Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 ամենատարածված սխալները սեքսի ժամանակ

10.02.2023

Ինտիմ հարաբերությունները նվիրական զգացումներ են հաղորդում զույգերին։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ ցանկալի հունով կամ հարթ է ընթանում։ Հաճախ հենց ինքներս ենք լինում ձախողման պատճառը՝ առանց գիտակցելու դա։ Կանդրադառնանք 5 ամենատարածված սխալներին, որոնք հաճախ են ի հայտ գալիս սեքսի ժամանակ։

Չափազանց շատ բառեր կամ համառ լռություն: Երկու ծայրահեղություններն էլ դժվարացնում են կենտրոնանալ գործընթացը վայելելու վրա: Եթե իսկապես ուզում եք խոսել, միգուցե պետք է տեղափոխվեք դեպի բազմոցը և փոխանակեք աշխարհի ու անձնական նորությունները, և միայն դրանից հետո վերադառնաք հարմարավետ անկողին:

Մյուս կողմից, եթե շփվելու և պատասխանելու ցանկություն չկա, ներառյալ ինտիմ ոլորտին և բուն սեքսի գործընթացին վերաբերող հարցերին, ապա իմաստ ունի մտածել. գուցե ավելի լավ է այս մարդու հետ ընդհանրապես ընդհատե՞լ հարաբերությունները։

Լրացուցիչ մանրամասներ նախորդ զուգընկերների մասին: Բոլորը սիրում են ճշմարտությունը (կամ, ամեն դեպքում, նրանք պատրաստակամորեն հայտարարում են այդ մասին), բայց ոչ ոք չի ցանկանում մանրամասն իմանալ, թե ինչպես և ինչ է կատարվել նախորդ զուգընկերների հետ։

600x400

Նույնիսկ եթե անգամ հնչել է «Ինձնից առաջ ընկեր ունեցե՞լ ես» հարցը, ավելի լավ է դրան հնարավորինս կարճ և չեզոք պատասխանել։ Իսկ մարդու կարողությունները համեմատել իր նախորդի հետ ուղղակի տգեղ է՝ թող երկու հոգի լինեն անկողնում, եթե սկզբում երկու հոգի են հայտնվել այնտեղ։ Թող անցյալի ստվերները սպասեն ուրիշ տեղ։

Կեղծ օրգազմ։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ անահաջող սեքսն ավարտելու ցանկությունը, զուգընկերոջը վիրավորել չցանկանալը, ում հետ հնարավոր չէ հասնել գագաթնակետին, կամ այլ գործոններ, որոնք խանգարեցին այս անգամ: Ոչ ոք պարտավոր չէ բոլոր մանրամասները գցել զուգընկերոջ վրա (օրինակ, աղջիկը շարունակում է սիրել իր նախկին ընկերոջը, և իր ներկայիս ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ընթացքում նորից սկսել է ափսոսալ բաժանման համար), բայց չարժե նաև ձևացնել, թե ամեն ինչ լավ է։

600x400

Եթե թվում է, որ ժամանակն է դադարեցնել այս ոչ ամենագեղեցիկ գործընթացը, ապա, հավանաբար, դա թվացյալ չէ: Եվ արժե դա անել ամենայն նրբությամբ։ Տարրական էթիկայի նկատառումներից ելնելով, դուք պետք է փորձեք օգնել ձեր զուգընկերոջը օրգազմի հասնել և ավարտին հասցնել սեքս-գործընթացը: Եվ հետո հասկանալ լիցքաթափվելու սեփական անկարողության պատճառները. սեքսուալությունը բոլորի համար տարբեր է: Անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել հոգեբանի, եթե սա հաճախակի անձնական խնդիր է և ձեզ ստիպում է անհանգստանալ և նյարդայնանալ։

«Ոչ» ասելու անկարողությունը։ Մեզ կարող է թվալ, որ զուգընկերն ավելի քիչ կսիրի, եթե մենք հրաժարվենք սեքսի այս կամ ձևից, տարբեր աստիճանի ֆանտազիաներից, կամ, ընդհանրապես, մտերմությունից (օրինակ՝ իրական գլխացավի պատճառով)։

600x400

Սեքսը չորս ձեռքի խաղ է, որը հիմնված է վստահության վրա։ Եթե ինչ-որ բան չես ուզում անել, ավելի լավ է դա չանես։ Բայց եթե պարզվում է, որ զուգընկերը դժգոհ է, սա առիթ է մտածելու, թե արդյոք անհրաժե՞շտ է նման շուտ վիրավորվող զուգընկեր ունենալ ընդհանրապես։

Ամեն ինչ միանգամից ստանալու ցանկություն: Որոշ մարդկանց համար դժվար է ամբողջությամբ բացվել նույնիսկ հարյուրերորդ առաջին ժամադրության ժամանակ, իսկ մյուսները հեշտությամբ գնում են ցանկացած փորձարկման առաջին ինտիմ հանդիպման ժամանակ: Երկու տարբերակներն էլ բնական են, բայց դեռ չարժե հեռու վանել չափազանց դանդաղ զուգընկերոջը:

600x400

Գուցե նա ցանկանում է հենց ձեզ հետ ընկալել հաճույքի անհայտ գագաթները։ Կամ գուցե դա նրա տարբերակը չէ կամ՝ ձերը: Ամեն դեպքում, ամեն ինչ միանգամից պահանջելն ուղղակի անմարություն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5064 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-10-2025 11:13
Հոգեբանները նշում են, որ չափավոր բամբասանքը օգտակար է հոգեկան առողջության համար: Բամբասելը ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են պարգևատրման հետ, այդ թվում՝ դոֆամիներգիկ համակարգը։ Հենց այդ պատճառով է, որ մարդկանց հաճելի է մասնակցել նման զրույցների և լսել դրանք, նշել է նա։ Բացի այդ, բամբասանքը նվազեցնում է լարվածությունը, ամրապնդում սոցիալական կապերը, ստեղծում է միասնության և պատկանելության զգացում, ինչպես նաև նպաստում է հուզական թեթևացմանը:
25-10-2025 11:06
Art Basel-ի և UBS-ի կողմից անցկացված Global Collecting 2025 հարցման համաձայն՝ բարձր կարողություն ունեցող կանայք (HNW) այժմ արվեստի վրա 46%-ով ավելի շատ են ծախսում, քան իրենց տղամարդ գործընկերները:
25-10-2025 11:05
«Տարօրինակ դեպքեր» սերիալի եզրափակիչ եթերաշրջանից հետո Միլի Բոբի Բրաունը կշարունակի իր համագործակցությունը Netflix-ի հետ: Deadline-ի տվյալներով՝ դերասանուհին ստացել է գլխավոր դերը գերբնական «Պրիզմա» սերիալում:
25-10-2025 11:04
ՄըքՄասթերի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը պարզել է, որ որովայնի և լյարդի խորքում թաքնված ճարպը կարող է աննկատ վնասել զարկերակները, նույնիսկ այն մարդկանց, որոնք առողջ են թվում։ Հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում երկար ժամանակ տարածված այն համոզմունքը, ըստ որի մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) ճարպակալման չափանիշ է, և առաջարկում են նոր պատկերացումներ այն մասին, թե ինչպես է թաքնված ճարպը նպաստում սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։
24-10-2025 13:19
Գեղասահքի կրկնակի աշխարհի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան խոսել է լուրջ առողջական խնդիրների մասին: Իր YouTube ալիքում 25-ամյա մարզուհին անկեղծորեն խոստովանել է. հաջորդ տարի երկու ոտքերի բարդ վիրահատություն է տանելու: «Ես շատ ծանր վալգուս ունեմ, որը խանգարում է իմ առօրյա կյանքին: Ես երկար չեմ կարողանում քայլել, չեմ կարողանում վազել, չեմ կարողանում երկար ցատկել», - կիսվել է գեղասահորդուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.10.2025
Դիտվել է 2545 անգամ
21.10.2025
Դիտվել է 390 անգամ
22.10.2025
Դիտվել է 314 անգամ
23.10.2025
Դիտվել է 234 անգամ
24.10.2025
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster