Նյու Յորքի բնակիչ Ստիվեն Լի Պիկը դատի է տվել Էմինեմին՝ Chrysler գովազդային հոլովակի գաղափարը գողանալու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է AllHipHop News-ը, դատական հայցում, որը գրված է բազմաթիվ քերականական սխալներով, Լի Պիկը պնդում է, որ 2010թ. սեպտեմբերի 9-ին Քրիստինա Ագիլերայի և վերջինիս նախկին ամուսին Ջորդան Բրեթմենի հետ միասին ռեստորանում էին, երբ Ագիլերան զանգահարել է Մարշալ Մետերսին (էմինեմի իսկական անունն է) և հեռախոսը փոխանցել իրեն: Հայցում Լի Պիկը գրում է, որ Էմինեմը հետաքրքրվել է իրենից՝ արժե նկարահանվել Chrysler-ի գովազդում:
Լի Պիկը խորհուրդ է տվել Էմինեմին նկարահանվել գովազդում և բացատրել է, թե ինչպիսի գովազդ պետք է լինի: Հայցում նկարագրված մանրամասները համընկնում են գովազդի սյուժեի հետ: Լի Պիկը նաև գրում է, որ երգիչը խոստացել է Պիկին տալ այն գումարի կեսը, որը Chrysler-ը կվճարի իրեն՝ գովազդային հոլովակի գաղափարի համար: Հայցվորի խոսքով՝ Էմինեմը չի վճարել եւ ոչ մի ցենտ: Որպես փոխհատուցում Սթիվեն Լի Պիկը պահանջում է 9 միլիոն ԱՄՆ դոլար: «Կրակից ծնված» 2 րոպեանոց հոլովակում Էմինեմը վարում է նոր Chrysler 200 Sedan մակնիշի մեքենա իր հայրենի քաղաք Դեթրոյթի փողոցներում: Հոլովակի սաունդթրեքը Էմինեմի «Lose Yourself» («Կորցրու ինքդ քեզ») երգն է: Գովազդը ստացել է 4 ոսկե և 1 բրոնզե մրցանակ Կաննի 2011 թվականի մրցանակաբաշխությունում, որոնց թվում՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի և լավագույն սցենարի համար:
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։
10-09-2026 09:24 Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։