Այսօր բացվում է Կաննի 65-րդ կինոփառատոնը' աշխարհի լավագույն ռեժիսորների ու կինոաստղերի խոշոր մարաթոնը: Այս անգամ մրցույթին նրկայացված են արդեն անուն ձեռք բերած ռեժիսորների աշխատանքներ: Սկսնակներ գրեթե չկան, բացի Սերգեյ Լոզինցայից, ով ներկայացվել է իր երկրորդ ֆիմով:
Գլխավոր մրցույթում որպես առանձին դաս բացակայում են նաև կին ռեժիսորները: Ստացվում է՝ կանայք, չնայած որ ավելի ու ավելի շատ են ներգրավվում կինոինդուստրիայի ոլորտ, նրանց որակները, սակայն, չեն համապատասխանում «Կանն»-ի մասնագետների ճաշակին:
Փառատոնը կմեկնարկի Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմով: Թերևս ամենասպասված ֆիլմը Միխայել Հանեկի «Սեր»-ն է: Մի խոսքով' կան բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր ու ճանաչված անուններ, բայց թե ինչ կորոշի ժյուրին, դժվար է ասել: Նշենք միայն, որ ժյուրիի ղեկավար Նանի Մորետին աչքի է ընկնում սենտիմենտալ պատմությունների նկատմամբ տածած իր սիրով: Իրենց վճռական խոսքը կարող են ասել նաև ժյուրիի մյուս անդամները. նրանց թվում են դերասնաններ Դիանա Կրյուգերը՝ Գերմանիայից, Էվան Մակգրեգերը՝ Անգլիայից, ֆրանսիացի մոդելյոր Ժան-Պոլ Գոտյեն, ուրիշներ:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: