տղամարդը 37-ամյա բրիտանացի դերասան Ջոնաթան Բեյլին է, որը հայտնի է «Բրիջերտոն» սերիալում լորդ Էնթոնիի դերով։ 2024 թվականին «Ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը բաժին է8 հասել դերասան և Էմիլի Բլանտի ամուսին Ջոն Կրասինսկուն։ Մեկ տարի առաջ էլ անվանակարգվել էր Պատրիկ Դեմփսին։
05-11-2025 11:11
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ օգտագործել է ChatGPT-ն իրավագիտության քննություններին նախապատրաստվելու համար, և սա, ինչպես նա պնդում է, իր անհաջողությունների պատճառն է։ Vanity Fair-ի համար ստի դետեկտորի թեստի ժամանակ ռեալիթի շոուի աստղը անկեղծորեն խոստովանել է, որ հաճախ դիմում է չաթբոտին՝ «իրավաբանական խորհրդատվության» համար։ «Երբ ես պետք է իմանամ հարցի պատասխանը, ես պարզապես նկարում եմ այն և ուղարկում ChatGPT-ին», - խոստովանել է Քիմը։ Սակայն, ինչպես պարզվել է, արհեստական բանականության խորհուրդը միշտ չէ, որ օգտակար է եղել։
05-11-2025 10:48
Ամերիկյան Victoria's Secret ապրանքանիշը թողարկել է ադվենտ օրացույցներ՝ ներքնազգեստով։ Այն այժմ հասանելի է նորաձևության ապրանքանիշի կայքում։ Նվերների հավաքածուն ներառում է 12 բաժին, որոնք պարունակում են բամբակյա ներքնազգեստներ՝ տարբեր դիզայնով։ Ադվենտ օրացույցը ներառում է ժանյակներով, տոնական նախշերով և քարերով զարդարված ոճեր։ Այս նվերի գինը 80 դոլար է։
05-11-2025 05:19
Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը եւ 71 կգ քաշային Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։ Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է:
05-11-2025 01:36
Աշխարհի 119-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։ Հիվանդության պատճառով 2 ամսից ավելի բաց թողած թենիսիստուհին առաջին շրջանում մրցել է աշխարհի 191-րդ ռակետ, Վրաստանի ներկայացուցիչ Եկատերինա Գորգոձեի հետ եւ պարտվել է 3։6, 3։6 հաշվով: Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում պարտություն կրելուց հետո Էլինա Ավանեսյանը մրցաշարի չէր մասնակցել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 1038 անգամ
30.10.2025
Դիտվել է 398 անգամ
03.11.2025
Դիտվել է 391 անգամ
31.10.2025
Դիտվել է 254 անգամ
04.11.2025
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster